Իզհար Քոհեն (եբրայերեն՝ יזהר כהן‎,մարտի 13, 1951(1951-03-13)[1], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի էստրադային երգիչ և դերասան, ծնվել է Եմենից գաղթած երաժիշտների ընտանիքում։ Առաջին իսրայելցին է, ով հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում (1978 թվականին)[2][3] «A-Ba-Ni-Bi» երգով, որը կատարեց «Alphabeta» խմբի հետ միասին։ Թել Ավիվ ժամանելուց հետո նրան դիմավորեցին որպես ազգային հերոս։ Երգի անգլերեն տարբերակը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը շվեյցարական և իններորդը՝ շվեդական հիթ-շքերթներում։ Կրկին ներկայացրել է Իսրայելը Եվրատեսիլում 1985 թվականին «Ole ole» երգով՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Նա նաև մասնակցել է Եվրատեսիլի ազգային ընտրական փուլերին 1982 և 1996 թվականներին։ Աշխատել է որպես դերասան Հայֆայի թատրոնում։

Իզհար Քոհեն
Dan Hadani collection Հիմնական տեղեկություներ
Ծնվել է13 մարտի 1951 (73 տարեկան)
ԾննդավայրԹել-Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կարողություններկա Ձայնի տեսակը՝ բաս-բարիտոն Ժանրերը՝ ռիթմ, բլյուզ և փոփ
ՄասնագիտությունՄասնագիտությունները երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան
Գործունեություն1970թ
Ծնողներհայր՝ Shlomo Cohen?
 Izhar Cohen Վիքիպահեստում

2019 թվականին Թել Ավիվում Եվրատեսիլ երգի մրցույթում եղել է իր երկրի խոսնակը:

Ճանապարհի սկիզբ

խմբագրել

Իզհար Քոհենը ծնվել է երաժշտական ընտանիքում[4] Իսրայելում՝ ներգաղթյալ եմենցիների ընտանիքում՝ Թել Ավիվի Գիվաթ-Ամալ Բ խնդրահարույց թաղամասում[2], որը 50-ական թվականներին միացված չէր քաղաքային ջրամատակարարման և էլեկտրականության ցանցին և չուներ ասֆալտապատ ճանապարհներ։

Եվրատեսիլի առաջին իսրայելցի հաղթողի մանկությունն անցել է Գիվաթայիմում։ Նրա հայրը՝ Շլոմո Քոհենը (1921—2009) երգիչ էր, հայտնի որպես Սուլեյման Մեծ[5]։ Չորս երեխաները հոր հետքերով դարձան երգիչներ, նրանցից ամենահայտնին դարձավ Իզհարը։ Կնոջ՝ Սառայի հետ միասին, Սուլեյմանը իր ընտանեկան անսամբլով համերգներով հանդես էր գալիս Իսրայելում և արտերկրում[5]։ Իզհարը հինգ տարեկանում միացել է ընտանեկան անսամբլին, նա ակորդեոնով նվագակցում էր հորը և մորը[2]։

70-ականներ․ Իսրայելական երգի փառատոներ։ Եվրատեսիլ

խմբագրել

18 տարեկանում իսրայելական բանակում Իզհար Քոհենը հայտնվեց ռազմական նվագախմբում՝ Ցևետ հավայ հա-Նախալ, որտեղ 70-ականներին դարձավ մենակատար[2]։ Նրա կատարմամբ երգերը հաջողություն ունեցան իսրայելական ռադիոյում[4]։

Զորացրումից հետո 1972 թվականին ձայնագրել է «անգլ.՝ Illusions» (Պատրանքներ) երգը անգլերեն լեզվով՝ փորձելով ճանապարհ հարթել համաշխարհային երգարվեստում[2]։

1976 թվականին լույս է տեսել Իզհար Քոհենի առաջին ալբոմը՝ «Փրկված երազներ» վերնագրով (երգեր՝ «Մեկ այլ Երուսաղեմ», «Պատրանքներ», «Մենակություն» և այլն):

Երբ «A-Ba-Ni-Bi» երգի երաժշտության հեղինակ Նուրիթ Հիրշը փնտրում էր կատարող 1978 թվականի Իսրայելական երգի փառատոնի համար, նա կանգ առավ Իզհար Քոենի վրա, բացատրելով.

  Նրա մեջ կա մի բան թարմ և երիտասարդական  

Դիսկոյի տարրերով երգը, որը գտնվում էր իր զարգացման գագաթնակետին այդ ժամանակ[6], Դիսկոյի տարրերով երգ, որը գտնվում էր իր զարգացման գագաթնակետին այդ ժամանակ[7], առաջին տեղը գրավեց իսրայելական փառատոնում՝ հաղթելով 12 այլ մրցակիցների[8][9], ովքեր մնացել էին բալլադի կամ ռոք-փոփի շրջանակներում։

Եվ չնայած 1978 թվականի «Տարվա երգիչ» էր ճանաչվել Ցվիկա Պիկը` եբրայերեն երգերի ամենամյա մրցանակաբաշխությունում, իսկ նրա հեղինակած «Հավաքվել է թիշրեյը» (եբրայերեն՝ נאסף תשרי‎ «Նեէսաֆ թիշրեյ») երգը գլխավորում էր վարկանիշը[10], 1978թ. «Եվրատեսիլում» Իսրայելը ներկայացնելու մեկնեց Իցխար Քոհենը Alphabeta խմբի հետ՝ Նուրիթ Հիրշի երաժշտությամբ և Էհուդ Մանորի խոսքերով «Ա-Բա-Նի-Բի» երգով[2]։ Եվրատեսիլի երգի ընդհանուր գնահատականը կազմել է 157 միավոր[11]՝ Իսրայելին հաղթանակ և 1979 թվականին Երուսաղեմում Եվրատեսիլը անցկացնելու իրավունք բերելով[4][12]։ Երբ պարզ դարձավ, որ Իսրայելը կհաղթի մրցույթում, Հորդանանը ընդհատեց հեռարձակումը, իսկ մեկ օր անց հայտարարեց, որ հաղթել է Բելգիայի երգը, որը զբաղեցրել էր երկրորդ տեղը[11][13]։  Եվրատեսիլի հաղթանակից հետո Իզհար Քոենը և Alphabeta խումբը մեկնեցին մեկամյա շրջագայության Եվրոպայի տարբեր երկրներով[14]։ 1978 թվականին Alphabeta խմբի հետ միասին ձայնագրվել է միջազգային «Զբաղվիր սիրով» ալբոմը։

Հետագա կարիերա

խմբագրել

1982 թվականին «Էլ հաոր» («Դեպի լույս») երգով Յաարիտ Բեն-Յաակովի՝ Շիմրիտ Օրի դստեր հետ փորձել է հաղթել Եվրատեսիլի իսրայելական ազգային նախընտրական փուլում, սակայն զբաղեցրել է միայն 7-րդ տեղը․ հաջողության է հասել 1985 թվականին, երբ հաղթել է «Կդամ-Եվրատեսիլ»-ում «Օլե օլե» («Վերելք») երգով, որը զբաղեցրել է 5-րդ տեղը 1985 թվականի Եվրատեսիլի ժամանակ Շվեդիայում[4]։ Նույն տարում ձայնագրվեց երկրորդ ստուդիական (երրորդը՝ միջազգայինը հաշվի առնելով) «Խոստում» ալբոմը։

1987 թվականին քրոջ՝ Վարդինայի հետ մասնակցել է «Կդամ-Եվրատեսիլ»-ին «Երաժշտությունը հավերժական համբույր է» երգով, սակայն դուետը զբաղեցրել է միայն հինգերորդ տեղը[4] և թողարկել է իր երրորդ՝ «Խաչմերուկ» ալբոմը (միջազգայինի հետ հաշված՝ չորրորդը): 1988 թվականին թողարկվել է չորրորդ՝ «Իզհար» ալբոմը:

1989 թվականին Իզհարը գրեց «Շվիլ հազահավ» («Ոսկե արահետ») երգը իր քրոջ՝ Վարդինայի համար[4], բայց Եվրատեսիլին մեկնել է Շայկե Պայկովը։ Իզհարը կրկին վերադարձավ «Կդամ-Եվրատեսիլ»1996 թվականին՝ «Ալփաիմ» («Երկու հազար») երգով, սակայն պարտություն կրեց՝ զբաղեցնելով 9-րդ տեղը[4]։

1993 թվականին Իզհար Քոհենը թողարկում է հինգերորդ ալբոմը «Դիպչի՛ր ջրին, դիպչի՛ր քամուն»։

Քոենը Հայֆայի թատրոնի դերասան էր[4]։  Նա ունի ոսկերչական խանութ Թել Ավիվի Դիզենգոֆ փողոցում[4]։

Անձնական կյանք

խմբագրել

Նա և իվենթ–պրոդյուսեր Դիանա Ցարֆատին ունեն դուստր[15]։ Ապրում է Թել-Ավիվում։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • Փրկված երազանքներ(1976)
  • Զբաղվիր սիրով ( Alpha Beta Band–ի հետ) (1978)
  • Խոստում (1985)
  • Իզհար (1988)
  • Դիպչիր ջրին, դիպչիր քամուն (1993)
  • Իսրայելական լեգենդ (2000 - եռակի քավեր-ալբոմ)

Ժողովածուներ

խմբագրել
  • Հիթեր (1978)
  • Ոսկե հիթեր (Մաս I) (1989)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «בנו של סולימן כבש את אירופה» (եբրայերեն). Маарив (газета). 1978-10-10.
  3. Simon Barclay The Complete & Independent Guide to the Eurovision Song Contest 2010. — 2010. — С. 66. — 246 с. — ISBN 1445784157
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «1978 - A-Ba-Ni-Bi means I love you» (անգլերեն). 2012-09-21. Արխիվացված է օրիգինալից 2023-06-17-ին. Վերցված է 2023-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 אור ברנע (2009-02-18). «סולימן הגדול הלך לעולמו». Ynet (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-17-ին. Վերցված է 2023-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. דודי פטימר (2018-04-14). «40 שנה ל"אבניבי": סוויטות מלכותיות, התקפי חרדה ומכות בחדר התקשורת». Маарив (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «אלפא ביתא». http://pizmonet.co.i (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Israel Song Festival 1978». https://www.discogs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Israel Song Festival 1978». https://eurovisionworld.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. אמיר קמינר (2005-09-28). «שיטת דירוג ילדותית». Ynet (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 «Eurovision's top ten worst scandals». https://cphpost.dk (անգլերեն). 2013-05-16. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Израиль (Israel) на Евровидении». https://euroinvision.com/ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Israeli Eurovision Winners» (անգլերեն). https://www.il-lustrated.com. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. אבי זייקנר (2019-05-14). «להקת אלף בית: מאחורי הקלעים». https://www.euromix.co.il (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. הילה יחימוביץ' (2017-08-23). «הבת של יזהר כהן: "ההורים שלי לא היו בזוגיות, אבל אנחנו גרים יחד"». https://xnet.ynet.co.il (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-18-ին. Վերցված է 2023-06-18-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)