Իննա Տերտերյան

հայազագի ռուսական գրական քննադատ

Իննա Արթուրի Տերտերյան (ռուս.՝ Инна Артуровна Тертерян, հունվարի 10, 1933(1933-01-10), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 8, 1986(1986-01-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսական գրական քննադատ, գրականագետ, զբաղվել է իսպանական և լատինամերիկյան գրականությամբ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ Իսպանիայի Թագավորության լեզվի և գրականության ակադեմիայի թղթակից-անդամ (1977)։

Իննա Տերտերյան
Ծնվել է1933
ԾննդավայրՄոսկվա
Վախճանվել էհունվարի 8, 1986(1986-01-08) (52 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, քննադատ, գրականագետ, hispanist և Latin Americanist
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ 1956-1986 թվականներին եղել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի աշխատակից. 1974 թվականից՝ ավագ գիտաշխատող։ Աշխատությունները վերաբերում են Իսպանիայի, Պորտուգալիայի, Լատինական Ամերիկայի 19-20-րդ դարերի գրականությանը և ռոմանտիզմի պոետիկային։ Բազմահատոր «История всемирной литературы» («Համաշխարհային գրականության պատմություն») աշխատության 6-րդ հատորի պատասխանատու քարտուղարն է եղել, ինչպես նաև՝ Ելենա Կոստյուկովիչի հետ հեղինակել է բազմահատորի իսպանական և բրազիլական գրականությունների բաժինները։ Հեղինակ է նաև «История литератур Латинской Америки» («Լատինական Ամերիկայի գրականության պատմություն») աշխատության բրազիլական գրականության բաժնի և բազմաթիվ այլ հոդվածների։

Երկեր խմբագրել

  • Эуклидес да Кунья — национальный герой Бразилии. М.։ Знание, 1959
  • Образы фольклора в современном реализме Бразилии и модернизм. М., 1964.
  • Бразильский роман XX века. М., 1965
  • Современный испанский роман 1939—1969. М.։ Художественная литература, 1972
  • Испытание историей։ Очерки испанской литературы XX века. М.։ Наука, 1973

Ծանաթագրություններ խմբագրել