Իննոկենտիոս V
Իննովկենտիոս V (լատին․՝ Innocentius V), աշխարհիկ անունը՝ Պիեռ դը Տարանտեզ, (ֆրանս.՝ Pierre de Tarentaise) (1220-ականներ կամ 1225[1], Շամպանյի էն Վանոազ և Մուտիե - հունիսի 22, 1276[1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ 1276 թվականի հունվարի 21-ից՝ հունիսի 22-ը։ Հաջորդել է Գրիգոր X պապին։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին պապն է Դոմինիկյան միաբանությունից։
Իննոկենտիոս V լատին․՝ Innocentius PP. V | |
![]() | |
Կրթություն | Փարիզի համալսարան |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, փիլիսոփա և աստվածաբան |
Ծնունդ | 1220-ականներ կամ 1225[1] Շամպանյի էն Վանոազ կամ Մուտիե |
Մահ | հունիսի 22, 1276[1] Հռոմ, Պապական մարզ |
Թաղված է | Լաթերանյան բազիլիկ եկեղեցի |
![]() |
Աշխատակցել է կաթոլիկ եկեղեցու սրբեր Ալբերտ Մեծի և Թովմա Աքվինացու հետ՝ Դոմինիկյան միաբանության փիլիսոփայությունը ուսումնասիրելու համար կանոններ մշակելու գործում։ Նա դոմինիկյան էր դարձել մոտավորապես 1240 թ. և ուսում է ստացել Փարիզի համալսարանում (1255 - 1259 թթ.), որտեղ նա հետագայում դասավանդել է 1259 - 1264 թթ., և ապա կրկին՝ 1267 - 1269 թթ.։ Մի քանի տարի դոմինիկյանների ֆրանսիական թեմը գլխավորելուց հետո, 1272-ին նա նշանակվել է Լիոնի արքեպիսկոպոս՝ Հռոմի պապ Գրիգոր X-ի կողմից, որին և Պիեռ դը Տարանտեզը հաջորդեց պապական աթոռին, ձեռնադրվելով որպես Իննովկենտիոս V։
Իր կարճատև գահակալթյան ընթացքում Իննովկենտիոս V-ը շարունակում էր Գրիգոր X-ի ջանքերը՝ ձեռնարկել մի նոր խաչակրաց արշավանք, վերամիավորել Հունական և Հռոմեական եկեղեցիները և միմյանց հետ հաշտեցնել Իտալիայի պատերազմող պետությունները։
Իննովկենտիոս V-ը ամենահարգված պապերի թվին է պատկանում Կաթոլիկ եկեղեցում և ժամանակակից շրջանում Վատիկանը նրան պաշտոնապես կարգեց սրբերի դասին (Լևոն XIII-ը, 1898 թվականին)։ Իննովկենտիոս V-ի օրը կաթոլիկների կողմից նշվում է հունիսի 22-ին։
Նախորդող Գրիգոր X |
Հռոմի պապ Իննովկենտիոս V 1276 |
Հաջորդող Ադրիանոս V |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննոկենտիոս V» հոդվածին։ |