Իկեր Մունիաին

իսպանացի ֆուտբոլիստ

Իկեր Մունիաին (իսպ.՝ Iker Muniain, դեկտեմբերի 19, 1992(1992-12-19)[1], Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Football pictogram.svg
Իկեր Մունիաին
Iker Muniain
Iker Muniain (15961406985).jpg
Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Iker Muniain Goñi
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1992(1992-12-19)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 170 սմ
Քաշ 66 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 10
Պատանեկան կարիերա
2000-2005 Իսպանիա Չանտրեա
2005-2009 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 19 (3)
2009-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 294 (40)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա Մ16 2 (1)
2008-2009 Իսպանիա Իսպանիա Մ17 20 (2)
2010 Իսպանիա Իսպանիա Մ19 5 (0)
2011 Իսպանիա Իսպանիա Մ20 1 (0)
2011-2014 Իսպանիա Իսպանիա Մ21 31 (7)
2012 Իսպանիա Իսպանիա Մ23 3 (0)
2010-ներկա Բասկերի երկիր Բասկերի Երկիր 3 (1)
2012-ներկա Իսպանիա Իսպանիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Ատլետիկ ԲիլբաոԽմբագրել

Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիայի սան է[3]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 30-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[4] և դառնալով 94 տարվա մեջ Բիլբաոյի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[5][6]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի Յանգ Բոյզի դեմ պատասխան խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Մունիաինը անցկացրեց օգոստոսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[8] և դառնալով Ատլետիկ Բիլբաոյի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում[9]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[10]՝ դառնալով առաջնության պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն[11][12]։ Դեկտեմբերի 1-ին Մունիաինը երկարաձգեց իր պայմանագրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[13]։ Դեկտեմբերի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ռեալ Սարագոսայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14][15]։ Իր առաջին մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ[16]։

2011 թվականի ապրիլի 17-ին Մունիաինը գոլ խփեց Օսասունայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով Ատլետիկ Բիլբաոյին հաղթել 2-1 հաշվով[17]։ 2010-11 մրցաշրջանում նա ճանաչվեց Լա Լիգայի տարվա հայտնություն[18]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[19]։ Հոկտեմբերի 23-ին Մունիաինը գրավեց Վալենսիայի դարպասը[20]։ 2012 թվականի փետրվարի 23-ին նա խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ Մայիսի 9-ին իսպանացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[22], սակայն Բիլբաոն պարտվեց 3-0 հաշվով[23][24]։ Մայիսի 25-ին Մունիաինը մասնակցեց Իսպանիայի գավաթի եզրափակչի Բարսելոնայի դեմ հանդիպմանը[25], իսկ Ատլետիկը կրկին պարտվեց 3-0 հաշվով[26][27]։ 2011-12 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 58 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2013 թվականի մարտի 10-ին Մունիաինը խփեց Վալենսիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատլետիկ Բիլբաոյին[29]։ Մայիսի 26-ին նա հեռացվեց խաղադաշտից Լևանտեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով խաղի 62-րդ րոպեին[30]։ Նոյեմբերի 25-ին իսպանացին գոլի հեղինակ դարձավ Մալագայի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ Դեկտեմբերի 1-ին Մունիաինը գոլ խփեց Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[32]։ Դեկտեմբերի 19-ին նա դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի Սելտա Վիգոյի դեմ խաղում[33][34]։ 2013-14 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2014 թվականի հուլիսի 3-ին Մունիաինը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2017 թվականը[36][37]։ Օգոստոսի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Նապոլիի դեմ խաղում[38]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[39]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի փետրվարի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Տորինոյի դեմ խաղում[40]։ Ապրիլի 4-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[41] Մունիաինը ստացավ խաչաձև կապանների վնասվածք[42]՝ բաց թողելով 8 ամիս[43]։ 2014-15 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[44]։

 
Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին

2015 թվականի հունիսի 29-ին Մունիաինը 2 տարով երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ[45][46][47][48]։ Վնասվածքից հետո նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ինյակի Ուիլյամսին Լևանտեի դեմ խաղում[49]։ 2017 թվականի հունվարի 29-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[50]։ Ապրիլի 14-ին Մունիաինը դուբլ ձևակերպեց Լաս Պալմասի դեմ խաղում[51]։ Ապրիլի 27-ին նա գոլ խփեց Ռեալ Բետիսի դեմ խաղում, իսկ Բիլբաոն հաղթեց 2-1 հաշվով[52]։ 2016-17 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[53]։

2017 թվականի օգոստոսի 24-ին Մունիաինը խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Պանաթինաիկոսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բիլբաոյին[54]։ Սեպտեմբերի 23-ին իսպանացին 3 գոլային փոխանցում տվեց Մալագայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[55]։ Սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Զարյա Լուգանսկի դեմ խաղում[56] Մունիաինը կրկին վնասեց խաչաձև կապանները[57]՝ բաց թողելով 6 ամիս[58][59]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2018 թվականի ապրիլի 9-ին՝ փոխարինելով Մարկել Սուսաետային Վիլյառեալի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 11 րոպե անց[60][61]։ 2017-18 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[62]։

2018 թվականի օգոստոսի 20-ին Մունիաինը գոլ խփեց Լեգանեսի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 2-1 հաշվով[63]։ Սեպտեմբերի 15-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[64]։ Նոյեմբերի 21-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[65][66][67][68]։ 2019 թվականի հունվարի 27-ին Մունիաինը խփեց Ռեալ Բետիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[69]։ Ապրիլի 3-ին իսպանացին հաջողությամբ իրացրեց 11-մետրանոց հարվածը Լևանտեի դեմ խաղի վերջին րոպեին, ինչի շնորհիվ Ատլետիկը հաղթեց 3-2 հաշվով[70]։ Մայիսի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սելտա Վիգոյի դեմ խաղում[71]։ 2018-19 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[72]։

2019-20 մրցաշրջանում՝ Մարկել Սուսաետայի և Անդեր Իտուռասպեի հեռանալուց հետո Մունիաինը դարձավ Ատլետիկ Բիլբաոյի հիմնական ավագը[73]։

 
Մունիաինը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում 2011 թվականին

Միջազգային կարիերաԽմբագրել

Մունիաինը ներկայացրել է Իսպանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ 2010 թվականին Մունիաինը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում, իսկ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային[74][75]։ 2011 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[76][77][78]։ 2012 թվականին Մունիաինը մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[79][80][81]՝ անցկացրած 2 խաղերում դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ Իսպանիան դուրս մնաց խմբային փուլից[82][83][84]։ 2013 թվականին նա կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[85]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նիդերլանդների դեմ խաղում[86][87]։ Իսպանիան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց առաջնությունը[88]՝ եզրափակչում պարտության մատնելով Իտալիային[89][90]։

Իսպանիայի ազգային հավաքական Մունիաինը առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի փետրվարի 24-ին՝ Վենեսուելայի դեմ խաղի համար[91][92][93]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց փետրվարի 29-ին՝ փոխարինելով Սեսկ Ֆաբրեգասին Վենեսուելայի դեմ խաղում[94][95]: Հաջորդ անգամ Մունիաինը Իսպանիայի հավաքական հրավիրվեց միայն 2019 թվականի մարտին՝ Մալթայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[96][97][98]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[99]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկ Բիլբաո B 2008–09 Սեգունդա Դիվիզիոն B 13 1 13 1
2009–10 6 2 6 2
Ընդհանուր 19 3 0 0 0 0 0 0 19 3
Ատլետիկ Բիլբաո 2009–10 Լա Լիգա 26 4 0 0 9 2 0 0 35 6
2010–11 35 5 3 0 38 5
2011–12 33 2 9 2 16 5 58 9
2012–13 33 1 2 0 8 1 43 2
2013–14 35 7 4 2 39 9
2014–15 25 1 7 0 9 1 41 2
2015–16 20 2 3 0 5 0 28 2
2016–17 35 7 3 0 8 0 46 7
2017–18 14 4 0 0 6 1 20 5
2018–19 34 7 3 0 37 7
2019–20 4 0 0 0 4 0
Ընդհանուր 294 40 34 4 61 10 0 0 389 54
Կարիերայի ընդհանուր 313 43 34 4 61 10 0 0 408 57

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[99]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2019 1 0
Ընդհանուր 2 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ատլետիկ Բիլբաո

ՄիջազգայինԽմբագրել

Իսպանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2010[75]

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2011[76], 2013[88]

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Muniain - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-09-17 
  3. «Iker Muniain: The long journey of a man labelled the Spanish Messi»։ Planet Football (en-US)։ 2017-03-02։ Վերցված է 2019-09-17 
  4. «Athletic Bilbao - BSC Young Boys, Jul 30, 2009 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  5. «Athletic Bilbao vs. Young Boys - Football Match Report - July 30, 2009 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2017-05-31 
  6. AS Diario (2009-07-30)։ «El Young Boys toma La Catedral»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-17 
  7. «BSC Young Boys - Athletic Bilbao, Aug 6, 2009 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  8. «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Aug 30, 2009 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  9. «Muniain ya es el león más joven en la historia de la Liga»։ Mundo Deportivo։ 2009-09-01։ Վերցված է 2019-09-17 
  10. «Real Valladolid CF - Athletic Bilbao, Oct 4, 2009 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  11. «Athletic Bilbao Prodigy Iker Muniain Becomes Primera Division's Youngest Ever Goalscorer | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-17 
  12. «Valladolid and Bilbao share thriller»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-05-31 
  13. «Bilbao sign Muniain until 2015»։ FourFourTwo (անգլերեն)։ 2009-12-01։ Վերցված է 2019-09-17 
  14. «Real Zaragoza - Athletic Bilbao, Dec 12, 2009 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  15. «El Athletic firma el finiquito de Marcelino | Fútbol | deportes | elmundo.es»։ www.elmundo.es։ Վերցված է 2019-09-17 
  16. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2009/2010 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  17. «CA Osasuna - Athletic Bilbao, Apr 17, 2011 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  18. 18,0 18,1 Deporte FUTBOL։ «Ganadores de las cuatro ediciones de premios de la LFP - ABC.es - Noticias Agencias»։ ABC (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-17 
  19. «Slovan Bratislava - Athletic Bilbao, Sep 15, 2011 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  20. «Valencia CF - Athletic Bilbao, Oct 23, 2011 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  21. «Athletic Bilbao - Lokomotiv Moscow, Feb 23, 2012 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  22. «Atlético Madrid - Athletic Bilbao, May 9, 2012 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  23. UEFA.com։ «Falcao at double as Atlético march to title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  24. 24,0 24,1 By։ «Falcao on fire as Atletico Madrid win Europa League»։ CNN։ Վերցված է 2019-09-17 
  25. «FC Barcelona - Athletic Bilbao, May 25, 2012 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  26. 26,0 26,1 «Lionel Messi stars as Barcelona win Copa Del Rey final against Athletic Bilbao»։ Eurosport։ 2015-05-30։ Վերցված է 2019-09-17 
  27. Lowe Sid (2015-05-30)։ «Lionel Messi double gives Barcelona Cup final win over Athletic Bilbao»։ www.theguardian.com։ Վերցված է 2019-09-17 
  28. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  29. «Athletic Bilbao - Valencia CF, Mar 10, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  30. «Athletic Bilbao - Levante UD, May 26, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  31. «Málaga CF - Athletic Bilbao, Nov 25, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  32. «Athletic Bilbao - FC Barcelona, Dec 1, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  33. «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 19, 2013 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  34. «Athletic-Celta: resumen, goles y resultado - MARCA.com»։ www.marca.com։ Վերցված է 2019-09-17 
  35. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  36. «Iker Muniain's renewal | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  37. «Athletic secure Muniain until 2017»։ www.sportingnews.com (en-au)։ Վերցված է 2019-09-17 
  38. «SSC Napoli - Athletic Bilbao, Aug 19, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  39. «Athletic Bilbao - Shakhtar Donetsk, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  40. «Torino FC - Athletic Bilbao, Feb 19, 2015 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  41. «Sevilla FC - Athletic Bilbao, Apr 4, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  42. «Iker Muniain's Injury | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  43. «Operation on Iker Muniain | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  44. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  45. «Iker Muniain's contract renewal | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  46. «Iker Muniain signs new Athletic Bilbao deal until 2019»։ ESPN.com։ Վերցված է 2019-09-17 
  47. Chapman Anthony (2015-06-29)։ «CONFIRMED: Liverpool target signs huge deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  48. «Iker Muniain signs new Athletic Bilbao deal - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-09-17 
  49. «Athletic Bilbao - Levante UD, Dec 20, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  50. «Athletic Bilbao - Sporting Gijón, Jan 29, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  51. «Athletic Bilbao - UD Las Palmas, Apr 14, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  52. «Athletic Bilbao - Real Betis Balompié, Apr 27, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  53. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  54. «Athletic Bilbao - Panathinaikos Athens, Aug 24, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  55. «Málaga CF - Athletic Bilbao, Sep 23, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  56. «Athletic Bilbao - Zorya Luhansk, Sep 28, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  57. «Iker Muniain, injury | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  58. «Iker Muniain, surgery | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  59. Velasco Juanma (2017-09-29)։ «Muniain to miss up to eight months after knee injury»։ www.marca.com։ Վերցված է 2019-09-17 
  60. «Villarreal CF - Athletic Bilbao, Apr 9, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  61. «Villarreal slump to 3-1 home defeat to Athletic Bilbao in La Liga»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  62. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  63. «Athletic Bilbao - CD Leganés, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  64. «Athletic Bilbao - Real Madrid, Sep 15, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  65. «Renewal of Iker Muniain | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  66. «Iker Muniain signs long-term Athletic Club Bilbao deal | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-09-17 
  67. «Muniain Signs Athletic Cub Extension»։ www.beinsports.com։ Վերցված է 2019-09-17 
  68. «Iker Muniain Signs Contract Extension With Athletic Club Through 2024»։ Inside Athletic (en-US)։ 2018-11-21։ Վերցված է 2019-09-17 
  69. «Athletic Bilbao - Real Betis Balompié, Jan 27, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  70. «Athletic Bilbao - Levante UD, Apr 3, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  71. «Athletic Bilbao - Celta de Vigo, May 12, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  72. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-17 
  73. «IKER MUNIAIN: "The best sign-ups are people from home" | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  74. «France U19 - Spain U19, Jul 30, 2010 - European U19 Championship 2010 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  75. 75,0 75,1 UEFA.com։ «Hosts France celebrate Caen success | Under-19»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  76. 76,0 76,1 uefa.com (2011-06-25)։ «Spain crowned European Under-21 champions»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  77. «Spain beat Switzerland to win Euro Under-21 Championship» (en-GB)։ 2011-06-25։ Վերցված է 2019-09-17 
  78. agencies Telegraph staff and (2011-06-26)։ «European Under-21 Championship: Spain win tournament with victory over Switzerland» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-17 
  79. «Euro 2012 trio Mata, Alba & Martinez in Spain Olympic squad»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-17 
  80. White Ed (2012-07-03)։ «London 2012 Olympics: Spain name three Euro 2012 winners in football squad for Games» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-17 
  81. «Spain include Euro 2012 winners Jordi Alba, Juan Mata and Javi»։ The Independent (անգլերեն)։ 2012-07-03։ Վերցված է 2019-09-17 
  82. Hunter Andy (2012-08-01)։ «London 2012: Spain exit Olympics after being held by Morocco»։ www.theguardian.com։ Վերցված է 2019-09-17 
  83. Edwards Luke (2012-07-29)։ «London 2012 Olympics: Spain crash out of football after Honduras loss» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-17 
  84. «Spain dumped out»։ Eurosport։ 2012-07-29։ Վերցված է 2019-09-17 
  85. uefa.com։ «Under-21 2013 - History - Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  86. «Spain U21 - Netherlands U21, Jun 12, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  87. uefa.com (2013-06-12)։ «Spain beat Netherlands to top Group B»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  88. 88,0 88,1 uefa.com (2013-06-18)։ «Thiago treble helps Spain retain Under-21 crown»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  89. «Italy U21 - Spain U21, Jun 18, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  90. Pitt-Brooke Jack (2013-06-18)։ «Italy Under-21s 2 Spain Under-21s 4 match report: Thiago Alcantara's hat-trick seals European Championship for Spanish youngsters»։ www.independent.co.uk։ Վերցված է 2019-09-17 
  91. UEFA.com։ «Maiden Spain call for Athletic teenager Muniain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  92. Association Press (2012-02-24)։ «Fernando Torres dropped from Spain squad for Venezuela friendly»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-17 
  93. «Misfiring Fernando Torres dropped by Spain»։ www.independent.co.uk։ Վերցված է 2019-09-17 
  94. «Spain - Venezuela, Feb 29, 2012 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  95. «Spain vs Venezuela»։ ESPN.com։ Վերցված է 2019-09-17 
  96. «Spanish national Team: call up | Athletic Club»։ www.athletic-club.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  97. «Luis Enrique announces Spain squad ahead of Norway and Malta matches»։ www.marca.com։ Վերցված է 2019-09-17 
  98. «Isco, Koke and Saul out as Luis Enrique names experimental Spain squad»։ euronews (անգլերեն)։ 2019-03-15։ Վերցված է 2019-09-17 
  99. 99,0 99,1 «Muniain»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17 
  100. «Pep Guardiola's final game: Barcelona win Copa del Rey»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-17 

Արտաքին հղումներԽմբագրել