Մարիա Իզաբել Գուլար Դուրադո (պորտ.՝ Maria Izabel Goulart Dourado, հոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1][2], Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել, առավել հայտնի որպես «Victoria’s Secret Angels»-ից մեկը։

Իզաբել Գուլար
Maria Izabel Goulart Dourado
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրՍան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել
Կայքizabelgoulart.com
 Izabel Goulart Վիքիպահեստում

Ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Ունի իտալական և բրազիլական արմատներ, ընտանիքը բազմանդամ է, ունի 4 եղբայր և մեկ քույր։

14 տարեկանում տեղափոխվել է Սան Պաուլո նահանգի կենտրոն, որտեղ սկսել է աշխատել մոդել։ Մասնակցել է «Oscar de la Renta», «Valentino», «Dolce and Gabbana», «Chanel», «Michael Kors», «Ralph Lauren» և «Stella McCartney» նորաձևության տների ցուցադրություններին։

Իզաբելը հայտնվել է GQ, Vogue, L’Officiel, Marie Claire և Esquire ամսագրերի շապիկին։ Դեբյուտը հանրահայտ Victoria's Secret Fashion Show-ում կայացել է 2005 թ., իսկ 2006-ին նա արդեն «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» էր։

Անձնական կյանք խմբագրել

Գուլարը սահուն տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և ֆրանսերենին[3]։ Նա 2006 թվականին սկսել է հանդիպել գործարար Մարսելո Կոշտայի հետ[4]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 6 տարի անց և այժմ Իզաբելը հանդիպում է գերմանացի դարպասապահ Քևին Տրապպի հետ։

Գուլարը, որի եղբայրն ունի առաջին աստիճանի դիաբետ[5], բարեգործական աշխատանքներ է կատարում, օգնում է իր հայրենի Բրազիլիայի հիվանդանոցներին գումարով, որպեսզի դիաբետով հիվանդ երեխաներին ըստ անհրաժեշտության անվճար ինսուլին տրամադրեն։ Նա նաև ակտիվ դեր ունի Մայամիի համալսարանի Դիաբետի հետազոտական ինստիտուտում (ԴՀԻ)։ 2009 թվականին Գուլարը դարձավ ԴՀԻ-ի միջազգային դեսպան և նրա դերն էր տարածելու ԴՀԻ-ի աշխատանքը իր ճամփորդությունների ընթացքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Model Behaviour: Izabel Goulart - GQ.com
  4. Izabel Goulart: "I like to come home" (11 December 2012). Revista, Issue 638. Retrieved 1 November 2013.
  5. 5,0 5,1 «Supermodel Izabel Goulart Parts With Diabetes Research Institute Foundation as International Ambassador». Diabetes Research Institute. 2009 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Գուլար» հոդվածին։