Իմամ բայալդի (թուրքերեն՝ İmambayıldı[1][2], «իմամ բայալդի» բառացի՝ «Իմամը ուշագնաց է լինում»), թուրքական, բուլղարական, ինչպես նաև բալկանյան շրջանի այլ ազգային խոհանոցների ուտեստ։

Իմամ բայալդի
Իմամ բայալդի
Իմամ բայալդիի բաղադրիչները
թուրքական, բուլղարական, հայկական, հունական, ալբանական, մակեդոնական
Ծագում
Տեսակսննդամթերք
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրՕսմանյան կայսրություն
Բաղադրամասեր
Հիմնականսմբուկ, լոլիկ, սխտոր, գլուխ սոխ, ձիթայուղ
 Imambayildi Վիքիպահեստում

Պատրաստվում է սմբուկից, յուղի մեջ տապակված տավարի մսից և լոլիկից, սոխից և սխտորից։ Այս բաղադրիչներով լցոնվում է սմբուկը։ Հիմնականում Իմամ բայալդի անվանման քիչ փոփոխություններով ուտեստը հայտնի է Բուլղարիայում, Իսրայելում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Ալբանիայում, Հայաստանում և Արաբական աշխարհում։ Նույնպիսի ուտեստ հայտնի է նաև Իրանում՝ չնայած տեղի բաղադրատոմսում լցոնմանը կարող են ավելացնել այլ բանջարեղեններ և կանաչիներ։ Բուլղարիայում և Հայաստանում այս ուտեստը պահածոյացվում է ձմռանը՝ տարայի մեջ[3]։

Անվան ծագում խմբագրել

Անվանումը ենթադրաբար թուրքական լեգենդից Իմամի մասին է, ով բուրմունքից ուշաթափվել էր, երբ նրա կինը մատուցել էր այդ ուտեստը։ Այլ տարբերակում ներկայացվում է ուրախ պատմություն. նա կորցնում է իր գիտակցությունը՝ լսելով բաղադրիչների գինը կամ օգտագործվող կարագի քանակը ուտեստի պատրաստման համար[4]։

Ինչպես նաև ազգային հեքիաթում պատմվում է, ինչպես է Իմամը ամուսնանում ձիթայուղի առևտրով զբաղվողի աղջկա հետ։ Նրա օժիտը կազմում էր տասներկու ամենալավ ձիթայուղի անոթ, որից նա ամեն երեկո պատրաստում էր լոլիկով և սոխով սմբուկի ուտեստը։ Սակայն 13-րդ օրը ուտեստը չի մատուցվում։ Եվ երբ Իմամին տեղեկացնում են, որ ձիթայուղ էլ չկա, նա ուշագնաց է լինում[5].:

Տես նաև խմբագրել

 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TÜRK DİL KURUMU». Tdk.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Hugh Fearnley-Whittingstall (2010 թ․ հոկտեմբերի 15). «Hugh Fearnley-Whittingstall's aubergine recipes». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  3. Баклажаны по-болгарски «Имамбаялды»
  4. John Ayto, The Glutton’s Glossary: A Dictionary of Food and Drink Terms, Routledge, 1990, 0-415-02647-4, p. 146.
  5. Gregory McNamee Movable Feasts: The History, Science, and Lore of Food, Greenwood Publishing Group, 2006, 0-275-98931-3, p. 82.