Իմամ Ռեզայի դամբարան
Իմամ Ռեզայի դամբարան (պարս․՝ حرم امام رضا), ճարտարապետական համալիր, որը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում: Այն համարվում է ուխտագնացության և զբոսաշրջային վայր, որն ամեն տարի ունենում է 15-20 միլիոն այցելու: Բացի Ալի Ռեզայի դամբարանից, համալիրը ներառում է նաև մի քանի այլ իմամների դամբարաններ, թանգարան, գրադարան, գերեզմանատուն, մզկիթ և մի քանի այլ կառույցներ[1]:
Կառույցների մեծ մասը կառուցվել են Սեֆյանների ժամանակաշրջանում, չնայած առաջին թվագրված կառույցը զարդարված է XIV դարի մակագրությամբ: Ենթադրվում է, որ կառույցի գմբեթը տեղադրվել է XIII դարի սկզբին:
ՊատմությունԽմբագրել
Իմամ Ռեզան շիաների 8-րդ իմամն էր: Նա շատ սիրված էր ժողովրդի կողմից, սակայն Հարուն ալ-Ռաշիդ խալիֆան նրան չէր ընդունում[2]: 818 թվականին Ալի Ռեզան սպանվեց Հարուն Ալ Ռաշիդի որդու` Ալ Մամունի կողմից: Վայրը, որտեղ թաղվել է Իմամ Ռեզան, կոչվել է Մաշհադ Ալ-Ռեզա («Ռեզայի նահատակության վայրը): Ավելի ուշ դամբարանի շրջակայքում հիմնվեց բնակավայր, որը հետագայում վերածվեց Մաշհադ քաղաքի[3]:
Իմամ Ռեզայի գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը քանդվել է Սեբուք Թեգին Ղազավիի կողմից` 993 թվականին: XI դարի սկզբին` 1009 թ., նրա որդին` Մահմուդ Ղազավին, հրամայեց վերականգնել և մեծացնել տաճարը[4]: Մոտավորապես 1150 թ., սելջուկների թագավոր Ահմադ Սանջարը հրամայեց բարենորոգել տաճարը, այն բանից հետո, երբ նրա որդին այնտեղ բուժվեց ծանր հիվանդությունից: Հաջորդ բարեկագումն իրականացվել է 1310 թվականին: Շահրուհի թագավորության ժամանակ, նրա կինը` Գոհարշադը, ֆինանսավորեց մզկիթի կառուցումը, որն այսօր կոչվում է նրա անունով[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «The Islamic Seminaries At The Holy Shrine»։ Imam Reza (A.S.) Network։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-30-ին։ Վերցված է 2009-05-26
- ↑ Dungersi Mohamed Raza։ A Brief Biography of Imam Ali bin Musa (a.s.): al-Ridha։ CreateSpace Independent Publishing Platform։ էջ 42։ ISBN 978-1502834249
- ↑ Zabeth (1999) pp. 12-16
- ↑ Petrushevski Ilia Pavlovich (1970)։ Islam in Iran։ ketab.com։ էջ 271
- ↑ Zabeth Hyder Reza։ Landmarks of Mashhad։ Fundation of Astan Quds Razavi
ԱղբյուրԽմբագրել
- https://sanaei.livejournal.com/203287.html
- http://miroved.com/countries/iran/shiraz/places/mavzolei-imama-rezy
https://irandehkadeh.com/news.cfm?id=196 Archived 2017-11-25 at the Wayback Machine.