Ինգա Յումաշևա

քաղաքական գործիչ

Ինգա Յումաշևա (ռուս.՝ И́нга Альбе́ртовна Юма́шева, մարտի 11, 1985(1985-03-11), Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի և լրագրող։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի VII գումարման պատգամավոր։

Ինգա Յումաշևա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Ufa State Petroleum Technological University?
Մասնագիտություն՝ լրագրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր մարտի 11, 1985(1985-03-11) (39 տարեկան)
Ծննդավայր Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Անգլերենի խորը իմացությամբ ավարտելով գիմնազիան ոսկե մեդալով՝ 2002 թվականին ընդունվել է Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարան[1]։

Լինելով երկրորդ կուրսի ուսանող՝ մասնակցել է «Բաշկորտոստանի արբանյակային հեռուստատեսության» («Բաշկորտոստան») հաղորդավարների մրցույթին և դարձել հաղթող։

2004 թվականից մինչև 2006 թվականը՝ «Վեստի Բաշկորտոստան» հաղորդաշարի հաղորդավարուհի («Բաշկորտոստան» հեռուստառադիոհեռարձակման ընկերություն, «Ռոսիա 1» հեռուստաընկերություն)։

2006 թվականից մինչև 2010 թվականը՝ «Վեստի Մոսկվա» հաղորդաշարի հաղորդավարուհի («Ռոսիա 1» հեռուստաալիք)։

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է համալսարանի «Հասարակայնության հետ կապերի» բաժինը։ Որակավորման աշխատանքի թեման`«Ռուսաստանի արտաքին քաղաքական իմիջի ձևավորումը արտասահմանի համար հեռարձակվող հեռուստատեսային հաղորդումների միջոցներով։ «RT» և «RT Arabic հեռուստաընկերությունների օրինակով»։

2008 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը կից Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

2010 թվականին Մոսկովյան քաղաքային մարզահայրենասիրական «Զարնիցա, Սպորտ, Էքստրիմ» խաղ նախագծի հաղորդավար։

2010 թվականին «Մայակ» ռադիոկայանի առաջատար նորությունների հաղորդավար։

2010 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերը Կրեմլի թղթակից և լրագրող «Մայակ» և «Վեստի ՖՄ» ռադիոկայաններում[2]։

2011 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը կից դիվանագիտական ակադեմիան։ Որակավորման աշխատանքի թեման՝ «Ռուս-ամերիկյան հարաբերություններում եվրո-ատլանտյան անվտանգության պահովման խնդիրները (2008-2011 թվականներին)»[3][4]։

2014 թվականից՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Զարգացման նախագիծ» ծրագրի հաղորդավարուհի[5][6][7][8][9][10][11][12][13]։

2014 թվականի դեկտեմբերից՝ Ռուսաստանի Եվրոպական մասի, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի և ԱՄՆ-ի շրջանակներում «Վեստի առավոտ» ծրագրի հաղորդավար, ինչպես նաև «Վեստի»-ի որոշ թողարկումների, որոնք հեռարձակվում են ՌԴ արևելյան շրջաններում «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ, իսկ ԱՄՆ-ի համար՝ «RTR Planeta» հեռուստաալիքով։

2016 թվականի ապրիլի 7-ից՝ հրավիրվել է «Զրույց Բաշկորտոստանի ղեկավարի հետ» ծրագիրը վարելու[14]։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության VII համագումարի պատգամավոր[15]։

Պարգևներ խմբագրել

2005 թվականին դարձել է Հանրային կապերի զարգացման ոլորտում «PRoba - IPRA Golden Awards» համառուսական մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SEI HPE Ufa state petroleum technological university». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  2. «Репортажи на "Вести ФМ"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  3. «"В пресс-центре ТАСС прошёл просмотр шестого эпизода телесериала "Служба новостей"».
  4. «Песня-верный друг твой навсегда. Государственный Кремлёвский дворец. Концерт, посвящённый 100-летию со дня рождения Аркадия Островского».
  5. «"Проекты развития" от 13 декабря 2014 года».
  6. «"Проекты развития" от 6 декабря 2014 года».
  7. «"Проекты развития" от 2 ноября 2014 года».
  8. «"Проекты развития" от 8 сентября 2014 года».
  9. «"Проекты развития" от 9 августа 2014 года».
  10. «"Проекты развития" от 5 июля 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  11. «"Проекты развития" от 14 июня 2014 года».
  12. «"Проекты развития" от 17 мая 2014 года».
  13. «"Проекты развития" от 23 марта 2014 года».
  14. «Рустэм Хамитов в прямом эфире ответил на вопросы жителей Башкортостана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  15. «Сведения о проводящихся выборах и референдумах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Յումաշևա» հոդվածին։