Իզաբել Բայրաքդարյան

հայ երաժշտագետ, օպերային երգիչ
(Վերահղված է Իզաբել Բայրակդարյանից)

Իզաբել Բայրաքդարյան (Իզապէլ Պայրագտարեան, 1974[1][2][3][…] կամ փետրվարի 1, 1974(1974-02-01), Զահլե, Լիբանան[4]), կանադահայ օպերային երգչուհի (սոպրանո)։ Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Իզաբել Բայրաքդարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1974[1][2][3][…] կամ փետրվարի 1, 1974(1974-02-01) (50 տարեկան)
Զահլե, Լիբանան[4]
Երկիր Կանադա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլCBC Records
Nonesuch Records
Sony Classical Records
ԿրթությունՏորոնտոյի համալսարան, Թագավորական երաժշտական ակադեմիա և Senator O'Connor College School?
ԱմուսինՍերուժ Քրաջյան
Պարգևներ
Կայքbayrakdarian.com
 Isabel Bayrakdarian Վիքիպահեստում

2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։

Կենսագրություն խմբագրել

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել է Կանադա, շարունակել է երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը։ Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձրագույն պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի և այլն։

Բայրաքդարյաի ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը։ Հանդիսանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, համագործակցում է աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Ելույթներով հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ։

2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։ Նրա ձայնը հնչում է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[5]։

Մրցանակներ խմբագրել

  • 2009 թ. առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն վոկալ կատարման համար։
  • Կանադայի արվեստի խորհրդի մրցանակ
  • «Մետրոպոլիտեն» օպերայի ազգային խորհրդի մրցանակ, 1997
  • Պլասիդո Դոմինգոյի մրցույթի 1-ին մրցանակ
  • Ելիզավետա թագուհու կողմից՝ ոսկե մեդալ, 2000
  • Juno-ի 4 մրցանակ

Ընտանիք խմբագրել

2004 թվականին ամուսնացել է դաշնակահար Սերուժ Կրաջիանի հետ։ Ունեն երկու երեխա՝ որդին՝ Արի և դուստրը՝ Լեան։

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել