Իզերնիա (գավառ)
Իզերնիա (իտալ.՝ provincia di Isernia) գավառը գտնվում է Իտալիայի Մոլիզե մարզում։ Գավառի վարչական կենտրոնը Իզերնիա քաղաքն է, գավառի նախագահն է Լուիջի Բռասիելլոն (անգլ.՝ Luigi Brasiello)։ Գավառը զբաղեցնում է 1,535,24 կմ² տարածք, բնակչության թվաքանակը կազմում է 86.828՝ 2015 թվականի դրությամբ, բնակչության խտությունը՝ 56,56 մարդ 1 կմ² վրա[1]։ Գավառը ներառում է 52 կոմունա (իտալ.՝ comuni)՝ նշված Իզերնիա գավառի կոմունաներում[2]։
Իզերնիան հայտնի էր որպես Սամնիտ Ասերնիա (անգլ.՝ Samnite Aesernia)՝ մինչ մ․թ․ա․ 263 թվականը Հռոմեական տիրապետության տակ ընկնելը։ 9-րդ դարի ընթացքում այն բազմիցս թալանվել էր մուսուլմանական արշավների ընթացքում և տուժել էր 847 թվականի երկրաշարժից՝ ավերելով Իզերնիա և Վենաֆրո քաղաքները[3]։ Չնայած դրան, քաղաքը դարձվել է Եպիսկոպոսական աթոռանիստ, և 964 թվականին շնորհվել է կոմսության կարգավիճակ։ 1979 թվականին հնագիտական պեղումների ժամանակ Իզերնիա քաղաքի մոտ գտնվել էր բնակեցման վկայություններ՝ թվագրված պալեոլիթյան ժամանակաշրջանին՝ ավել քան 736,000 տարի առաջ[3]։
476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, Բենեդիկտյանները Իզերնիա գավառում հիմնեցին Սան Վինչենցո լա Վոլտուրնո (անգլ.՝ San Vincenzo al Volturno) վանքը։ Երբ տարածք ներխուժեցին մուսուլմանները՝ 500-900 վանականներ գլխատվեցին նրանց կողմից, և շատերը գերեվարվեցին որպես ստրուկներ։ Չնայած դրան, վանքերը շարունակեցին իրենց գործունեությունը և հասան իրենց գագաթնակետին 11-12-րդ դարերի ընթացքում։ Կելեստինոս V պապը ծնվել է Իզերնիայի մոտակայքում և գավառի տոնակատարության օրը՝ Մայիսի 19-ին։ 1805 թվականի երկաշարժը ավերեց Իզերնիայի եկեղեցին, որը վերակառուցվեց 1837 թվականին[3]։
Աշխարհագրություն խմբագրել
Իզերնիայի գավառը հիմնականում լեռնային տարածք է կենտրոնական Իտալիայում։ Հարավ-արևմուտքից լեռների բարձրությունը նվազում է, և անտառապատ բլուրները ձգվում են դեպի հարթավայրերը, որոնք շրջապատում են Վենաֆրոն։ Հյուսիս-արևելքից Կամպոբասո գավառն է։ Հյուսիսից Լ'Աքվիլա և Կիետի գավառներն են՝ երուսն էլ գտնվում են Աբրուցո մարզում։ Արևմուտքից Ֆրոզինոնե գավառն է Լացիո մարզում, իսկ հարավից՝ Կազերտա գավառը Կամպանիայում[4]։
Գավառում կա չորս լեռնաշղթաներ և Աբրուցոի ազգային պարկը։ Գավառի ամենաբարձր գագաթը Մոնթե Մարեն է (Monte Mare)՝ 2,020 մ։ Գլխավոր գետերն են Վոլտուրնոն և Տրիգնոն, որոնք թափվում են Ադրիատիկ ծով[4]։ Սան Վինչենցոյի եկեղեցու լիճը կառուցված է արհեստական ջրամբարով՝ ուժեղացնելու ՀԷԿ սխեման։
Մարզի տնտեսությունը ավանդաբար հիմնված է գյուղատնտեսության վրա։ Հողատարածությունները շատ փոքր են, և արտադրվում են խաղողի, ձիթենու, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի արտադրանքներ։ Ավանդական մթերքները աճում են գավառում՝ ներառելով նաև հատիկաընդեղեն (իտալ.՝ Lathyrus sativus) և հացահատիկային (իտալ.՝ Farro) բույսեր։ Թինթիլիա (իտալ.՝ Tintilia) խաղողը աճեցվում է մարզի կարմիր գինու (իտալ.՝ "Tintilia del Molise") արտադրության համար[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Isernia»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ «Statistics»։ Upinet։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-07-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջեր 226–227։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ 4,0 4,1 The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135
- ↑ «Vino Tintilia del Molise»։ In vino veritas et benignitas։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-30-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2015
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք էջը Archived 2011-02-03 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իզերնիա (գավառ) կատեգորիայում։ |