Ինդիանա, Տիգրան Չուհաճյանի օպերան[1]։

Ինդիանա
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՏիգրան Չուխաճյան
Ստեղծման տարեթիվ1870 և 1897
Հրատարակման տարեթիվ19-րդ դար

Պատմական ակնարկ խմբագրել

Տիգրան Չուհաճյանի պակաս հայտնի օպերային ստեղծագործություններից, ըստ տարբեր կարծիքների՝ գրվել է 1897 թվականին[2] կամ 1870-ականների երկրորդ կեսին[3]։ Յոզեֆ (Հովսեփ) Յազըճյանի լիբրետոն[3], գրված է Աբույուլհակ Համիդի համանուն ստեղծագործության հիման վրա[3]։ Իր ժանրով «Ինդիանան» հայրենասիրական օպերա է[3], երաժշտագետ Աննա Ասատրյանի կարծիքով՝ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից է[3]։ Օպերայի ձեռագրերը պահվում են Երևանի գրականության և արվեստի թանգարանում՝ Չուհաճյանի արխիվներում[3][4]։ Օպերան ուսումնասիրվել է նաև երաժշտագետներ Գ.Ստեփանյանի[4] և Մ. Մուրադյանի կողմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Театральная Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. V. — С. 797.
  2. Opera Information Directory. Opera Composers
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 А. Асатрян. Музыкальный театр Тиграна Чухаджяна. Возникновение и первый этап развития армянского оперного искусства. // Ист.-филол. журн. — 2008. — № 2. — С. 75-77. (հայ.)
  4. 4,0 4,1 Г. Степанян. Нововыявленная опера Тиграна Чухаджяна // Гарун. — 1977. — № 4. Архивировано из первоисточника 16 Հոկտեմբերի 2020. (հայ.)
  5. М. Мурадян. О клавире оперы Индиана // Гарун. — 1977. — № 4. (հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել