Իմիդ Առաքելյան (22 օգոստոսի, 1955, Կուսապատ, Մարտակերտի շրջան - 19 նոյեմբերի, 1992, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Իմիդ Նիկոլայի Առաքելյան
22 օգոստոսի, 1955 - 19 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կուսապատ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Իմիդ Առաքելյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 22-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես մեխանիզատոր։ 1992 թվականի հուլիսի 4-ին տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք, միացել տեղի կամավորներին։ Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 19-ին Կիչան գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել