Իժալեզու սովորական

բույսերի տեսակ
Իժալեզու սովորական
Իժալեզու սովորական
Իժալեզու սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Ophioglossidae
Կարգ Ophioglossales
Ընտանիք Իժալեզվազգիներ (Ophioglossaceae)
Ենթաընտանիք Ophioglossoideae
Ցեղ Իժալեզու (Ophioglossum)
Տեսակ Իժալեզու սովորական (O. vulgatum)
Միջազգային անվանում
Ophioglossum vulgatum

Իժալեզու սովորական (լատին․՝ Ophioglossum vulgatum L.), իժալեզվազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն խմբագրել

Կարճ կոճղարմատով, երկար հորիզոնական արմատներով բազմամյա բույս է։ Վայի ստերիլ մասը մսալի է, ձվաձև, բութ, հիմքում գտնվում է պատյանի ձևով շրջապատող հասկանման ֆերտիլ մասի ոտիկը[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Ապարանի (Արզական գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Ծավի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային և Արևմտյան (Թուրքիա, Իրան) Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից 900-1800 մետր բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու աճելավայրեր, որոնցից մեկը մեծ սպառնալիքի տակ է, քանի որ գտնվում է կուրորտային գոտում։ Մարդածին գործոնի պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջաններ կրճատում[1]։

Պոպուլիացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու սովորական» հոդվածին։