Իման Մերսալ (մասրի՝ إيمان مرسال, նոյեմբերի 30, 1966(1966-11-30), Դակահլիա, Արաբական Միացյալ Հանրապետություն), եգիպտացի բանաստեղծ[1]։

Իման Մերսալ
արաբ․՝ إيمان مرسال‎‎
Ծնվել էնոյեմբերի 30, 1966(1966-11-30) (57 տարեկան)
ԾննդավայրԴակահլիա, Արաբական Միացյալ Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան, Ալբերտայի համալսարան և Mansoura University?
Ժանրերպոեզիա

Կենսագրություն խմբագրել

Իման Մերսալը սովորել է Մանսուրայի համալսարանում, իսկ իր մագիստրոսի և ասպիրանտի աստիճանը ստացել է Կահիրեի համալսարանից[2]։ Նա համահիմնադրել է Bint al-Ard (Երկրի դուստրը) հրատարակությունը, որը համախմբագրել է 1986 թվականից 1992 թվականը[3]։ Նա 1998 թվականին արտագաղթել է Բոստոն, ապա ընտանիքի հետ 1999 թվականին տեղափոխվել է Կանադայի Էդմոնտոն քաղաք։ Մերսալը Ալբերտայի համալսարանում աշխատում էր որպես «Արաբական գրականության, Մերձավոր Արևելքի և Աֆրկյան հետազոտությունների բաժնի» պրոֆեսոր[4][5][6]։

Նրա աշխատությունները հայտնվել են Blackbird-ում[7] The American Poetry Review, Parnassus-ում և Paris Review-ում[8]։ Նա իր բանաստեղծությունները արտասանել է աշխարհի բազմաթիվ գրական փառատոնների ժամանակ, ներառյալ Լոնդոնի Փարնասսուս փառատոնը, որը աշխարհի պատմության մեջ բանաստեղծների ամենամեծ հավաքն էր[9]։ Այստեղ նա ներկայացնում էր Եգիպտոսը։

Մերսալի ընտրյալ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ներառյալ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, դանիերեն, մակեդոներեն, հինդի և իտալերեն։ «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» բանաստեղծությունը անգլերեն թարգմանվել է Խալիդ Մաթթավայի կողմից, և հրապարկվել է 2008 թվականին Նյու Յորքում Շիփ Մեադու հրատարակչության կողմից։

Նա ապրում է ամուսնու՝ երաժշտական ազգագրագետ Մայքլ Ֆրիշկոֆի հետ Էդմոնտոնում, Կանադա։ Զույգն ունի երկու որդի (Մուրադը և Ժոզեֆը)։

Աշխատություններ խմբագրել

  • 2013. Hatta atakhalla `an fikrat al-buyut (Դեռ հրաժարվում եմ տուն դառնալու մտքից) Կահիրե։ Դար Շարքիյաթ, Բեյրութ։ Դար ալ-Թանվիր։
  • 2006. Jughrafiya Badila. Կահիրե։ Դար Շարքիյաթ։
  • 2004. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը հարար է պարեր սովորելու համար), երկրորդ հրատարակչություն, Կահիրե։ Դար Շարքիյաթ.
  • 1997. al-Mashy Atwal Waqt Mumkin (Քայլել ինչքան հնարավոր է երկար). Կահիրե։ Դար Շարքիյաթ.
  • 1995. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը հարար է պարեր սովորելու համար), առաջին հրատարակչություն. Կահիրե։ Դար Շարքիյաթ.
  • 1990. Ittisafat (Բնութագրությույն)։ Կահիրե։ Դար ալ-Ղադ։

Արաբերեն խմբագրել

  • 2011. Bira fi Nadi al-Bilyardu. (Beer in the Snooker Club), Վագուի Ղալի, Իմամ Մերսալ, համաթարգմանիչ։ Կահիրե։ Դեր էլ-Շրուկ

Անգլերեն խմբագրել

  • 2008. «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» ընտրյալ ստեղծագործություններ, Շիփ Մեադու հրատարակչություն 978-1-931357-54-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Iman Mersal». www.arabworldbooks.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Iman Mersal - Words Without Borders». Words Without Borders. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. http://www.ois.ualberta.ca/nav03.cfm?nav03=92361&nav02=92319&nav01=92312(չաշխատող հղում)
  5. «Home - Faculty of Arts». www.humanities.ualberta.ca (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  7. http://www.blackbird.vcu.edu/v7n2/poetry/mattawa_k/mersal.htm
  8. http://www.theparisreview.org/blog/tag/iman-mersal/
  9. Flood, Alison (2012 թ․ ապրիլի 17). «Poetry Parnassus to gather poets from every Olympic nation». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել