Իմերեթի մարզ

Վրաստան
(Վերահղված է Իմերեթիաից)

Իմերեթի մարզ (վրաց.՝ იმერეთის მხარე՝ Իմերեթիս մխարե), մարզ Վրաստանի արևմուտքում։ Գտնվում է Ռիոնի գետի և նրա վտակների ավազանի միջին հոսանքում։ Վարչական կենտրոնն է քաղաք Քութայիսը։

Իմերեթի մարզ
վրաց.՝ იმერეთის მხარე
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՄխարե
Մտնում էՎրաստան
ՎարչկենտրոնՔութայիս
ՆահանգապետԻռակլի Չոգովաձե
Հիմնական լեզուվրացերեն
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն (2014)533 906[1] (անգլ.)
Ազգային կազմվրացիներ (99,3%), ռուսներ (0,25%), հայեր (0,13%)[1]
Կրոնական կազմուղղափառություն (99%)[2]
Տարածք6 552.3[3]
Հիմնադրված է1995 թ.
Սահմանակցում էՍամեգրելո-Զեմո Սվանեթ, Գուրիայի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ և Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ
Ժամային գոտիUTC+4
ISO 3166-2 կոդGE-IM
Հեռախոսային կոդ231
Ավտոմոբիլային կոդ60
imereti.gov.ge

Անվանում

խմբագրել

Անվանումը կազմված է վրացերեն Իմեր (վրաց.՝ იმერ) «այն կողմը» բառից և տեղ իմաստ արտահայտող -եթի (վրաց.՝ -ეთი) վերջածանցից, այսինքն՝ արևելյան Վրաստանի նկատմամբ Լիխի լեռնաշղթայից այն կողմ գտնվող երկիր[4]։

Գրականության մեջ հիշատակվում է նաև Իմերեթիա ձևով։

Վարչական բաժանում

խմբագրել
 
Ցկալցիթելա գետ

Իմերեթիի մարզը բաժանվում է 12 շրջանների՝

Բնակչություն

խմբագրել
 
Գելաթի վանք

Մարզի հիմնական բնակչությունը վրացիներ են, ավելի ճիշտ, նրանց ազգագրական խմբի իմերեթացիները։ Իմերեթիի հյուսիսարևելյան մասում ապրում են օսեր (այդ տարածքը, որը իրենք բնակեցնում են, մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիայի հարավարևմտյան մասն է)։ Խոսում են վրացերենի իմերեթյան բարբառով։ Բնակվում են նաև հայեր (5.000), ռուսներ, ուկրաինացիներ։

Տնտեսություն

խմբագրել

Մարզի ամենամեծ քաղաքը Քութայիսն է։ Բացի դրանից կան նաև ուրիշ արդյունաբերական կենտրոններ, ինչպիսին է Սամտրեդիան, Ճիաթուրան (մանգանի արտադրություն), Տղիբուլը (ածուխ), Զեստափոնը (մետաղներ), Խոնի։ Իմերեթը ավանդական գյուղատնտեսական տարածք է, որը հայտնի է իր խաղողով և թթենիով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Վրաստանի կրոնական կազմը ըստ 2002 թվականի մարդահաշվի Արխիվացված 2009-03-04 Wayback Machine (անգլ.)
  3. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგები: ტომი I. მთავარი რედაქტორი: თეიმურაზ ბერიძე. თბილისი: საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური, 2003, გვერდი 52. ISBN 99928-0-768-7
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմերեթի մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 325