Ինյակի Ուիլյամս

իսպանացի ֆուտբոլիստ

Ինյակի Ուիլյամս (իսպ.՝ Iñaki Williams, հունիսի 15, 1994(1994-06-15)[1][2] կամ մայիսի 15, 1994(1994-05-15), Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա[3][4]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[5]։

Ինյակի Ուիլյամս
Iñaki Williams
Ուիլյամսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Iñaki Williams Arthuer
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Լիբերիա Լիբերիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1994(1994-06-15)[1][2] (29 տարեկան) կամ մայիսի 15, 1994(1994-05-15) (29 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա[3][4]
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 11
Պատանեկան կարիերա
2009-2012 Իսպանիա Պամպլոնա
2012-2013 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Իսպանիա Բասկոնիա 18 (7)
2014-2015 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 32 (21)
2014-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 120 (21)
Ազգային հավաքական
2015-2017 Իսպանիա Իսպանիա Մ21 17 (3)
2016-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 27-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ուիլյամսը սկսել է Պամպլոնայում[6]։ 2012 թվականին նա միացավ Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիային։ Ուիլյամսը լավ տպավորություն թողեց իր առաջին մրցաշրջանում Ատլետիկի երիտասարդական թիմում՝ գոլի հեղինակ դառնալով գրեթե ամեն խաղում[7]։ Այս տարի նա դարձավ 36 գոլի հեղինակ, իսկ Բիլբաոն երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիայի երիտասարդական գավաթում[8]։ 2013 թվականի հունիսի 25-ին Ուիլյամսը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2017 թվականը[9]։ 2013-14 մրցաշրջանում Ուիլյամսը հանդես եկավ Ատլետիկ Բիլբաոյի ֆարմ ակումբում՝ Բասկոնիայում և Ատլետիկ Բիլբաո B-ում։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ուիլյամսը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Կորդովայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի փետրվարի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Տորինոյի դեմ խաղում[11]՝ դառնալով առաջին սևամորթ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բիլբաոյի կազմում[12]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց մայիսի 17-ին՝ Էլչեի դեմ խաղում[13]։ Մայիսի 30-ին Ուիլյամսը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի եզրափակչում[14]՝ Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Ատլետիկը պարտվեց 1-3 հաշվով[15]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[16]։

2015 թվականի նոյեմբերի 1-ին Ուիլյամսը դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[17][18]։ Նոյեմբերի 5-ին՝ Եվրոպայի Լիգայի Պարտիզանի դեմ խաղում նա նորից դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 5-1 հաշվով[19]։ Նոյեմբերի 26-ին իսպանացին փոխարինեց Սաբին Մերինոյին Եվրոպայի Լիգայի Աուգսբուրգի դեմ խաղում և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ 2016 թվականի հունվարի 21-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը Բիլբաոյի հետ մինչև 2021 թվականը[21]։ Հունվարի 27-ին իսպանացին նորից գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Ատլետիկը պարտվեց 1-3 հաշվով[22]։ Փետրվարի 6-ին նա հեռացվեց խաղադաշտից Վիլյառեալի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման վերջին րոպեին[23]։ Ապրիլի 24-ին Ուիլյամսը 2 գոլային փոխանցում տվեց Լևանտեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[24]։ 2015-16 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2016 թվականի հոկտեմբերի 16-ին Ուիլյամսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 3-2 հաշվով[26]։ Դեկտեմբերի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սելտա Վիգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[27]։ 2017 թվականի հունվարի 5-ին իսպանացին դարձյալ գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Ատլետիկին 2-1 հաշվով հաղթել այս խաղում[28], սակայն Բիլբաոն 2 խաղերի արդյունքում դուրս մնաց գավաթից[29]։ 2016-17 մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին Ուիլյամսը 2 գոլային փոխանցում տվեց Ժիրոնայի դեմ խաղում[31]։ Սեպտեմբերի 23-ին նա դուբլ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում, սակայն հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[32]։ Նոյեմբերի 23-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Հերտա Բեռլինի դեմ խաղում՝ օգնելով Ատլետիկին հաղթել 3-2 հաշվով[33][34]։ 2018 թվականի հունվարի 17-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[35][36]՝ սահմանելով 80 միլիոն եվրո հրաժարագին[37][38]։ Ապրիլի 9-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում[39][40]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 52 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[41]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի մարտի 20-ին Ուիլյամսը առաջին անգամ հրավիրվեց Իսպանիայի Մ21 հավաքական Ալբերտ Սելադեսի կողմից[42]։ Իր դեբյուտը նշեց մարտի 26-ին՝ փոխարինելով Մունիր Էլ-Հադդադիին Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[43][44]։ Մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Ուիլյամսը մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը[45]՝ դառնալով գոլի հեղինակ Պորտուգալիայի դեմ խաղում[46] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սակայն Իսպանիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[47][48]։

2016 թվականին Ուիլյամսը դարձավ 11 ֆուտբոլիստներից մեկը, ով Վիսենտե դել Բոսկեի կողմից դուրս մնաց Իսպանիայի[49]՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմից[50][51]։ Այդ ժամանակահատվածում նրանով հետաքրքրված էր նաև Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան[52]։ Իր դեբյուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ուիլյամսը նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ փոխարինելով Մարկո Ասենսիոյին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[53]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բասկոնիա 2013–14 Տերսերա Դիվիզիոն 18 7 18 7
Ատլետիկ Բիլբաո B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 14 8 14 8
2014–15 18 13 18 13
Ընդհանուր 32 21 0 0 0 0 32 21
Ատլետիկ Բիլբաո 2014–15 Լա Լիգա 19 1 4 1 2 1 25 3
2015–16 25 8 5 3 7 2 37 13
2016–17 38 5 3 2 8 1 49 8
2017–18 38 7 1 0 13 3 52 10
Ընդհանուր 120 21 13 6 30 7 163 34
Կարիերայի ընդհանուր 170 49 13 6 30 7 213 62

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ[54]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 https://www.eurosport.com/football/inaki-williams_prs413750/person.shtml
  4. 4,0 4,1 4,2 https://www.thenationalnews.com/sport/inaki-williams-african-roots-thriving-at-athletic-bilbao-and-spain-s-basque-region-1.101127
  5. «Spain - Iñaki Williams - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Iñaki Williams regresa con gol». El Correo (եվրոպական իսպաներեն). 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  7. España, Madrid,. «10 things you didn´t know about Iñaki Williams». Liga de Fútbol Profesional (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. MARCA.com. «El Madrid gana la Copa juvenil veinte años después». www.marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  9. AS, Diario (2013 թ․ հունիսի 25). «El Athletic blinda a una de sus joyas del juvenil: Iñaki Williams». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Athletic Bilbao - Córdoba CF, Dec 6, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Torino FC - Athletic Bilbao, Feb 19, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Inaki Williams becomes first black Athletic Bilbao goalscorer in 117-year history». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Elche CF - Athletic Bilbao, May 17, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  14. «Athletic Bilbao - FC Barcelona, May 30, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  15. Lowe, Sid (2015 թ․ մայիսի 30). «Athletic Bilbao 1-3 Barcelona | Copa del Rey final match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  16. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  17. «Real Betis Balompié - Athletic Bilbao, Nov 1, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  18. «Williams fires improving Bilbao to victory at Betis». Eurosport. 2015 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  19. «Athletic Bilbao - FK Partizan Belgrade, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  20. «FC Augsburg - Athletic Bilbao, Nov 26, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  21. Aarons, Ed (2016 թ․ հունվարի 21). «Athletic Bilbao's Iñaki Williams signs new contract with €50m release clause». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  22. «FC Barcelona - Athletic Bilbao, Jan 27, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  23. «Athletic Bilbao - Villarreal CF, Feb 6, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  24. «Levante UD - Athletic Bilbao, Apr 24, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  25. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  26. «Athletic Bilbao - Real Sociedad, Oct 16, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  27. «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 19, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  28. «Athletic Bilbao - FC Barcelona, Jan 5, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  29. «FC Barcelona - Athletic Bilbao, Jan 11, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  30. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  31. «Athletic Bilbao - Girona FC, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  32. «Málaga CF - Athletic Bilbao, Sep 23, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  33. «Athletic Bilbao - Hertha BSC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  34. «Hertha Berlin's Europe League campaign comes to an end in Bilbao | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  35. «Williams signs Athletic Bilbao extension». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  36. AS, Diario (2018 թ․ հունվարի 17). «Iñaki Williams commits his long-term future to Athletic». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  37. Club, Athletic. «Iñaki Williams's contract renewal» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  38. «Inaki Williams signs new long-term Athletic contract». Sporting News. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  39. «Villarreal CF - Athletic Bilbao, Apr 9, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  40. «Villarreal 1-3 Athletic Bilbao: Cordoba, Williams and Muniain strike». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  41. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  42. «Williams, a la sub-21». El País (իսպաներեն). 2015 թ․ մարտի 20. ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  43. «Spain U21 - Norway U21, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  44. «REPORT | Spain beats Norway and strengthens the team (2-0)». www.sefutbol.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  45. uefa.com. «Under-21 2017 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  46. «Portugal U21 - Spain U21, Jun 20, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  47. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  48. uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  49. «Aduriz beats Costa to Euro 2016 Spain squad place» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  50. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Spain Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  51. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  52. «Gerard Nus: Inaki Williams could play for Ghana | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  53. «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  54. 54,0 54,1 «Williams». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինյակի Ուիլյամս» հոդվածին։