Ինդոնեզիայի ազգային գրադարան

Ինդոնեզիայի ազգային գրադարան (ինդոն.՝ Perpustakaan Nasional Republik Indonesia), ազգային գրադարան, որը հիմնադրվել է 1980 թվականին և գտնվում է Ջակարտայում, (Ինդոնեզիա)։ Գրադարանում պահվում է Ինդոնեզիայում տպագրված յուրաքանչյուր հրատարակության պարտադիր օրինակը[1]։

Ինդոնեզիայի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Ինդոնեզիա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էմայիսի 17, 1980
ՏեղադրությունԿենտրոնական Ջակարտա
Այլ տվյալներ
Կայքperpusnas.go.id(ինդ.)(անգլ.)

2017 թվականի դրությամբ գրադարանում կա մոտ 4 միլիոն հատոր[2]։

Պատմություն խմբագրել

Ազգային գրադարան ստեղծելու ծրագիրն առաջարկվել է 1970-ական թվականների վերջին Մաստինի Հարդյոպրակոսոյի (ինդոն.՝ Mastini Hardjoprakoso)՝ ազգային թանգարանի աշխատակցուհու կողմից։ Ծրագիրը հաստատվել է ազգային զարգացման պլանավորման նախարարության (BAPPENAS) կողմից, իսկ 1978 թվականին ստացել է կրթության և մշակույթի նոր նախարարի աջակցությունը[3]։ Ծրագիրն արժանացել է նաև նախագահ Սուհարտոյի կնոջ՝ Սիթի Հարթինայի հավանությանը, որը հովանավորել է նոր շենքի կառուցումը։ Արդյունքում ծրագիրը հաստատվել է 1980 թվականին, իսկ 1988 թվականին բացվել է գրադարանի նոր շենքը[4]։

Ազգային գրադարանը ստեղծվել է չորս գրադարանների միավորմամբ[3]

  • Ազգային թանգարանի գրադարան (1778)
  • Գրադարանային զարգացման կենտրոնի քաղաքական և սոցիալական պատմության գրադարան (1952)
  • Գրադարանային զարգացման կենտրոնի մատենագիտության և պահպանման դեպարտամենտ (1953)
  • Ջակարտայի կրթության և մշակույթի դեպարտամենտի տարածքային գրասենյակի գրադարան (1953)

Առավել արժեքավոր է եղել Ազգային թանգարանի գրադարանը, որն ի սկզբանե ստեղծվել է 1778 թվականին՝ որպես Բատավի արվեստների և գիտությունների միության գրադարան[5] և 1962 թվականին հասարակական լուծարմամբ փոխանցվել է Ազգային թանգարանին[4]։ 1846 թվականին այն ունեցել է 1115 հատոր, 1860-3400 թվականներին և 1920-ին՝ մոտ 100 հազար[5], իսկ միավորման պահին հավաքվել է ավելի քան 400 հազար հատոր, այդ թվում՝ լուսավորության դարաշրջանի որոշ հրատարակություններ[3]։

Ինդոնեզիայի ազգային գրադարանի վարչակազմը, ցուցասրահը և համաժողովների կենտրոնը տեղակայվել են 1860 թվականի պատմական շենքում, իսկ պահոցը, ընթերցասրահը և ծառայողական շինությունները՝ ժամանակակից շենքում[3]։ 2001 թվականի դրությամբ հրատարակությունների մեծ մասը կազմել է հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականությունը[4]։

2017 թվականին բացվել է նոր, 24 հարկանի շենք, որը համարվում է աշխարհի ամենաբարձր գրադարանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mandatory Deposit Laws in Selected Jurisdictions (2017 Update) // Law Library of Congress[en]
  2. «Evolusi Perpustakaan Nasional». Media Indonesia (ինդոնեզերեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Massil, 2001, էջ 519
  4. 4,0 4,1 4,2 Massil, 2001, էջ 521
  5. 5,0 5,1 Massil, 2001, էջ 520
  6. «Jakpost guide to the National Library of Indonesia». The Jakarta Post.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզիայի ազգային գրադարան» հոդվածին։