Ինկերի Անտտիլա

ֆինն քաղաքական գործիչ

Սիլվի Ինկերի Անտտիլա, ծննդյամբ Մետսյամիես (ֆին.՝ Sylvi Inkeri Anttila, o.s. Metsämies, նոյեմբերի 29, 1916(1916-11-29)[1] կամ 1916[2], Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 6, 2013(2013-07-06), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն քրեագետ, քրեական իրավունքի մասնագետ, պետական գործիչ, Ֆինլանդիայի առաջին կին իրավագիտության դոկտորը, ամենահայտնի ֆինն քրեագետներից մեկը, համարվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1994)[3]։ Անտտիլան զգալի ներդրում է ունեցել Ֆինլանդիայում քրեական արդարադատության խոշոր բարեփոխումների նախագծման և իրականացման գործում[3], ինչի արդյունքում երկրում զգալիորեն կրճատվել է բանտարկյալների թիվը։

Ինկերի Անտտիլա
Inkeri-Anttila-1961.jpg
 
Կուսակցություն՝ Լիբերալ լիգա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի պրոֆեսոր
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1916(1916-11-29)[1] կամ 1916[2]
Ծննդավայր Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 6, 2013(2013-07-06)
Վախճանի վայր Հելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա

ԿենսագրությունԽմբագրել

Ինկերի Մետսյամիեսը ծնվել է Վիբորգում, 1916 թվականի նոյեմբերի 29-ին, իրավագիտության մագիստրոս Վեյնի Մետսյամիեսի (նախկինում կրել է Հորելլի ազգանունը, բայց հետո փոխել է այն) և Սիլվի Այրիոյի ընտանիքում։ 1934 թվականին ամուսնացել է բժիշկ Սուլո Վալտեր Անտտիլայի հետ։ Կարիերան սկսել է շրջանային դատարանում, միաժամանակ զբաղվել է դոկտորական ատենախոսության նախապատրաստման աշխատանքներով։ Պաշտպանությունը կայացել է 1946 թվականին, և Անտտիլան դարձել է Ֆինլանդիայի առաջին կին իրավունքի դոկտորը[3]։ Աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև նշանակվել է բանտի անձնակազմի վերապատրաստման կենտրոնի տնօրեն (1949-1961)։ Եղել է Հելսինկիի համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր (1961-1979) և Իրավական քաղաքականության ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն (1963-1979)։ 1975 թվականին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը Լիինամաայի կառավարությունում։ Եղել է նաև ՄԱԿ-ի հետ կապակցված Հելսինկիի հանցագործությունների կանխարգելման և վերահսկման ինստիտուտի տնօրենը (1982-1986)[3]։

Անտտիլան հայտնի է նաև միջազգային մակարդակում, մասնակցել է քրեական իրավունքի հետ կապված բազմաթիվ միջազգային իրադարձությունների, 1975 թվականին ընտրվել է Ժնևում տեղի ունեցած հանցագործությունների կանխարգելման ՄԱԿ-ի հինգերորդ կոնգրեսի նախագահ[4]։ 1994 թվականի մարտի 31-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և իրավունքի ամբիոնի արտասահմանյան անդամ[3]։

Մահացել է 2013 թվականի հուլիսի 6-ին, Հելսինկիում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Dictionary of Women Worldwide
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Архивы РАН
  4. Sundström, 2000

Արտաքին հղումներԽմբագրել

[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 2000. — 1 marraskuun. — Дата обращения: 10.03.2018. — ISSN 1799-4349.