Իժախոտ սովորական
Իժախոտ սովորական | |
![]() Իժախոտ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Lithospermeae |
Ցեղ | Իժախոտ (Echium) |
Տեսակ | Իժախոտ սովորական (E. vulgare) |
Միջազգային անվանում | |
Echium vulgare |
Իժախոտ սովորական (լատ.՝ Echium vulgare), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
ՆկարագրությունԽմբագրել
Գորշասպիտակավուն և փափկաթավ երկամյա խոտաբույս է, որն ունի 30-60 սմ բարձրությամբ ցողուններ և նշտարաձև տերևներ։ Խիտ հասկանման ծաղկաբույլը կազմված է հնգանդամ ծաղիկներից։ Սկզբում կարմիր ձագարաձև լայն հետծալքով պսակը հետագայում դառնում է բաց կապույտ։ Եռանկյունաձև-ձվաձև, կողքերից ելուստներով պտուղները (էրեմները) գորշագույն են[1]։
ՏարածվածությունԽմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում։ Լավ մեղրատու, գեղազարդային և թունավոր բույս է։ Բարձր որակի մեղրն ունի հաճելի հոտ և համ[1]։
ՆշանակությունԽմբագրել
Ամբողջ բույսը հարուստ է թունավոր ալկալոիդներով (ցինոգլուսին, կոնսոլիդին և այլ), որոնք ունեն հանգստացնող, թմրեցնող (նարկոտիկ) ազդեցություն, պարունակում է նաև C, E վիտամիններ, սապոնիններ, խոլին, կարոտին և այլն։ Սերմերում կուտակվում են բարձր որակի ճարպային յուղեր, որոնք օգտագործվում են ներկարարության մեջ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689