Իմաստության գաղտնիքը

պատմվածք

Իմաստության գաղտնիքը (անգլ.՝ The Better Part of Wisdom), Ռեյ Բրեդբերիի 1975 թվականին գրած պատմվածքն է։ Առաջին անգամ հրատարակվել է «Harper’s Weekly» ամսագրում 1976 թվականի սեպտեմբերի 6-ին, նույն թվականին ստեղծվում է «Մինչև ուշ գիշեր» ժողովածուն(անգլ.՝ Long After Midnight)։ Ապագայում ստեղծում է մի քանի ժողովածուներ, որոնցից նշանավոր է «Պատմություն Ռեյ Բրեդբերի» (անգլ.՝ The Stories of Ray Bradbury; 1980 թվականին կազմված 100 պատմություններից։ Բացի այդ արտատպվել է նաև «After Stonewall: A Critical Journal of Gay Liberation» (1977, № 4)[1] ամսագրում։

Իմաստության գաղտնիքը
անգլ.՝ The Better Part of Wisdom
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1975
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 6, 1976

Ստեղծման պատմությունը խմբագրել

Սկզբում՝ Ռեյ Բրեդբերին գրել է համանուն պիես՝ մեկ գործողությամբ։ Դրա մի մասի հիմքում ընկած են Բրեդբերիի՝ Իռլանդիայում եղած ժամանակ՝ «Մոբի Դիկ» ֆիլմի սցենարի և նկարահանումների ընթացքում ստացած տպավորությունները։ 2010 թվականին պիեսը բեմադրվել է Լոս Անջելեսում՝ գրողի 90-ամյա հոբելյանի նվիրված միջոցառմանը՝ դերասաններ Ջեյմս Կրոմվելի և Դևեր Շեյմուսի մասնակցությամբ[2]։

Սյուժե խմբագրել

Տարեց իռլանդացին՝ բժիշկներից իմանալով, որ իրեն հաշված օրեր են մնացել ապրելու, ուղևորվում է հրաժեշտ տալու Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում ապրող իր հարազատներին և առանց նախազգուշացման այցելում է թոռանը։ Տեսնելով Թոմի հարմարավետ կահավորված բնակարանը՝ ծերունին ենթադրում է, որ նա ինչ-որ աղջկա հետ է ապրում։ Բայց պարզվում է, որ Թոմն ապրում է Ֆրենկ անունով ինչ-որ երիտասարդի հետ։ Թոմի՝ պապու հետ հանդիպմանը չխանգարելու համար, Ֆրենկը բնակարանից դուրս է գալիս։ Տեսածից ցնցված՝ ծերունին պատմում է թոռանը, որ իր կյանքի ամենավառ և տպավորիչ հուշն իր կարճատև ընկերությունն էր շրջիկ կրկեսից 12-ամյա մի տղայի հետ։ Վաղ առավոտյան, ծերունին շոյելով թոռնիկի գլուխը, տանից դուրս է գալիս, և Ֆրենկին խնդրում ուշադիր լինել Թոմի նկատմամբ։ Ֆրենկը մոտենում է քնած Թոմին և իր ներքին ձայնը, կարծես, հուշում է դիպչել այնտեղ, որտեղ հինգ րոպե առաջ դիպել էր պապի ձեռքը։

Քննադատների ընկալումը խմբագրել

Քննադատ Ռալֆ Սպերին «Best Sellers» (դեկտեմբեր, 1976) ամսագրում մեկնաբանելով Բրեդբերիի «Կեսգիշերից մի փոքր անց» ժողովածուն՝ նշել է, որ «Իմաստության գաղտնիքը» պատմվածքը երբևէ իրեն հանդիպած ամենազգացմունքային, տպավորիչ ստեղծագործությունն է նույնասեռականության մասին։

Ռուսերեն թարգմանություն խմբագրել

Բրեդբերիի պատմվածքը անգլերենից ռուսերեն թարգմանել է Նորա Գալը 1977 թվականին[3]։ Այն թարգմանչի կյանքի ընթացքում մնացել է անտիպ։ Ըստ Նորա Գալի թոռան՝ գրականագետ և գեյ-ակտիվիստ Դմիտրի Կուզմինի, «տատիկս ինձ նույնպես թողել է զուտ անձնական կտակ՝ Բրեդբերիի «Իմաստության գաղտնիքը» պատմվածքը, գավառական մի պապիկի մասին, որը նախքան մահանալը եկել էր մայրաքաղաք, որպեսզի այցելի իր սիրելի թոռանը և հայտնաբերեց, որ իր թոռը ապրում է տղայի հետ. նա այն թարգմանեց 1977 թվականին, երբ ես ութ տարեկան էի, դրեց դարակի մեջ, և ես այն այնտեղից հանեցի 1991 թվականին՝ նրա մահից հետո, և այն հրապարակեցի ռուսական երկրորդ գեյ ամսագրի (РИСК) առաջին համարներից մեկում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jonathan R. Eller, William F. Touponce. Ray Bradbury: The Life of Fiction — Kent State University Press, 2004. — P. 488. (անգլ.)
  2. Michael White. Bradbury Chases Martians // Bloomberg News, September 2, 2010. (անգլ.)
  3. Библиография Норы Галь Արխիվացված 2014-04-16 Wayback Machine // Мемориальный сайт Норы Галь
  4. Дмитрий Кузьмин: «Свободная любовь — неотъемлемая часть свободы» / Интервью Валерию Печейкину // «Квир», 2011, № 92.