Իլ-76-ի ավիավթար Ալժիրում

Իլ-76-ի ավիավթար Ալժիրում, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին Ալժիրում։ Ալժիրի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել Ալժիրի Բլինդա նահանգի Բիֆարիկ ռազմաօդային բազայի մոտակայքում։ Զոհվել է 257 մարդ[2]։

Իլ-76-ի ավիավթար Ալժիրում
Ալժիրի օդային ուժերի Իլ-76
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականապրիլի 11, 2018[1]
Ժամանակ08:00
Պատճառօդանավի անսարքություն
ՎայրԲուֆարի օդանավակայան և Բուֆարիկ, ,  Ալժիր[1]
Թռիչքի վայրԲուֆարի օդանավակայան
Զոհվածներ257[2]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20180411-0
Օդանավ
ՄոդելԻլ-76
ԱվիաընկերությունԱլժիրի ռազմա-օդային ուժեր
Կողային համար7T-WIP
Արտադրման թվական1994
Ուղևորներ247
Անձնակազմ10
Կենդանի մնացած0

Այս աղետը 2003 թվականի Թամանրասեթի Բոինգ 737-ի ավիավթարից հետո երկրորդն է իր մեծությամբ։ Աշխարհում ամենախոշոր ավիավթարն է, որ հաջորդել է Դոնեցկի 2004 թվականի Բոինգ 777-ի աղետին, նաև 2003 թվականի իրանի Կերման քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո երկրորդն է գրավում ԻԼ-76-երի աղետների շարքում ։ Զոհերի քանակով աշխարհում 20-րդ ավիավթարն է։

Ինքնաթիռ խմբագրել

Ինքնաթիռն արտադրվել է Տաշքենդի Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումում։ Շահագործման է հանվել 1994 թվականի դեկտեմբերի 11-ին գործարանային՝ 043419636 և սերիական՝ 91-09 համարներով։

2003 թվականին Ստարայա Ռուսա քաղաքի համար 123 ավիավերանորոգման գործարանում կապիտալ-վերականգնողական վերանորոգում է անցել։ Այդ պահին ունեցել է 2110 ժամ թռիչք և 1494 «թռիչք-վայրէջք»։

2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբեր կապիտալ վերանորոգվել է Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում։

Պատկանել է Ալժիրի ռազմաօդային ուժերին։

Աղետը խմբագրել

Ինքնաթիռը աղետի է ենթարկվել տեղական ժամանակով 08:00-ին[3] Բուֆարիկ օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ընկել է Ալժիրի մայրաքաղաքից 30 կմ հեռու։

50 մետր բարձրանալուց հետո բռնկվել է ինքնաթիռի աջ թևը։ Անձնակազմը փորձել է օդանավը ետ շրջել և իջեցնել օդանավակայանում։ Բայց ինքնաթիռը վառվելով վայր է ընկել և հարվածելով գետնին լիովին ավերվել է[4]։

Անձնակազմ և ուղևորներ խմբագրել

Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի տասը անդամները և 247 ուղևոր, որոնց մեծ մասը ալժիրցի զինվորականներ են եղել։ Ուղևորների մեջ եղել են Պոլիսարիո ճակատի 26 անդամ[5]։ Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Plane crash kills hundreds in Algeria — 2018.
  2. 2,0 2,1 ASN Aircraft accident Ilyushin-76
  3. «DIRECT - Plusiers morts dans le crash d'un avion militaire à Blida». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  4. Разбившийся в Алжире Ил-76 загорелся при взлете, пилоты пытались вернуться на аэродром - ТАСС
  5. 'Hundreds dead' after military plane crash in Algeria