Իմ անցյալի դիմանկարը
«Իմ անցյալի դիմանկարը», ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանի կողմից, 2017 թվականին նկարահանած հոգեբանական դրամա, մելոդրամա է[1]։ Գլխավոր դերակատարներն են՝ Ֆիլիպ Պողոսյանը, ով ինքն է մարմնավորել Դավիթի կերպարը, Թամարա Գևորգյանը, ով կերտել է Մարիայի կերպարը և Անահիտի դերում՝ Գայանե Մարտիրոսյանը։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | մելոդրամա, հոգեբանական դրամա |
Թվական | 2017 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Ֆիլիպ Պողոսյան |
Դերակատարներ | Ֆիլիպ Պողոսյան Թամարա Գևորգյան Գայանե Մարտիրոսյան |
Կինոընկերություն | BODY AND SOUL film studio |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=uAg6ZoFnk0U |
Սյուժե
խմբագրելՖիլմի պատմությունը մի նկարչի մասին է, ով կանանց հետ ծանոթանալու և նրանց հետ հարաբերություններ ունենալու հետ կապված խնդիրներ չունի։ Նա պարբերաբար շփվում է տարբեր կանանց հետ, նրանց հետ անգամ սեռական կապեր է ունենում, բայց չի սիրում։ Իր կյանքում միայն մեկ անգամ է հերոսը սիրում, ում հետ չի կարողանում բանեցնել իր ունակությունները, նրա հետ շփումը հերոսի համար դառնում է խիստ դժվար, որն էլ ամբողջությամբ փոխում է իր կյանքը։ Ֆիլմում ներկայացված է հերոսի ապրումները, նրա հոգեբանական ներքին խնդիրները, որոնք գալիս են դեռ մանկուց։
Ֆիլմի մասին
խմբագրելՖիլմի սյուժեն իրական է, այն մի մարդու մասին է, ով երկար ժամանակ կուտակելով համապատասխան գումար, ի վերջո դիմել է ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանին, ու խնդրել նկարել իր կյանքի պատմությունը։ Ի դեպ` նա ստանձնել է նաեւ ֆիլմի պրոդյուսերի աշխատանքն ու հետեւել է նկարահանման ողջ ընթացքին։ Ֆիլմում իրական հերոսի պատմությունը գեղարվեստականացվել է։ Ի դեպ` ֆիլմում պահպանվել են իրական մարդկանց անունները և դա միտումնավոր են արել։
Ֆիլմում ներկայացված է հերոսի հիշողությունները, անցյալն ու ներկան, իսկ վերջաբանում հատվում են դրանք, որի արդյունքը բերում է անսպասելի վերջաբանի։
Երբ ռեժիսորը այնքան էր շփվել Դավիթի հետ, որ լիովին արդեն ճանաչում էր նրան, նրա միմիկաները, ժեստերը, մտածողությունը, վերաբերմունքը տարբեր հարցեր ինհասկացել էր, որ ինքը լովին պատրաստ է մարմնավորել Դավիթի կերպարը։
Դերերում
խմբագրելՖիլիպ Պողոսյան- Դավիթ
Թամարա Գևորգյան- Մարիա
Գայանե Մարտիրոսյան- Անահիտ
Դավիթ Հակոբյան- Դավիթի հայրը
Արման Նավասարդյան- Դավիթի եղբայրը
Հասմիկ Տեր-Կարապետյան- Դավիթի մայրը
Սերգեյ Թովմասյան- Անահիտի հայրը
Նարինե Գրիգորյան- Անահիտի մայրը
Արմեն Բարսեղյան- ռեժիսոր
Գևորգ Միրզոյան- Ռոբերտ
Անի Միսակյան- Տաթև
Ինա Կարապետյան- Դավիթի եղբոր կինը
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ֆիլիպ Պողոսյան
- Սցենարի հեղինակներ՝ Ֆիլիպ Պողոսյան, Դավիթ Կիրակոսյան
- Պրոդյուսեր՝ Դավիթ Կիրակոսյան
- Օպերատոր՝ Վարդան Հարությունյան
- Նկարիչ՝ Լուկաշ Մեդոյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Իմ անցյալի դիմանկարը». հայկական նոր մելոդրամա` իրական հիմքով - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- https://life.panorama.am/hy/news/2017/06/14/filip/623573 Արխիվացված 2017-08-15 Wayback Machine
- https://www.1in.am/2204371.html
- https://www.aravot.am/2017/09/06/906154/
- http://www.bravo.am/news/%C2%AB%D4%BB%D5%B4-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8%C2%BB--%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%AB-%D5%BA%D6%80%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%89%D5%A1%D5%AC%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8/