Ինկոգնիտո (անգլ.՝ Incognito), 1997 թվականին նկարահանված ամերիկյան քրեական թրիլլեր, որի ռեժիսորը Ջոն Բադհամն է, գլխավոր դերերում խաղում են Յասոն Պատրիկն ու Իրենե Յակոբը։ Սցենարի հեղինակը Ջորդան Կաթզն է։ Ֆիլմը պատմում է արվեստի տաղանդավոր կեղծարարի մասին, ով կեղծում է Ռեմբրանդի նկարները` չնայած մահամերձ հոր` իր սեփական նկարներն անելու հորդորին։ Ֆիլմն արժեքավոր է ժամանակագրության համար, որով ներկայացվում են կեղծարարության մեջ ներառված հատուկ դետալները, այդ թվում` կտավի տարիքը, ճշգրիտ ներկերը և այլ խաբեբայություններ[3]։

Picto infobox cinema.png
Ինկոգնիտո
անգլ.՝ Incognito
Ինկոգնիտո (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և քրեական
Թվական1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Badham?[1]
ՊրոդյուսերՋեյմս Ջի Ռոբինսոն
ԴերակատարներՋեյսոն Պատրիկ, Իրեն Ժակոբ, Են Ռիչարդսոն[2], Սայմոն Չենդլեր[2], Ռոդ Սթայգեր[2], Dudley Sutton?[2], Յան Հոլմ[2], Տոգո Իգավա[2] և Michael Cochrane?[2]
ՕպերատորDenis Crossan?
ԵրաժշտությունՋոն Օթման
ՄոնտաժFrank Morriss?
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն, Նյու Յորք և Pinewood Studios
ԿինոընկերությունMorgan Creek Productions

ՍյուժեԽմբագրել

Նյույորքցի տաղանդավոր նկարիչ Հարրի Դոնովանը հայտնի նկարիչների նկարները կեղծելու վարպետ է, սակայն պայքարում է իր` լիարժեք նկարիչ դառնալու համար։ Մինչև այս պահը նա խուսափել է բացահայտվելուց` կեղծելով երրորդ և չորրորդ կարգի վարպետների աշխատանքներ, սակայն ամեն ինչ փոխվելու եզրին է։ Հուսահատվելով իր նկարների ցուցահանդեսի չեղարկմամբ` Հարրին ընդունում է Ռեմբրանդի` վաղուց կորած գործը կեղծելու առաջարկը` 550.000 դոլարի դիմաց։ Առաջարկը նա ստանում է արվեստի երեք գործակալներից` Ալիսթաիր Դավիեսից (Թոմաս Լոքիեր), Իան Հիլից և Ագաչիից։ Նկարչի հայրը դեմ է այս գործարքին, քանի որ ուզում է, որ որդին հրաժարվի կեղծարարությունից և սկսի պատկերել իր սեփական աշխատանքը։

Չնայած հոր ցանկությանը` Հարրին ստանձնում է աշխատանքը և ճամփորդում է Ամստերդամ` Ռեմբրանդին ուսումնասիրելու։ Նա որոշում է կեղծել վարպետի կույր հոր` երբեք չգտնված դիմանկարը, որը ենթադրաբար կորել է Իսպանիայի ափերում, 350 տարի առաջ։ Հարրրին շարունակում է իր հետազոտությունները Փարիզում, որտեղ նա հանդիպում է Ռեմբրանդի գիտակ, հմայիչ պրոֆեսոր Մարիեկե վան դեն Բրոեկին, որը նրան ասում է, թե ինքն ուղղակի ուսանողուհի է։ Հարրին չգիտի, որ իր ուսումնասիրության առարկա հիմնական գրքերից մեկի հեղինակը Մարիեկեն է։ Առանց աղջկա իմանալու, սակայն նրա օգնությամբ Հարրին հայտնվում է Ռեմբրանդի աշխատաքներից մեկի` Լուվրում կատարվող վերականգնողական աշխատանքներին, որտեղ նա ձեռք է բերում նկարչի օգտագործած ներկերի փոշին։ Շուտով Հարրիի ու Մաիեկեի միջև սիրավեպ է սկսվում։

Հարրին վերադառնում է Ամստերդամ, որտեղ նկարում է «Ռեմբրանդը» ձեղնահարկի ստուդիայում` օգտագործելով այդ ժամանակաշրջանի նյութերն ու հոր լուսանկարը` որպես մոդել։ Այնուհետև նա ճամփորդում է դեպի Իսպանիա, որտեղ երեք պատվիրատուներին ցույց է տալիս իր կեղծած գլուծգործոցը։ Հետո նրանք գտնում են տեղացի մի ֆերմեր, որին վճարում են` կտավն իբր թե նրա տանը գտնելու համար։ Պատվիրատուները երկու փորձագետ են հրավիրում` նկարն ուսումնասիրելու համար, և նրանք «հաստատում են», որ այն պատկանում է Ռեմբրանդին։ Նրանք վերադառնում են Լոնդոն իրենց նկարով` այն վերջնական հաստատման ներկայացնելու համար։ Ի զարմանս Հարրիի` փորձագետների խմբի մեջ է նաև Մարիեկեն։ Մի քանի փորձագետ համաձայնում են, որ գործը Ռեմբրանդինն է, սակայն Մարիեկեն չի հաստատում։ Հարրին, իմանալով, որ պատվիրատուներն աշխատանքը պատրաստվում են վաճառել աճուրդում, փորձում է հետ վերցնել կտավը, սակայն Դավիեսը նրան սպառնում է զենքով։ Հարրին կարողանում է խուսափել կրակից և փախչել` տանելով կտավը, իսկ Դավիեսը կրակում և սպանում է Ագաչիին` Հարրիին մեղադրելով սպանության և կտավի գողության համար։

Ձերբակալությունից խուսափելով` Հարրին գտնում է Մարիեկեին, ամրացնում է նրան իր ձեռնաշղթային, և նրանք միասին հեռանում են ճեպընթացով։ Ստիպված լինելով խուսափել ոստիկանությունից և փախչելով գնացքից` նրանք արկածներ են ունենում անգլիական գյուղական տարբեր վայրերում, մինչև որ Հարրին վերջնականապես ձերբակալվում է` փորձելով ոչնչացնել իր կեղծած կտավը։

Իր դատավարության ժամանակ Հարրին փորձում է ապացուցել իր անմեղությունը` դատարանի դահլիճում կրկին նկարելով նկարը` ցույց տալու համար, որ ինքն է կեղծել այն։ Նրա ապրումները հոր մահի հետ կապված և նրա` կեղծիքին վերջ տալու ցանկությունն ի վերջո թույլ չեն տալիս նրան ավարտել աշխատանքը։ «Միայն Ռեմբրանդը կարող է նկարել Ռեմբրանդի նման», ասում է նա։ Հարրին փրկվում է, երբ Հիլը դատարանում պատմում է եղելությունը` մեղադրելով Դավիեսին Ագաչիի սպանության համար։

Ազատ արձակվելուց հետո Հարրին իմանում է, որ Հիլը պատրաստվում է աճուրդով վաճառել նկարը և ստանալ ֆինանսական ողջ հասույթը։ Հարրին նամակ է գրում իսպանացի ֆերմերին` տեղեկացնելով, որ նրան խաբել են։ Իսպանական օրենքը թույլ է տալիս կառավարությանն առաջինը գնել իսպանական հողում հայտնաբերված գանձը։ Կտավը հասնում է Պրադո թանգարան։ Ֆերմերն իր ստացած բավականին մեծ գումարի կեսը փոխանցում է Հարրիին։ Հարրին հետ է գնում Փարիզ` Մարիեկեին հանդիպելու։ Նա աղջկան նվիրում է նրա դիմանկարը, որն ինքն է նկարել` իր սեփական ոճով։ Նկարն առաջին անգամ իր անունով ստորագրելուց հետո զույգը համբուրվում է Սենի ռոմանտիկ ափերին։

Դերասանական կազմԽմբագրել

  • Յասոն Պատրիկ` Հարրի Դոնովան
  • Իրենե Յակոբ` Մարիեկե վան դեն Բրոեկ
  • Թոմաս Լոքիեր` Ալասթաիր Դավիես
  • Իան Ռիկարդսոն` Թուրլի
  • Ռոդ Սթայգեր` Միլթոն Դոնովան
  • Իան Հոլմ` Ջոն
  • Տոգո Իգավա`Ագաչի
  • Սայմոն Չանդլեր` Իան Հիլ
  • Փիփ Թորրենս` Ուայթ

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Փարիզում, Լոնդոնում և Ամստերդամում։ Ամերիկացի նկարիչ Ջեյմս Ջեմիլը նկարել է Ռեմբրանդի նկարի կրկնօրինակը ֆիլմի համար[4]։

ԸնդունելությունԽմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքը ֆիլմը գնահատում է 33% վարկանիշով` ըստ տրված ինը գրախոսության։ Ֆիլմի միջին գնահատականը 10-ից 5.1 է[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0119365/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Stewart Bhob։ «Incognito»։ All Movie։ Վերցված է փետրվարի 17, 2012 
  4. Elley Derek (նոյեմբերի 16, 1997)։ «Review: 'Incognito'»։ Variety։ Վերցված է մայիսի 24, 2015 
  5. «Incognito (1998)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2015-05-24 

Արտաքին հղումներԽմբագրել