Միջաստղային ճամփորդություն (անգլ.՝ Interstellar ՄՀԱ։ [ˌɪntəˈstelə] - հայերեն՝ Միջաստղային), անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ, Նոբելյան մրցանակակիր (2017) Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։

Picto infobox cinema.png
Ինթերսթելլեր
անգլ.՝ Interstellar[1]
Ինտերստելլար.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], արկածային ֆիլմ[2][3][5], հակաուտոպիական ֆիլմ, դրամա և time-travel film?
ԹեմաՄիջաստղային ճանապարհորդություն
Թվականհոկտեմբերի 26, 2014, նոյեմբերի 7, 2014[1][6][5][…], նոյեմբերի 6, 2014[7][8][9] և նոյեմբերի 5, 2014[10]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան[1][11][12][…]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Նոլան[1][11], Էմա Թոմաս[1][11] և Lynda Obst?[1]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Նոլան[1][13] և Ջոնաթան Նոլան[1][13]
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[12][14][3][…], Էն Հեթուեյ[14][3][4][…], Ջեսիկա Չեստեյն[14][3][15][…], Մայքլ Քեյն[14][3][4][…], Բիլ Իրվին[14][3][16], Էլեն Բյորստին[14][3][15][…], Ուես Բենթլի[14][15][13][…], Մեթ Դեյմոն[14][16], Դևիդ Գյասի[14][16], Josh Stewart?[14][16], Մաքքենզի Ֆոյ[14][3][16], Քեյսի Աֆֆլեք[14][15][13][…], Ջոն Լիթգոու[14][4][15][…], Լիա Քեյրնս[14][16], Տոքեր Գրեյս[14][15][13][…], Դեվիդ Օյելոու[14][16], Ուլիյամ Դիվայն[14][16], Էլյես Գաբել[14][13][16], Collette Wolfe?[14][16], Տիմոտի Շալամե[16], Francis X. McCarthy?[16], Jeff Hephner?[16] և Բրուք Սմիթ
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա[1]
ԵրաժշտությունՀանս Ցիմեր[1]
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրԿոլորադո, Endurance?, Miller's Planet?, Mann's Planet?, Edmund's Planet?, Gargantua? և Cooper Station?
Նկարահանման վայրԻսլանդիա[1], Լոս Անջելես[1], Ալբերտա[1] և Cheyenne Mountain?
ԿինոընկերությունSyncopy Inc.[1], Paramount Pictures, Warner Bros. և Լեջնդրի Փիքչրզ
Տևողություն169 րոպե
Բյուջե165 000 000 $[17]
Շահույթ677 471 339 $[18]
Commons-logo.svg Interstellar Վիքիպահեստում

Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճեն հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով՝ փորձելով գտնել մարդկանց համար հարմար մոլորակ, որպեսզի մարդկությունը կարողանա գոյատևել։

Ի սկզբանե ֆիլմով զբաղվել է միայն Paramount Pictures-ը։ Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրել է ռեժիսորական աթոռը, պրոյեկտին միացել է նաև Warner Bros. ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով։ Legendary Pictures-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros. ընկերության հետ, նույնպես միացել է ծրագրին։ Ֆիլմի արտադրությունով զբաղվել են Նոլանի Syncopy Films և Lynda Obst Productions ընկերությունները։ Նոլանը որպես օպերատոր վարձել է շվեյցարացի Հոյտե Վան Հոյտեմային, քանի որ հիմնական օպերատոր Ուոլլի Փֆիսթերը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ «Գերակայությամբ»։

Ինտերստելլարը նկարահանված է 35 մմ կինոժապավենով և 70մմ IMAX ֆորմատով։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013 թվականի վերջին՝ Կանադայի Ալբերտա նահանգում, Իսլանդիայի հարավային մասում, ինչպես նաև Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսում։ Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա) սահմանափակ քանակով վաճառքի է դուրս եկել նոյեմբերի 5-ին, իսկ լայն շրջանառությամբ՝ նոյեմբերի 7-ին։ «Ինտերստելլար»-ի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

Ֆիլմն ունեցել է ավելի քան 677 միլիոն դոլար համաշխարհային եկամուտ (և 701 միլիոն դոլար՝ հետագա վերաթողարկումներով), ինչն այն դարձնում է 2014 թվականի տասներորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։ Այն դրական արձագանքներ է ստացել իր սցենարի, ռեժիսուրայի, թեմաների, վիզուալ էֆեկտների, երաժշտական պարտիտուրի, դերասանական խաղի և հավակնությունների համար։ Այն նաև գովասանքի է արժանացել գիտական հանրության շատերի կողմից՝ իր գիտական հիմնավորման և տեսական աստղաֆիզիկայի պատկերման համար։ «Օսկար»-ի 87-րդ մրցանակաբաշխության ժամանակ Interstellar-ը առաջադրվել է հինգ մրցանակների՝ հաղթելով «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում և արժանացել բազմաթիվ գովասանքների։

ԴերերումԽմբագրել

Աստղագետների թիմը և մյուս դերակատարները
Դերասան Դեր
Մեթյու Մակքոնահի Կուպեր
Էնն Հեթեուեյ Ամելիա Բրենդ
Դևիդ Գյասի Ռոմիլի
Ուես Բենթլի Դոյլ
Բիլ Իվան TARS ռոբոտ (ՏԱՐՍ ձայն)
Ջոշ Ստյուարտ CASE ռոբոտ (ՔԵՅՍ ձայն)
Մեթ Դեյմոն բժիշկ Մանն
Մաքենզի Ֆոյ Կուպերի դուստր Մյորֆը 10 տարեկանում
Ջեսիկա Չեսթեյն Մյորֆ
Էլեն Բյորստին Մյորֆը ծերացած
Տիմոտի Շալամե Կուպերի որդի Թոմը 15 տարեկանում
Քեյսի Աֆլեք Թոմ
Մայքլ Քեյն պրոֆեսոր Բրենդ
Ջոն Լիթգոու Կուպերի աներ Դոնալդը
Տոֆեր Գրեյս բժիշկ Գետտի՝ Մյորֆի ընկեր
Դևիդ Օյելոուո դպրոցի տնօրեն
Ուիլյամ Դիվեյն Ուիլյամս - ՆԱՍԱ-յի աշխատակից
Էլիես Գաբել ադմինիստրատոր
Լիա Կեռնս Լոիս - Թոմի կինը
Կոլլետ Վուլֆ տիկին Կելլի

ՍյուժեԽմբագրել

2067 թվականին անբերրիությունը ու փոշու փոթորիկները սպառնում են մարդկության գոյատևմանը։ Եգիպտացորենը վերջին կենսունակ մշակաբույսն է։ Աշխարհը նաև դարձել է հետճշմարտության հասարակություն, որտեղ երիտասարդ սերունդներին սովորեցնում են այն գաղափարը, որ Ապոլոն տիեզերանավի վայրէջքը լուսնի վրա կեղծ է եղել։ Այրիացած ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին օդաչու Ջոզեֆ Կուպերն այժմ ֆերմեր է։ Նա ապրում է իր աներոջ՝ Դոնալդի, 15-ամյա որդու՝ Թոմի և 10-ամյա դստեր՝ Մյորֆի (կամ Մերֆի) հետ։ Մի օր, հերթական փոշու փոթորիկից հետո, Մերֆի ննջասենյակի հատակին անհասկանալի կերպով հայտնվում են տարօրինակ փոշոտ նախշեր. նա այդ անոմալիան վերագրում է ուրվականին։ Կուպերն ի վերջո եզրակացնում է, որ նախշերն առաջացել են ձգողականության փոփոխությունների հետևանքով, և որ դրանք աշխարհագրական կոորդինատների երկուական ծածկագիր են։

Կուպերը հետևում է կոորդինատներին, որոնք նրան տանում են դեպի ՆԱՍԱ-ի գաղտնի հաստատություն, որը գլխավորում է պրոֆեսոր Ջոն Բրենդը՝ Կուպերի նախկին ղեկավարը։ Պրոֆեսոր Բրենդն ասում է, որ գրավիտացիոն անոմալիաները տեղի են ունենում տարբեր վայրերում։ 48 տարի առաջ անհայտ էակները Սատուրնի մոտ տեղադրել էին որդանցք՝ ճանապարհ բացելով դեպի հեռավոր գալակտիկա, որտեղ տասներկու պոտենցիալ բնակելի աշխարհներ կան, որը գտնվում է սև խոռոչի մոտ, որը մարդիկ անվանում են «Գարգանտուա»։ 10 տարի առաջ տասներկու կամավորներ թռել էին որդնանցքով՝ մոլորակները մեկը մյուսից առանձին ուսումնասիրելու համար։ Տիեզերագնացներ Միլլերը, Էդմունդսը և Մանը հայտնել էին դրական արդյունքների մասին։ Նրանց տվյալների հիման վրա պրոֆեսոր Բրենդը մշակել էր երկու ծրագիր՝ ապահովելու մարդկության գոյատևումը։ Պլան Ա-ն ներառում էր գրավիտացիոն շարժման տեսության մշակում, որով գաղութները տիեզերք կտեղափոխեին, իսկ Պլան Բ-ն ներառում էր 5000 սառեցված մարդկային սաղմերով «Էնդյուրանս» տիեզերանավի արձակում` բնակության համար պիտանի մոլորակը գաղութացնելու համար։

Կուպերը դառնում է Էնդուրանսի օդաչու։ Թիմի կազմում են՝ գիտնականներ դոկտոր Ամելիա Բրենդը (պրոֆեսոր Բրենդի դուստրը), դոկտոր Ռոմիլին, դոկտոր Դոյլը և TARS և CASE ռոբոտները։ Մեկնելուց առաջ Կուպերն իր ձեռքի ժամացույցը թողնում է վրդովված Մըրֆին՝ համեմատելու այն ժամանակը, երբ նա կվերադառնա։ Թռիչքը դեպի որդանցք տևում է երկու տարի։ Անցնելով դրա միջով՝ արշավախումբը մտնում է Գարգանտուա սև խոռոչների համակարգի մեկ այլ գալակտիկա։ Ռոմիլին մնում է նավի վրա՝ ուսումնասիրելու սև խոռոչը, իսկ Կուպերը, Դոյլը և Բրենդը մեքենայով գնում են Միլլեր մոլորակը, որն ամբողջությամբ ծածկված է օվկիանոսով։ Խումբը գտնում է Միլլերի նավի բեկորները, և հսկա մակընթացային ալիքը սպանում է Դոյլին և հեղեղում է վայրէջքի մոդուլի շարժիչները։ Մեկ ժամ անց թիմին հաջողվում է չորացնել շարժիչներն ու օդ բարձրանալ։ Սև խոռոչի մոտ լինելու պատճառով ժամանակը զգալիորեն դանդաղում է. արդյունքում, երբ Կուպերն ու Բրենդը վերադառնում են, Ռոմիլի համար արդեն 23 տարի է անցել Էնդյուրանսում։ Վառլիքը կբավարարի մնացած երկու մոլորակներից միայն մեկը թռչելու համար։ Էդմունդսը վաղուց դադարեցրել է տվյալների փոխանցումը, մինչդեռ Մաննը շարունակում է տվյալներ փոխանցել։ Կուպերը որոշում է գնալ Մաննի մոլորակ։

Այդ ընթացքում, Մերֆը, ով հասունացել էր, և այժմ պրոֆեսոր Բրենդի աշակերտուհին էր, տեսական ֆիզիկոս էր և աշխատում է NASA-ի իր թիմում, հաղորդում է այն մասին, որ պրոֆեսորը մահացել է։ Նա իմանում է, որ Պլան Ա-ն, որը պահանջում էր անհասանելի տվյալներ սև խոռոչից, երբեք էլ աշխատող տարբերակ չի եղել։ Պրոֆեսոր Բրենդի միակ տարբերակը միշտ էլ Պլան-Բ-ն էր իրատեսական։ Մերֆը մեղադրում է Բրենդին և Կուպերին, որ նրանք գիտեն, որ Երկրի վրա մնացածները դատապարտված էին մահվան։

Սառը, ձյունածածկ մոլորակի վրա թիմը գտնում է բժիշկ Մաննի բազան և նրան դուրս բերում կրիոգեն քնից։ Մաննը հայտնում է, որ մոլորակի մակերեսի մոտ հնարավոր է շնչել և բնակվել։ Կուպերը հայտարարում է, որ մտադիր է վերադառնալ Երկիր, իսկ Բրենդն ու Ռոմիլին կմնան մոլորակը ուսումնասիրելու համար։ Կուպերը և Մաննը գնում են վայրէջք կատարող մոդուլի համար փարոս տեղադրելու։ Հանկարծ Մաննը հարձակվում է Կուպերի վրա։ Կուպերը սարսափով հասկանում է, որ Մաննի մոլորակի վրա կարծր մակերես չկա, այն կյանքի համար ոչ պիտանի է. Մաննը խոստովանում է, որ չփրկվելու վախիս հուսահատված էր, երբ կեղծ տվյալներն ուղարկել է։ Մաննը կոտրում է Կուպերի սաղավարտի ապակին և առևանգում է մաքոքը. նա որոշել էր զավթել «Էնդուրանսը» և հասնել Էդմունդսի մոլորակ՝ ավարտելով առաքելությունը։ Ռոմիլին մահանում է՝ փորձելով տվյալներ ներբեռնել ականապատ թակարդում գտնվող Մանն ռոբոտից։ Այնուամենայնիվ, TARS-ը անջատում է ավտոմատ կցման մեխանիզմը, և Մաննը սպանվում է, երբ օդային անցախուց-շլյուզը պայթում է։ Պայթյունից վնասված «Էնդուրանսը» սկսում է գահավիժել դեպի Մաննի մոլորակ։ Կուպերին հաջողվում է վայրէջք կատարող մոդուլի ծայրերը կպցնել «Էնդուրանսին» և այն ուղեծիր բարձրացնել։

Էդմունդսի մոլորակ թռչելու համար վառելիքի բացակայության պատճառով թիմը օգտագործում է գրավիտացիոն մանյովր՝ շրջանցելով Գարգանտուան և կորցնելով ևս 51 տարի՝ ժամանակի դանդաղելու պատճառով։ Զորավարժության ընթացքում Կուպերը և TARS-ն անջատում են, որ քաշը նվազեցնեն՝ ապահովելով, որ «Էնդուրանսը» Էնդմունդսի մոլորակ հասնի։ Գարգանտուայի իրադարձությունների հորիզոնը հատելուց հետո նրանք դուրս են թռչում և հայտնվում հսկայական տեսերակտի ներսում, որը կառուցվել է «անհայտ էակների» կողմից քառաչափ տարածության մեջ։ Տերեսակտը նախագծված է այնպես, որ երբ Կուպերը տիեզերքում աննշան տեղափոխվում է, կարող է տեսնել ժամանակի տարբեր պահերը Երկրի վրա գտնվող Մերֆի հին սենյակում։ Երկրի ժամանակը նրա համար դարձել էր տարածական կոորդինատ։ Այնուամենայնիվ, նա չի կարող մտնել սենյակի տարածություն և այնտեղ փոխանցել որևէ էլեկտրամագնիսական կամ ակուստիկ ազդանշան, քանի որ այն գտնվում է Գարգանտուայի իրադարձությունների հորիզոնի տակ, որտեղից ոչ մի եռաչափ ազդեցություն չի կարող դուրս գալ։ Դրա փոխարեն, գրավիտացիոն խանգարումների համար, որոնք նկարագրվում են մեծ չափերի տարածությամբ, իրադարձությունների եռաչափ հորիզոնը խոչընդոտ չէ։ Դրա շնորհիվ Կուպերը կարող է փոքր-ինչ ազդել Մերֆի սենյակի ձգողության վրա, ընդ որում, ժամանակի տարբեր պահերին։ Կուպերը փորձում է ինքն իրեն «Stop» հրահանգ ուղարկել անցյալում՝ սեղմելով Մորզեի կոդը, և Երկրի վրա, իր սենյակում գրքերն ընկնում են։ Հետո նա հանկարծ հիշում է Ամելիայի խոսքերը, որ «գրավիտացիան հաղորդակցության միջոց է» ու հասկանում, որ ոչ մի «անհայտ արարածներ» էլ չկան։ Այս ամբողջ ընթացքում նա Մերֆի «ուրվականն» էր։ Ե՛վ որդնանցքը, և՛ հիպերխորանարդը, որտեղ նրանք և TARS-ը գտնվում են, կառուցվել են ապագա մարդկանց կողմից՝ օգտագործելով ձգողականության նույն բանաձևը, որը պրոֆեսոր Բրենդը չէր կարող հիշել՝ սև խոռոչից քվանտային տվյալների բացակայության պատճառով։ Միայն նա՝ Մերֆը, կարող է այս տեսությունը գործնական արդյունքի բերել։ Կուպերը դեպի անցյալ նախ ուղարկում է NASA-ի կոորդինատները, որպեսզի գա այստեղ՝ սև խոռոչի մեջ, այնուհետև, տարիներ առաջ անցնելով, TARS-ի հավաքած քվանտային տվյալները փոխանցում է հասուն տարիքի Մերֆին՝ ժամացույցի վարկյանաչափի սլաքի թրթռումների տեսքով՝ օգտագործելով Մորզեի կոդը։ Այս տվյալների հիման վրա Մերֆը լուծում է գրավիտացիոն շարժման տեսությունը՝ Պլան Ա-ն իրականացնելու համար։

Հնգաչափ տարածության մեջ սկսվում է տեսերակտի փլուզումը, հնարավոր է այն պատճառով, որ մարդիկ սովորել են կառավարել ձգողականությունը և կառուցել որդնանցք։ Կուպերը և TARS-ը որդնանցքից դուրս են նետվում Սատուրնի ուղեծիր։ Կուպերն արթնանում է Կուպերի բազայում՝ Սատուրնի ուղեծրի տիեզերական բնակավայրերից մեկում, որտեղ մարդկությունն է տեղափոխվել։ Նա շոյված է, որ բազան իր անունով է կոչվել, բայց բժիշկը բացատրում է նրան, որ դա արվում է ի պատիվ իր դստեր, ով, ծեր է և որոշել է կրիոգեն քուն մտնել՝ իրեն սպասելու համար։ Մի քանի օր անց նա հանդիպում է Մերֆին, ով մահվան եզրին է, ընտանիքով շրջապատված։ Նա հրաժեշտ է տալիս հորը և խրախուսում նրան գնալ Ամելիայի մոտ։ Կուպերը և TARS-ը առևանգում են տիեզերանավը և ուղևորվում Ամելիայի և CASE-ի մոտ, որոնք բազա են հիմնել ամայի, բայց բնակության համար պիտանի Էդմունդս մոլորակի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել