Իզա Չոլախյան
հայ ճարտարապետ
Իզա Գուրգենի Չոլախյան (փետրվարի 20, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։
Իզա Չոլախյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Իզա Գուրգենի Չոլախյան |
Ծնվել է | փետրվարի 20, 1936 (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
![]() |
Գուրգեն Չոլախյանի դուստրը, Հրաչյա Պողոսյանի կինը։
Կենսագրություն խմբագրել
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Համահեղինակների հետ Չոլախյանի նախագծերով Երևանում իրականացվել են
- Հայէներգոցանցշին տրեստի շենքը (1960)
- Բազմահարկ բնակելի տներ (1964)
- Նորքում՝ Երքաղխորհրդի ընդունելությունների տան վերակառուցումը (1967)
- ՀՊՖԿԻ հանրակացարանը (1976)
- Պարույր Սևակի տապանաքարը Զանգակատուն գյուղում (1972)
- 50-ից ավելի հուշատախտակներ (1961-2004)՝ ճարտարապետներ Նիկողայոս Բունիաթյանի, Ա. Սաֆարյանի, Գրիգոր Աղաբաբյանի, նկարիչներ Հարություն Կալենցի, Տաճատ Խաչվանքյանի, Արա Բեքարյանի, Մարտիրոս Սարյանի, դերասաններ Հրաչյա Ներսիսյանի, Դավիթ Մալյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, բժիշկներ Համբարձում Քեչեկի, Բարդուղիմեոս Ֆանարջյանի, կոմպոզիտոր Արամ Սաթյանի, դիրիժոր Միքայել Թավրիզյանի, երգիչ Շարա Տալյանի, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշաքարերը Երևանում և Բյուրականում (1998)
- Սպիտակում՝ բնակելի տներ (1998)
- Մոսկվայում՝ Հովհաննես Թումանյանի հուշատախտակը բանաստեղծի անվան հրապարակում (1969)
- Պավել Լիսիցյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի 48 հասցեում[1]
- Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանում (2015)[2]
Ցուցահանդեսներ խմբագրել
1993 թվականին Երևանում բացվել է «Գեղագրությունը ճարտարապետության մեջ»՝ Չոլախյանի աշխատանքների ցուցահանդեսը[3]։
Հուշատախտակներ խմբագրել
-
Հարություն Կալենցի հուշատախտակը Երևանում
-
Գուրգեն Ջանիկբեկյանի հուշատախտակը Երևանի Թամանյան փողոցում
-
Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանի Սայաթ Նովա 25 հասցեում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մաշտոցի 48 հասցեում բացվեց Պավել Լիսիցյանի հուշատախտակը
- ↑ Հուշաքար՝ նվիրված հայկական կոնյակին փառք բերած վարպետին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ խմբագրել
- Իզա Չոլախյան(չաշխատող հղում)