«Իմ հայր Բարիշնիկովը» (ռուս.՝ «Мой папа Барышников»), 2011 թվականի ռուսական դրամատիկական կինոնկար։ «Կինոտավր-2011» փառատոնի դափնեկիր («Լավագույն երաժշտություն»)։

Իմ հայր Բարիշնիկովը
ռուս.՝ Мой папа Барышников
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Պովոլոցկի
ՊրոդյուսերՆատալյա Մոկրիցկայա
Սցենարի հեղինակԴմիտրի Պովոլոցկի
ԴերակատարներԱննա Միխալկովա, Անատոլի Կոտ և Վլադիմիր Կապուստին
ՕպերատորՍերգեյ Մոկրիցկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Մանոցկով
Տևողություն87 րոպե[1]

Սյուժե խմբագրել

ԽՍՀՄ, վերակառուցման ժամանակաշրջան։ Մոսկվայի ծայրամասում գտնվող Սոլնցևոյում ապրում է թերարժեքության բարդույթով տառապող դեռահաս Բորյա Ֆիշկինը։ Նա ապրում է մոր հետ, սովորում է Մոսկվայի Մեծ թատրոնին առընթեր պարարվեստի հեղինակավոր ուսումնարանում։ Նրա մայրը երիտասարդ է, աշխատում է որպես էքսկուրսավար «Ինտուրիստում»։

Բորիսը հայր չունի, մայրն ասում է, որ նա գաղտնի առաջադրանք է կատարում, բայց Բորիսը սկսում է կռահել, որ իր հայրը հայտնի պարող և բալետմաստերՄիխայիլ Բարիշնիկովն է, որը 1974 թվականին փախել է Կանադա, այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Այդ մտքին նա հանգում է արտիստի ելույթի տեսագրության հիման վրա. տղան նման է հայտնի պարոցին և բոլորովին նման չէ նրան, ում մայրը ներկայացնում է որպես իր հայր, և բացի այդ, պարզվում է, որ նա անձամբ ծանոթ է եղել Բարիշնիկովի հետ։ Այս լուրն ակնթարթորեն տարածվում է ամբողջ դպրոցում, շատերը հաստատում են «աստղի» հետ տղայի նմանությունը, Բորյան ակնթարթորեն դառնում է հայտնի մարդ։

ՄՏղայի իսկական հայրը, որի անունը նույնպես Միխայիլ է, վերադառնում է բանտից, միևնույն ժամանակ, հիմար թյուրիմացության պատճառով, Բորյային հեռացնում են դպրոցից (ապօրինի առևտրի պատճառով)։ Չնայած ճակատագրի հարվածներին, փոփոխվող երկիրը, նոր տենդենցներն ու սովորույթները դեռահասին հնարավորություն են տալիս ոչ թե կործանվել, այլ հասարակության մեջ գտնել իր տեղը։

Դերերում խմբագրել

  • Դմիտրի Վասկուբենկո - Բորյա Ֆիշկին
  • Աննա Միխալկովա - Լարիսա, Բորյա Ֆիշկինի մայրը
  • Անատոլի Կոտ - պարարվեստի ուսուցիչ
  • Վլադիմիր Կապուստինը - Բորյա Ֆիշկինի հայրը
  • Սերգեյ Սոսնովսկի - Սեմյոն Պետրովիչ
  • Իլյա Ռուտբերգ - պապիկ
  • Լիլիա Յամադա - Մարինա
  • Մարիա Պոլիցեյմակո - տատիկ
  • Անդրիանա Սադկովսկայա – բալերինա
  • Լյուդմիլա Տիտովա – դպրոցի տնօրեն
  • Թինաթին Բարկալայա - Իսպանիայի թագուհի
  • Քսենիա Սուրկովա - Կատյա
  • Մաքսիմ Վինոգրադով
  • Օլգա Իվանովա

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը, որը պատմում է 1980-ական թվականներին Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանի առօրյայի մասին, դարձել է այս դպրոցի նախկին շրջանավարտ ռեժիսոր Դմիտրի Պովոլոցկու առաջին լիամետրաժ աշխատանքը[2][3]։ 2010 թվականի հունիսին «Կինոտավր» 21-րդ ռուսական բաց կինոփառատոնի շրջանակներում կայացած պրոդյուսերական փիթչինգի ժամանակ ֆիլմը գտնվում էր նախապատրաստական փուլում. գրվել էր սցենարը և անցկացվել դերասանների ընտրություն[2]։ Հիմնական դերը ստացել է Դմիտրի Վիսկուբենկոն՝ Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի ուսանող[3]։

Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում 2010 թվականի վերջին։ 1980-ականների մթնոլորտ ստեղծելու համար ձեռք են բերվել պաշտոնական իրավունքներ` օգտագործելու ABBA-ի, Boney M.-ի ու այն ժամանակվա խորհրդային էստրադայի երաժշտությունը[3]։ Կինոնկարի արտադրությունն ավարտվել է 2011 թվականին, և նույն թվականին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» հերթական կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2011 թվականի հունիսի 9-ին «Կինոտավր» ռուսական 22-րդ բաց կինոփառատոնում, իսկ 2011 թվականի հուլիսի 1-ին ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին ֆիլմը թողարկվել է Ռուսաստանում[5]։

2011 թվականի հոկտեմբերի 10-ին ֆիլմը ցուցադրվել է Պուսանի միջազգային կինոփառատոնում (Հարավային Կորեա), 2012 թվականին՝ ԱՄՆ-ում՝ Նյուպորտ Բիչ կինոփառատոնում (անգլ.՝ Newport Beach Film Festival) և Ֆիլադելֆիայի հրեական կինոփառատոնում (անգլ.՝ Philadelphia Jewish Film Festival), 2016 թվականին՝ «Արբանյակը Լեհաստանի վրա» ռուսական կինոյի փառատոնում (Վարշավա)[5]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ Ալեքսանդր Մանոցկովին («Կինոտավր-2011»)[6]։
  • Գլխավոր հովանավորի հատուկ մրցանակը («Պետրոպավլովսկ» ընկերություն) «Ամուրյան աշուն» փառատոնում ֆիլմի գլխավոր դերակատար Դմիտրի Վասկուբենկոյին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Мария Мухина — Интервью (2010 թ․ մայիսի 26). «Наталья Мокрицкая: «Представление проекта на питчинге может дать реальный результат»». «Профисинема». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ася Долина (2010 թ․ նոյեմբերի 8). «"Мой папа Барышников": Дмитрий Поволоцкий снимает кино о мечте». Вести.ру. ВГТРК. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «На прошлогоднем Кинотавре проект Дмитрия Поволоцкого и Марка Другого проходил питчинг, а в этом году лента уже участвовала в конкурсе». Film.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 «Мой папа Барышников (2011)» (անգլերեն). IMDb — Release Info. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Призёры фестиваля «Кинотавр-2011» на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  7. «Фестиваль «Амурская осень» 2011». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումններ խմբագրել