Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին

«Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին» (ռուս.՝ «Мой лучший друг — генерал Василий, сын Иосифа»), 1991 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Սադովսկին «Լենֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին
ռուս.՝ Мой лучший друг — генерал Василий, сын Иосифа
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1991
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Սադովսկի
ԴերակատարներՎլադիմիր Ստեկլով և Պյոտր Շելոխոնով
ԿինոընկերությունԼենֆիլմ

Ենթավերնագիր՝ «Տեսարաններ դեռ թերզարգացած սոցիալիզմի ժամանակներից» (ռուս.՝ Сцены времён ещё неразвитого социализма):

Պատմական ֆիլմ է հայտնի մարզիկ Վսեվոլոդ Բոբրովի ճակատագրի մասին, որը ճակատագրի բերումով դարձել է առաջնորդի որդու՝ ավիացիոն զորահրամանատար Վասիլի Ստալինի ֆավորիտը։ Ֆիլմի հիմքում փաստեր են ԽՍՀՄ ֆուտբոլի և հոկեյի հավաքականների լեգենդար ավագի իրական կենսագրությունից։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն կառուցված է որպես Վսեվոլոդ Բագրովի հիշողությունները Կազանի թիմի հետ մոսկովյան վետերանների ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ։

Սպորտի մեծ սիրահար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինը նկատել է երիտասրադ, խոստումնալից Վսեվոլոդ Բագրովին (Բոբրով)։ Մարզիկի տաղանդն ու հանդգնությունը դուր են գալիս Իոսիֆ Ստալինի որդուն։ Շուտով Վսեվոլոդը դառնում է խորհրդային մեծագույն ֆուտբոլիստ և հոկեյիստ, նրա անունը բոլորի շուրթերին էր, և նրա կողքին միշտ մնում էր Վասիլի Ստալինը՝ այն մարդը, որն իրեն համարում էր իր ընկերը և հավատում էր նրա ուժերին։ Ոչ ոքի չէր շրջանցում գեներալի զայրույթը, բացի Բագրովից։ Բայց Ստալինի մահվանից հետո փոխվում է նրա որդու կյանքը։

Դերերում խմբագրել

  • Բորիս Շչերբակով – Վսևոլոդ Բագրով (նախատիպ՝ Վսևոլոդ Բոբրով)
  • Վլադիմիր Ստեկլով – Վասիլի Ստալին
  • Անդրեյ Բոլտնև – մայոր / փոխգնդապետ Աստաֆև
  • Իրինա Մալիշևա – Նինել
  • Անդրեյ Տոլուբեև – Տոլիկ Շուստրով (ենթադրաբար, Վլադիմիր Դեմինը ԿԲԿՏ-ից)
  • Իգոր Գորբաչով – պրոֆեսոր Սերեբրովսկի
  • Պյոտր Շելոխոնով – գնդապետ Սավինիխ
  • Իգոր Եֆիմով – գեներալ
  • Անատոլի Ռուդակով
  • Գեորգի Շտիլ – գնդապետ
  • Յան Յանակիև – Լավրենտի Բերիա
  • Էռնստ Ռոմանով – գնդապետ Յարցև

Էպիզոդներում խմբագրել

  • Միխայիլ Դևյատկին - հարևան
  • Եվգենի Բարկով - հարևան
  • Ալեքսանդր Բերդա - հարևան
  • Վալենտինա Կովել - հարևանուհի
  • Ալեքսեյ Կրասնոպոլսկի - ռազմաօդային ուժերի գնդապետ
  • Ալեքսեյ Վանին

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վիկտոր Սադովսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Վալենտին Եժով, Նատալյա Գոտովցևա, Պավել Կոտորոբայ, Վիկտոր Սադովսկու մասնակցությամբ
  • Օպերատոր՝ Վադիմ Գրամմատիկով
  • Կոմպոզիտոր՝ Վլադլեն Չիստյակով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել