Իթոն Հալը Ուեստմինստերի դուքսի պալատն է։ Գտնվում է Չեշիրում, Անգլիա։ Այն պատված է այգիներով, պարտեզներով, ագարակներով և անտառով։ Ընդհանուր տարածքը կազմում է 4400 հեկտար։

A rectangular lake with a central fountain, beyond which is the house, with the clock tower and chapel to its right
Իթոն Հալը արևելքից 2002 թվականի Օգոստոսին

Առաջին տունը կառուցվել է XVII դարում։ 19-րդ դարում դրան փոխարինում է ավելի մեծ տուն, որի հատակագիծն արել էր Վիլիամ Պորդենը։ Սա էլ դառնում է էլ ավելի մեծ տուն, գծված Ալֆրեդ Վատերհաուսի կողմից։ Կառուցումը սկսեց 1870 թվականին և տևեց մոտ 12 տարի։ 1960 թվականին տան վիճակը բավականին վատացել էր և շատ ուրիշ տների նման քանդվել։ Մինչև 1980-ականները կառուցվեց նոր տուն։

Տունը 17-րդ դարից սկսած պատված է եղել արքայական պարտեզով։ Համալիրում կան ուրիշ կառույցներ։ Սրանցից ոչ մեկը հանրությանը սովորաբար բաց չէ, սակայն այգիները տարեկան երեք անգամ բացվում են՝ բարեգործական նպատակներով։

Դահլիճներ խմբագրել

 
Սամուել Դահիլիճը 1708 թ.-ին. Գլխավոր տունը կարելի է տեսնել ներքևի աջ անկյունում։

15-րդ դարից ի վեր, Իթոն Հալը Գրոսվենորների ընտանիքի տունն է եղել։

Սամուել դահլիճ խմբագրել

Առաջին տունը կառուցվել է Սըր Թոմաս Գրոսվենոր, երրորդ Բարոնեթի համար։ Նա կալվածքը ժառանգեց 19 տարեկան հասակում, երբ 1664 թվականին իր մեծ հայր Սըր Ռիչարդ Գրոսվենորը մահացավ։ Նոր տերը հանձնարարեց ճարտարապետ Վիլիամ Սամուելին գծել տան հատակագիծը։ Կառուցումը սկսեց 1675 թվականին։ Քարերի մեծ մասը բերվեց Հյուսիսային Ուեյլսում գտնվող «Հոլթ Քասել»-ից։ 1683 թվականին կառուցման ծախսը հասավ 1,000 անգլիական փաունդի (140,000 անգլիական փաունդ մերօրյա դրամական արժեքով)։ Ըստ հին փորագրությունների, տունը ունեցել է երեք հարկ և ձեղնահարկ։ Նաև նշվում է, որ այս տան հարավում մի ուրիշ կառույց է եղել[1]։

 
Սամուել Դահլիճի շքամուտքը

Պորդեն դահլիճ խմբագրել

 
Դահլիճը նախագծված Վիլիամ Պորդենի կողմից

Ռոբերտ Գրոսվենորին հաջորդեց Ըրլ Գրոսվենոր II-ը։ Իսկ նրան 1802 թվականին հաջորդեց Ուեսթմիստերի առաջին մարքիզը։ Այս ժամանակ Սամուել դահլիճը վերանորգման կարիք ուներ։ Գրոսվենորը Վիլիամ Պորդենին հանձնրարարեց բարելավման ծրագիր կազմել։ Կառուցումը սկսեց 1803 թվականին և Պորդենը հայնեց, որ կառուցումը կտևի երեք տարի և կարժենա 100,000 անգլիական փաունդ (£5,830,000 անգլիական փաունդ մերօրյա դրամական արժեքով)[2] ։ Հին տանը շրջապատեցին մի շարք կառույցներ։ Երկու թև ավելացվեց առաջին մակարդակում, իսկ մինչև 1820-ական թվականները մի քանիսին էլ ավելացվեցին։ Տունը ստացավ Գոթական ժանր[3]։ Անկողնու վարագույրը 89 մետրանոց մանուշակագույն կտորի և 94 մետրանոց մետաքսի խառնուրդ էր։ Երբ ապագա թագուհի Վիկտորիան այցելեց պալատ 1832 թ.-ին 13 տարեկան հասակում, նա իր օրագրում գրեց։ « Տունը սքանչելի է»[4]։ Ռիչարդ Գրոսվենորը՝ Ուեստմինստերի երկրորդ մարքիզը, հաջորդեց իր հորը 1845 թվականին և հանձնարարեց շոտլանդացի ճարտարապետ Վիլիամ Բըրնին տան մեջ փոփոխություններ կատարել։ Բըրնը հարավային կողմի կենտրոնը բարձրացրեց, նմանեցնելով այն աշտարակի և մի քանի Գոթական հատկանիշներ փոխեց։ Ճարտարապետ-պատմաբան Նիկոլաս Պեվսները ասել է « Հոյակապ Գոթական առանձնատուն է» "[5]:

Ուաթերհաուս դահլիճ խմբագրել

 
Ուաթերհաուսի դիմաց գտնվող այգին 1880-ական թվականներին հիմնական կառույցը ձախին է, ընտանեկան թևը աջին, ժամացույցի աշտարակը նրանց մեջտեղում։

Երկրորդ մարքիզը մահանում է 1869 թվականին և նրան հաջորդում է իր որդի Հյու Լուփուս Գրոսվենորը՝ սկզբում որպես երրորդ մարքիզ, այնուհետև որպես Ուեստմինստերի առաջին դուքսը։ Կրկին հին տան կաղապարը փոխվում է։ Առանձին թև է ստեղծվում ընտանիքի անդամների համար, որը միջանցքով միանում է հիմնական դահլիճին։ Ձևափոխվում է նաև մատուռը և ժամացույցի աշտարակը։ Աշխատանքը սկսվում է 1870 թվականի և տևում է 12 տարի ՝ արժենալով մոտ 803,000 անգլիական փաունդ (72.2 միլիոն անգլիական փաունդ մերօրյա դրամական արժեքով[6]։ Գրադարանը 27 մետր բարձրություն ուներ, ճաշարանը ուներ 32 մետր երկարություն։ Դահլիճում կար նաև երգեհոն։ Կահավորանքի համար Հենրի Սթեյսի Մարքսը պատկերում է նկարներ «Առավոտյան» սենյակի համար, Գերթրուդ Ջեկիլը պատկերում է նկարներ արվեստանոցի համար, իսկ մյուս սենյակներում կախվածէին Գաինսբորոյի, Ստաբբսի և Ռեյնոլդսի նկարները[7]։ Փենսվերը գրում է « Այս դահլիճը Բարձրագույն Վիկտորիական առանձնահատկությունների հրաշալի արտացոլում ունի»։ Daily Telegraph-ը նկարագրել է այն որպես « Ամենաարժեքավոր և գեղեցիկ մատուռներից մեկը ամբողջ կղզում»[8]։

 
Ուաթերհաուսի հիմանկան մուտքը 1907-ին։ Հիմնական շենքը աջ կողմում է, մատուռը՝ ձախ։

Դեննիի դահլիճը և ներկայիս դահլիճը խմբագրել

1960 թվականին դահլիճը արդեն վերանորոգման և կահավորվելու կարիք ուներ, ինչպես նաև տանիքի վրա գոյացած մամուռը պետք է մաքրվեր։ Ռոբերտ Գրոսվենորը՝ Ուեստմինստերի հինգերորդ դուքսը, որոշեց քանդել Ուաթերհաուսի հիմնական կառույցը, ինչպես նաև թևերը, մատուռը և ժամացույցի աշտարակը։ Աշխատանքները սկսեցին 1963 թվականին։ Նոր կառույց կառուցվեց ճարտարապետ Ջոն Դեննիի կողմից։ Նպատակը ժամանակակից և դիմացկուն տուն կառուցելն էր։ Արդյունքում ստեղծվեց քառանկյուն, տափակ տանիքով կառույց, պատված սպիտակ ներկով, որը ներդաշնակ էր Չեշիրի բնության հետ։ Աշխատանքը տևեց 2.5 տարի և արժեցավ 459,000 անգլիական փաունդ (4,96 միլիոն անգլիական փաունդ մերօրյա անգլիական փաունդով։ Տունը ուներ ոչ սիմետրիկ տեսք։ Ուներ երկու հարկ և գետահարկ, որտեղ գտնվում էր լողավազանը։ Կենտրոնի երկու հարկերը կապված էին բոլոր սենյակների հետ։ Տան զարդարանքներից էին նաև մետաքսե պատերը և փայտե գետինները։ Սակայն քանի որ տունը շրջակա կառույցներից բավականին առանձնանում էր ոճի պատճառով, որոշեցին փոխել կահավորանքը։ Այն գծված էր Փերսի Թոմաս Փարթերշիփի կողմից։ Դեննիի դահլիճը որոշեցին նմանեցնել ֆրանսիական դղյակի։ Աշխատանքները սկսվեց 1989 թվականին և ավատրվեց 1991 թ.-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anon. 2002, էջեր. 2–3.
  2. Anon. 2002, էջ. 4.
  3. Newton & Lumby 2002, էջ. 22.
  4. «Queen Victoria's Journals». Lord Esher's typescripts. RA VIC/MAIN/QVJ (W). 1832 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  5. Pevsner & Hubbard 2003, էջ. 208.
  6. Anon. 2002, էջ. 6.
  7. Newton & Lumby 2002, էջեր. 27, 29.
  8. Newton & Lumby 2002, էջ. 29.
  9. Anon. 2002, էջ. 10.