Ինգ Ին
Ինգ Ին (չինարեն՝英茵, մարտի 28, 1916, Պեկին, Beiyang Government - հունվարի 23, 1942, Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն), 1930-ականների և 1940-ականների Չինաստանի ամենահայտնի դերասանուհիներից։ 1942 թվականի Հոնկոնգի օկուպացիայի ժամանակ աշխատել է Չինաստանի գործակալական հետախուզությունում։ Նա օգնել է Հոնկոնգի մի բնակչի, որը ձերբակալվել էր ճապոնացիների կողմից, բայց փրկել չի կարողացել, որավհետև նրանք կրակել և սպանել են այդ բնակչին։ Ինգ Ինը, որը սիրում էր նրան, չի ընդունում այդ փաստը և ինքնասպանություն է գործում՝ մեծ քանակի ափիոն օգտագործելով։
Ինգ Ին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1916 |
Ծննդավայր | Պեկին, Beiyang Government |
Մահացել է | հունվարի 23, 1942 (25 տարեկան) |
Մահվան վայր | Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ying Lianzhi? |
![]() |
ԿյանքըԽմբագրել
Ինգ Ինը ծնվել է Պեկինում Բեյջանական կառավարության ժամանակ։ Նա սերում է թատերական ընտանիքից և հանդիսանում է Ինգ Լիանժիի դուստրը։
Փիփինգի ավագ դպրոցն ավարտելուց հետո նա գնում է Շանհայ, որտեղ մասնակցում է Լի Ջինհուինի և «Lianhua» ֆիլմ ընկերության կազմակերպած երգի և պարի դասընթացին։ 1936 թվականին նա սկսում է համագործակցել «Mingxing» ֆիլմ ընկերության հետ, նկարահանվում է «Խաչմերուկները» շոուում, «Տիեզերական երազանք» ֆիլմում[1]։
Շոուի ավարտից հետո սկսվում է երկրորդ չին-ճապոնական պատերազմը։ Ինգ Ինը ռոմանտիկ կապեր է ունենում Չինաստանի բարձրաստիճան կառավարության ներկայացուցիչ Փինգ Զու Րենի հետ։ 1941 թվականի ապրիլին Փինգ Զու Րենը ձերբակալվում է ճապոնական ռազմական ոստիկանության կողմից։ Նա 1942 թվականի հունվարի 8-ին մահապատժի է ենթարկվում Ճապոնիայի ժանդարմանիայի կողմից։ Նրա մարմինը վերադարձվում է իր ընտանիքին և թաղվում Հոնգ Չավի միջազգային գերեզմանատանը։ Ինգ Ինը խոստանում է աջակցել նրա ընտանիքին։ 1942 թվականի հունվարի 23-ին նա Շանհայի «Park Hotel» հյուրանոցի 10-րդ հարկի համար 708 սենյակում ինքնասպանություն է գործում։ Երբ նա մենակ է մնում, փակում է դուռը և օգտագործում մեծ քանակությամբ ափիոն և քնաբեր դեղամիջոցներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ying Yin»։ Mtime.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-23-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2017