«Իմ սիրած աղջիկը» (անգլ.՝ My Best Girl), 1927 թվականի սիրային մելոդրամա։

Իմ սիրած աղջիկը
անգլ.՝ My Best Girl
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և համր կինո
Թվական1927, հոկտեմբերի 31, 1927[1] և փետրվարի 13, 1928[1]
ՌեժիսորՍեմ Թեյլոր
ՊրոդյուսերՄերի Փիքֆորդ
Սցենարի հեղինակԹիմ Ուիլան
ԴերակատարներՄերի Փիքֆորդ, Կարմելիտա Գերաթի, Քերոլ Լոմբարդ, Չարլզ Ռոջերս, Հոբարթ Բոսվորթ, Լյուսիեն Լիթլֆիլդ, Մարկ Սուեյն, Նայջել դը Բրուլիե, Էվելին Բեաթրիս Հոլ և Ջոն Ջորո
ՕպերատորՉարլզ Ռոշեր
ԿինոընկերությունMary Pickford Film Corporation
Տևողություն80 րոպե[2]
Բյուջե483 103 $
Շահույթ1 027 757 $
ՆախորդՃնճղուկները
ՀաջորդԿոկետուհին
 My Best Girl (1927 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մեգին վաճառողուհի է էժան ապրանքների խանութում։ Նա սիրահարվում է Ջոն Մերիլլին՝ խանութի սեփականատիրոջ որդուն, որը նույնպես սիրում է աղջկան։ Միստր Մերիլլն ուզում է, որ Ջոն ամուսնանա Միլլիսենտ Ռոջերսի հետ և իմանալով, որ տղան սիրում է Մեգիին, փորձում է աղջկան փող առաջարկել իր որդուց հեռանալու համար, սակայն Մեգին մերժում է նրա առաջարկը։

Ավելի ուշ Մեգին համաձայնում է հեռանալ սիրելիից նրա իսկ բարօրության համար։ Հասկանալով, որ նրա սերն անշահախնդիր է, Միստր Մերիլլը համաձայնում է, որ իր որդին ու Մեգին ամուսնանան։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի պրեմիերան կայացել է 1927 թվականի հոկտեմբերի 31-ին։
  • «Իմ սիրած աղջիկը» ֆիլմը Մերի Փիքֆորդի վերջին համր ֆիլմն է։
  • Մերի Փիքֆորդի հետ ֆիլմում նկարահանվել է Չարլզ «Բադդի» Ռոջերսը, որի հետ դերասանուհին ամուսնացել է տասը տարի անց։
  • Ֆիլմում կատարած դերի համար Չարլզ Ռոջերսը 1928 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի[3]։

Դերերում խմբագրել

  • Մերի Փիքֆորդ – Մոգի Ջոնսոն
  • Չարլզ Ռոջերս – Ջո Մերիլլ
  • Սանշայն Հարթ – Մա Ջոնսոն
  • Լյուսիեն Լիթլֆիլդ – Պա Ջոնսոն
  • Հոբարթ Բոսվորտ – Միստր Մերիլլ
  • Էվելին Հոլլ – Միսիս Մերիլլ
  • Էվոննա Թեյլոր – Միլիսենտ Ռոջերս
  • Քերոլ Լոմբարդ – վաճառողուհի (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. allmovie My Best Girl Awards(չաշխատող հղում) at allmovie.com

Արտաքին հղումներ խմբագրել