Բացել գլխավոր ցանկը

Իննատիզմ, փիլիսոփայական և իմացաբանական ուսմունք, ըստ որի՝ միտքը ծնվելիս լի է լինում գաղափարներով և գիտելիքով, և հետևաբար նորածինների գիտակցությունը դատարկ չէ, ինչպես կարծում էին վաղ շրջանի էմպիրիցիստները, ինչպիսին էր օրինակ Ջոն Լոքը: Այս ուսմունքի համաձայն՝ ոչ ամբողջ գիտելիքն է ձեռք բերվում փորձառության և իմաստության շնորհիվ: Պլատոնը և Դեկարտը մեծ դեր են ունեցել իննատիզմի ուսմունքի և այն գաղափարի զարգացման գործում, ըստ որի՝ մարդու գիտակցությունը ծնվում է գաղափարներով, գիտելիքով և հավատալիքներով: Երկու փիլիսոփաներն էլ շեշտում են, որ փորձառությունն այս գիտելիքները բացահայտելու բանալին է, սակայն հենց գիտելիքի աղբյուրը չէ: Էական է այն, որ գիտելիքը ի հայտ չի գալիս կյանքում փորձ ձեռք բերելու ընթացքում, ինչպես կարծում էին Ջոն Լոքը և այլ էմպիրիցիստներ[1]։

Իննատիզմի և նատիվիզմի տարբերությունըԽմբագրել

Ընդհանրապես իննատիզմ և նատիվիզմ տերմիններն օգտագործվում են իբրև հոմանիշներ, քանի որ դրանք երկուսն էլ նշանակում են «գիտակցության մեջ առկա բնածին մտքեր»: Սակայն ավելի նեղ իմաստով իննատիզմը վերաբերում է Պլատոնի և Դեկարտի փիլիսոփայությանը: Նրանք կարծում էին, որ Աստված կամ էլ նրա նման մի էակ մարդու գիտակցության մեջ դնում է մտքերն ու գաղափարները:

Նատիվիզմը ուսումնասիրվում է գենետիկայի, ճանաչողական հոգեբանության և հոգելեզվաբանության ոլորտներում: Նատիվիստները պնդում են, որ բնածին մտքերը ինչ-որ կերպ գենետիկորեն փոխանցվում են, այսինքն՝ այդ մտքերը որոշակի գենոտիպերի ենթատիպեր են, որոնք հատուկ են բոլոր մարդկանց:

ՆատիվիզմԽմբագրել

Նատիվիզմը իննատիզմի վրա հիմնված ժամանակակից ուսմունք է: Նատիվիզմի պաշտպանները հիմնականում փիլիսոփաներ են, ովքեր նաև աշխատում են ճանաչողական հոգեբանության և հոգելեզվաբանության ոլորտներում: Հայտնի են հատկապես Նոամ Չոմսկին և Ջերի Ֆոդորը (վերջինս քննադատաբար է մոտեցել նատիվիզմին): Նատիվիստները հիմնականում դեմ են էմպիրիցիստերին այն նույն պատճառով, որի համար դեմ էին ռացիոնալիստները, այն է՝ նորածին երեխայի միտքը դատարկ տախտակ չէ, այն ունի բնածին կառուցվածք:

Բնածին գաղափարԽմբագրել

Փիլիսոփայության և հոգեբանության մեջ բնածին միտքը գիտելիքի որևէ գաղափար կամ միավոր է, որը համընդհանուր է ամբողջ մարդկության համար, այսինքն՝ մի բան, որով մարդիկ ծնվել են, այլ ոչ թե սովորել են կյանքի ընթացքում:

Այս խնդիրը բավականին վիճելի է, և կարելի է ասել, որ այն տեսակետ և վիճաբանություն է մարդու բնույթի մասին, թեև այն օգնում է մարդուն ճանաչելու հարցում:

Փիլիսոփայական վիճաբանությունԽմբագրել

Չնայած մարդիկ տարբերվում են իրենց մշակույթի, լեզվի, ռասայի և այլ պատճառներով, բնածին մտքերը պատկանում են մարդու ճանաչողության ավելի հիմնային մակարդակների: Օրինակ՝ փիլիսոփա Ռենե Դեկարտը տեսաբանել է, որ Աստծու մասին գիտելիքը բնածին է, քանի որ այն մարդու մեջ հավատի առկայության արդյունք է:

Այլ փիլիսոփաներ, մասնավորապես էմպիրիցիստները քննադատել են այս տեսությունը և հերքել են բնածին մտքերի առկայությունը՝ ասելով, որ մարդկության ամբողջ գիտելիքը ձեռք է բերվում կյանքի փորձի շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ նախնական խոհեմության:

Փիլիսոփայորեն, բնածին մտքերի վերաբերյալ վիճաբանությունները կենտրոնացած են ռացիոնալիստական և էմպիրիցիստական իմացաբանության մեջ: Ռացիոնալիստները հավատում են, որ որոշ գաղափարներ գոյություն ունեն փորձից անկախ, այնինչ էմպիրիցիստները պնդում են, որ գիտելիքը ձեռք է բերվում փորձի միջոցով:

Իմանուիլ Կանտը գերմանացի փիլիսոփա էր, ով ժամանակակից փիլիսոփայության մեջ վերջ է դրել ռացիոնալիստների և էմպիրիցստների միջև այս անելանելի դրությանը և միավորել է այս երկու տեսությունները:

Գոթֆրիդ ԼայբնիցԽմբագրել

Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը առաջարկել է այն միտքը, որ մենք ծնվում ենք որոշակի բնածին մտքերով, որոնցից ամենաճանաչելին մաթեմատիկական համընդհանուր ճշմարտություններն են: Այն փաստը, որ 1 + 1 = 2 ակնհայտ է և չի պահանջում որևէ փորձնական ապացույց: Լայբնիցը պնդում է, որ էմպիրիզմը միայն ցույց է տալիս գաղափարները, որոնք ճիշտ են ներկա պահին: Օրինակ՝ փորձով կարելի է տեսնել, որ մեկ խնձորին ավելացնելով ևս մեկը ստացվում է երկու խնձոր: Սակայն դա հասկանալու համար անհրաժեշտ է ունենալ սա հասկանալու բնածին կարողություն կամ բնածաին միտք, որը թույլ կտա առանց այս փորձը տեսնելու ենթադրել, որ մեկ խնձորին մյուսն ավելացնելու դեպքում միշտ ստացվում է երկու:

Լայբնիցը այսպիսի գաղափարներն անվանել է մաթեմատիկական համընդհանուր ճշմարտություններ, որոնք «անհրաժեշտ ճշմարտություններ» են: Այսպիսի մեկ այլ օրինակ է «անհնար է, որ միևնույն առարկան միաժամանակ լինի և չլինի» արտահայտությունը: Լայբնիցը պնդում է, որ այսպիսի համընդհանուր ճշմարտություններն ընդունվում են բոլորի կողմից և համարվում են բնածին մտքեր: Հաճախ լինում են գաղափարներ, որոնք համարվում են համընդհանուր ճշմարտություններ, որոնք, սակայն, չեն ընդունվում բոլորի կողմից: Լայբնիցը սա բացատրում է նրանով, որ որոշ մարդիկ անտեղյակ են այդ բնածին մտքի մասին, և դա չի նշանակում, որ նրանք չունեն այդ բնածին միտքը: Փորձնական ապացույցները անհրաժաշտ են միայն բածաին մտքերն ու արդեն իսկ եղած գաղափարները դուրս հանելու համար: Սա նման է երաժշտության առաջին նոտաները լսելուն պես ամբողջ եղանակը վերհիշելուն:

Ջոն ԼոքԽմբագրել

Բնածին մտքերի ամենամեծ հակառակորդը Ջոն Լոքն է՝ Լայբնիցի ժամանակակիցը: Լոքը պնդում էր, որ միտքը ծնվելիս անկախ է ամբողջ գիտելիքից և գաղափարներց. այն դատարկ տարածություն կամ մաքուր տախտակ է, և որ դրա վրա ժամանակի ընթացքում ամեն ինչ գրվում է կյանքի փորձի և դատողության շնորհիվ:

Լոքը մարդու հասկացողության վերաբերյալ մի ակնարկում նշել է, որ համընդհանուր համաձայնության գաղափարը ոչինչ չի ապացուցում. այն ոչ այլ ինչ է, քան ուղղակի անհատների համաձայնություն: Որոշ մարդիկ, ինչպես նաև նորածինները կարող են ընդհանրապես չհամաձայնել համընդհանուր ճշմարտությունների հետ: Լոքը նաև համաձայն չէր այն մտքի հետ, որ բնածին մտքերը մարդու մոտ կարող են գոյություն ունենալ, նույնիսկ եթե մարդը անտեղյակ է դրանց մասին:

ԴեկարտԽմբագրել

Դեկարտը առաջադրել են այն միտքը, որ բնածին գիտելիքը կամ գաղափարները ժառանգական բնույթ ունեն: Որևէ հիվանդություն կարող է ժառանգական լինել, և մարդը կարող է այդ հիվանդությունը հետագայում ձեռք բերել: Նա ենթադրում էր, որ ժառանգաբար փոխանցվող ցանկացած բան կարող է սկզբում մարդու կյանքում ի հայտ չգալ, սակայն այն հետագայում անպայման կդրսևորվի: Դեկարտի՝ բնածին գիտելիքի և ժառանգական հիվանդությունների միջև համեմատությունը ենթադրում է, որ եթե տեղի է ունենում ինչ-որ բան, որը չի թողնում անհատին ցուցադրել իր բնածին գիտելիքը, դա ամենևին էլ չի նշանակում, որ անհատը չունի այդ գիտելիքը: Այլ կերպ ասած բնածին մտքերը կամ գիտելիքը պահանջում են որոշակի փորձ՝ իրենց դրսևորելու համար:[2]

ՊլատոնԽմբագրել

Պլատոնը պնդում էր, որ եթե մարդը գիտի, որ ինչ-որ գաղափար կամ միտք ճշմարիտ է՝ առանց դրա մասին հատուկ գիտելիք կամ փորձ ձեռք բերելու, ապա նա դրա մասին ունի բնածին գիտելիք, որը առաջացել է նախքան նրա աշխարհ գալը: Պլատոնն իր «Մենոն» աշխատության մեջ պատմում է, թե ինչպես էր իր ուսուցիչը՝ Սոկրատեսը մի անգամ ստրուկ տղային երկրաչափական մի թեորեմի մասին հարցեր տալիս: Չնայած տղան նախկինում այդ թեորեմի մասին ոչինչ չէր սովորել, նա կարողանում էր ճիշտ պատասխաններ տալ հարցերին: Պլատոնը բացատրում է սա նրանով, որ Սոկրատեսը այնպիսի հարցեր էր տալիս, որոնք տղայի մեջ արթնացնում էին բնածին մաթեմատիկական գիտելիքները: 

Գիտական գաղափարներԽմբագրել

Իր «Մենոն» աշխատության մեջ Պլատոնը բարձրացնում է մի շատ կարևոր իմացաբանական դժվարին հարց. ինչպե՞ս է մենք կարող ենք որոշակի գաղափարներ ունենալ, եթե դրանք չեն վերցվում մեր շրջապատից: Նոամ Չոմսկին այս խնդիրը դիտարկել է որպես փիլիսոփայական հենք իննատզմի գիտական քննության համար: Նրա լեզվաբանական տեսությունը, որը վերցված է 18-րդ դարի դասական լիբերալ մտածողներց, ինչպիսին էր օրինակ Վիլհելմ Հումբոլդտը, փորձում է բացատրել, թե ինչպես մենք կարող ենք գիտելիք ձեռք բերել բարդ համակարգերի մասին՝ առանց շրջակա միջավայրից տեղեկություն ստանալու: Այսպիսի օրինակ են մարդու լեզվական ունակությունները: Մարդկայինլեզուն բաղկացած է բարդ համակարգերից, որոնք հնարավոր չէ հասկանալ ՝ զուտ շրջակա միջավայրում փորձ ձեռք բերելով: Համաձայն Չոմսկու՝ շրջակա միջավայրը չափազանց աղքատ, զանազան և անորոշ է բացատրելու համար բարդ գաղափարներ սովորելու փոքր երեխաների ունակությունը: Էական է նաև այն, որ քերականական գիտելիքը չի կարող առաջանալ կյանքի ընթացքում: Մարդն ի ծնե ունի տարբեր լեզուների քերականությունն ընկանելու ունակություն, որը թույլ է տալիս նրան լսած լեզուն և տարբեր կառույցները ինքնաբերաբար դասակարգել մի համակարգի մեջ: Նոամ Չոմսկին այս ամենն ապացուցելու համար առաջ է բերել այն փաստը, որ գոյություն ունեցող բոլոր լեզուները հիմնային մակարդակով միանման են ( քերականություն, բառապաշար, որոշ արտահայտություններ, ասացվածքներ )[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Stich, S. P. (1975). Innate ideas. Berkley, CA: University of California Press.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    02 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Pousaz, L. (2011, March 22). New evidence for innate knowledge. Retrieved from http://actu.epfl.ch/news/new-evidence-for-innate-knowledge-5/