Իլյա Դուբինսկի (ուկրաիներեն՝ Дубинський Ілля Володимирович, մարտի 29, 1898(1898-03-29) կամ 1898[1], Kobelyaky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1989(1989-10-05) կամ 1989[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական հրամանատար, գնդապետ, գրող։

Իլյա Դուբինսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1898(1898-03-29) կամ 1898[1]
ԾննդավայրKobelyaky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1989(1989-10-05) կամ 1989[1]
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունգրող, սպա և military commander
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իլյա Դուբինսկին ծնվել է Պոլտավշչինայի Բուտենկի գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է առևտրական ուսումնարանը։ 1918-1937 թվականներին զբաղեցրել է ռազմական պաշտոններ, եղել է կոմիսար, գնդի կոմիսար, Կարմիր կազակական կորպուսի կոմբրիգ։ 1927 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Եղել է ՍՄԿԿ անդամ[2]։

Լույս են տեսել նրա վեպերը, հուշագրությունները, վիպակները, պատմվածքները։

  • «Ազգային զորքեր», 1928
  • «Հակահարված», 1929
  • «Ոսկե լորենի», 1934
  • «Ընդդեմ հողմերի», 1964
  • «Զինվորական հաց», 1974
  • «Բարձրագոչ մարտի զանգը», 1975

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (28.03.1988)
  • Կարմիր դրոշի երկու շքանշան (1921, 1923)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել