Իզաբելլա Անդրեինի (իտալ.՝ Isabella Andreini, ծննդյան անունը՝ Իզաբելլա Կանալի, հայտնի է նաև որպես Իզաբելլա դա Պադովա, 1562[1][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[2] - հունիսի 11, 1604(1604-06-11)[1], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[2]), կոմեդիա դել'արտեի իտալացի դերասանուհի, որի պատվին կոչվել է Իզաբելլայի դիմակը[4], դրամատուրգ, բանաստեղծուհի։ Եղել է իր ժամանակի ամենահայտնի դերասաններից մեկը[5], 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայտնի Վենետիկի իտալացի դերասանների ընտանիքի ներկայացուցիչ, Ֆրանչեսկո Անդրեինիի կինը, Ջամբատիստա Անդրեինիի մայրը։

Իզաբելլա Անդրեինի
Rime d'Isabella Andreini 1603, frontispiece, engraved portrait - Gallica 2014 (adjusted).jpg
Ծնվել է1562[1][2][3][…]
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[2]
Մահացել էհունիսի 11, 1604(1604-06-11)[1]
Մահվան վայրԼիոն, Ֆրանսիայի թագավորություն[2]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի, բանաստեղծուհի, թատրոնի դերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Francesco Andreini?
Երեխա(ներ)Giambattista Andreini?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1562 թվականին Պադովայում։ Չնայած նրա ընտանիքը հարուստ չի եղել, Իզաբելլան ստացել է լիարժեք դասական կրթություն: Հետաքրքրվել է գրականությամբ, մշակույթով, տիրապետում է մի քանի լեզուների[6], որոնք հետագայում օգտագործել է իր La Pazzia d'Isabella («Իզաբելլայի ազտվածային խենթությունը») թատերական ներկայացման մեջ[7]։

1576 թվականին Իզաբելլա Անդրեինին տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Ֆլամինիո Սկալայի թատերախումբ։ Նա հանդես է եկել որպես «Ջելոզի» (I Gelosi) իտալական դերասանական թատերախմբի կազմում, որը վայելել է Հյուսիսային Իտալիայի արիստոկրատների հովանավորությունը, ելույթ ունեցել Իտալիայի և Ֆրանսիայի բարձրագույն սոցիալական շրջանակների ներկայացուցիչների առաջ: Ֆրանսիայի թագավոր Հենրի III-ը սիրում էր դիտել այս թատերախմբի ներկայացումները և դիտել է նրանց ներկայացումը Վենետիկում, որտեղ Իզաբելլան նույնպես ելույթ է ունենեցել: 1589 թվականին նա խաղացել է Ֆլորենցիայում Ֆերդինանդո I Մեդիչիի և Քրիստինա Լոթարինգացու հարսանեկան արարողության ժամանակ: Խմբի հետ Իզաբելլա Անդրեինին աշխատել է մինչև իր մահը[8]։

Իզաբելլա Անդրիենին եղել է դիմակների թատրոնի ամենահայտնի դերասանուհին, իր անունը կրող քնարական հերոսուհու հմայիչ կերպարի ստեղծողը: Իզաբելլան ունեցել է իմպրովիզացիայի[9] յուրօրինակ շնորհ, աչքի է ընկել հազվագյուտ գեղեցկությամբ, խելքով և կրթությամբ, որոնք գովերգել են Տորկվատո Տասսոն, Ջամբատիստա Մարինոն և Գաբրիելլո Կյաբրերան։

Բեմում ելույթ ունենալուց բացի Իզաբելլա Անդրեինին շատ ժամանակ է նվիրե գրական գործունեությանը, գրել է պիեսներ և բանաստեղծություններ: 1587 թվականից սկսած նրա սոնետները տպագրվել են իտալական զանազան գրքերում և ժողովածուներում: «Միրտիլլա» («Mirtilla», 1588) պիեսի հրատարակումից հետո Իզաբելլա Անդրեինին սկսել է թղթակցել բազմաթիվ գրական գործիչների հետ, մասնակցել նրանց հանդիպումներին, ինչը արտառոց նվաճում էր այդ ժամանակի կնոջ համար: 1601 թվականին դարձել է Accademia degli Intenti առընթեր գրական միության անդամ Պավիայում և վերցրել Accesa կեղծանունը։ Հռոմեական կարդինալ Ջորջիո Ցինտիո Ալդոբրանդինիի կողմից անցկացվող պոեզիայի մրցույթում Իզաբելլա Անդրեինին գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով բանաստեղծ Տորկվատո Տասսո:

Իր ստեղծագործությամբ Իզաբելլա Անդրեինին ոգեշնչել է ֆրանսիացի բազմաթիվ բանաստեղծների, մասնավորապես Իսահակ դյու Ռայերին (շուրջ 1631)։

1602 թվականին Իզաբելլա Անդրեինին «Ջելոզի» խմբի հետ շրջագայել է Իտալիայի հյուսիսում, իսկ 1603 թվականին՝ ելույթ է ունեցել Հենրի 4-ի և Մարիա Մեդիչիի պալատում Ֆոնտենբլոյում և Փարիզում: Այս շրջագայությունը եղել է վերջինը նրա կյանքում. Իտալիա վերադառնալից Իզաբելլա Անդրեինին Լիոնի մերձակայքում մահացել է վիժումի հետևանքներից: Այնտեղ էլ թաղվել է Սուրբ Խաչ եկեղեցում[10][11]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  3. 3,0 3,1 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG188354
  4. Bosi Kathryn (2003)։ «Accolades for an actress: on some literary and musical tributes for Isabella Andreini»։ Recercare 15: 73–117։ ISSN 1120-5741։ JSTOR 41701403 
  5. Richmond Hugh Macrae (2016)։ Columbia Electronic Encyclopedia, 6th Edition։ Columbia Electronic Encyclopedia 
  6. Moose Christina (2005)։ Great Lives from History: Renaissance & Early Modern Era, 1454–1600։ Salem Press Incorporated։ ISBN 978-1-58765-211-0 
  7. Sorrenti Anne-Marie (օգոստոսի 1, 2015)։ «Mad-Hot Madrigals: Selections from the Rime (1601) of Late Sixteenth-Century Diva Isabella Andreini (1562–1604)»։ Italian Studies 70 (3): 298–310։ ISSN 0075-1634։ doi:10.1179/0075163415Z.000000000103 
  8. «Isabella Andreini | Italian actress and author»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 17, 2020 
  9. McGill Kathleen (1991)։ «Women and Performance: The Development of Improvisation by the Sixteenth-Century Commedia dell'Arte»։ Theatre Journal 43 (1): 59–69։ JSTOR 3207950։ doi:10.2307/3207950 
  10. М. М. Молодцова, 1990, էջ 45
  11. Kerr, Rosalind The Fame Monster: Diva Worship from Isabella Andreini to Lady Gaga(անգլ.) // Italian Studies : journal. — 2015. — Т. 70. — С. 402—415.

ԳրականությունԽմբագրել

  • М. М. Молодцова. Комедия дель арте : (История и современная судьба). — Л. : ЛГИТМИК, 1990. — 218, [1] с.
  • Aliverti, Maria Ines (2008). "An Icon for a New Woman: A Previously Unidentified Portrait of Isabella Andreini by Paolo Veronese", Early Theatre, Vol. 11, No. 2, pp. 159–180. doi:10.12745/et.11.2.789.
  • Bosi Monteath, Kathryn, “Accolades for an actress: on some literary and musical tributes for Isabella Andreini”, Recercare, XV (2003), pp. 73–117.
  • Biography Italian Women Writers, at the site of the University of Chicago.
  •   Chisholm Hugh, ed. (1911)։ «Andreini, Francesco»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press 
  • Delplano, Roberto (1998). About the Innamorati characters and Isabella Andreini
  • Kerr, Rosalind. The Fame Monster: Diva Worship from Isabella Andreini to Lady Gaga. Italian Studies. 70, 3, 402–415, Aug. 2015. ISSN 0075-1634
  • Kerr, Rosalind. The Rise of the Diva on the Sixteenth-Century Commedia dell'Arte Stage. Toronto, CANADA: University of Toronto Press, 2015. ProQuest ebrary. Web. 4 December 2016.
  • MacNeil, Anne. "The Divine Madness of Isabella Andreini." Journal of the Royal Musical Association, vol. 120, no. 2, 1995, pp. 195–215. JSTOR 766509.
  • McGill, Kathleen. "Women and Performance: The Development of Improvisation by the Sixteenth-Century Commedia Dell'Arte." Theatre Journal, vol. 43, no. 1, 1991, pp. 59–69. JSTOR 3207950.
  • Myers, Alice. "Isabella Andreini." Great Lives from History: Renaissance & Early Modern Era, 1454–1600. Ed. Christina J. Moose. Hackensack: Salem, 2005. n. pag. Salem Online. Web. 4 December 2016. http://online.salempress.com/
  • Richmond, Hugh Macrae. "Isabella Canali Andreini." Columbia Electronic Encyclopedia, 6th Edition. 1, Apr. 2016.
  • Robin Diana Maury, Larsen Anne R., Levin Carole (2007)։ Encyclopedia of women in the Renaissance: Italy, France, and England։ ABC-CLIO, Inc 
  • Romana de' Angelis, Francesca (1991). La divina Isabella: vita straordinaria di una donna del Cinquecento. Florence: Sansoni. 9788838312489.
  • Savoia, Francesca (2008). "Isabella Andreini (1562? – 10 June 1604)", pp. 28–40, in Dictionary of Literary Biography, Volume 239: Seventeenth-Century Italian Poets and Dramatists, edited by Albert N. Mancini and Glenn Palen Pierce. Farmington Hills, Michigan: Gale. 9780787681579.
  • Sorrenti, Anne-Marie. "Mad-Hot Madrigals: Selections From The Rime (1601) Of Late Sixteenth-Century Diva Isabella Andreini (1562–1604)." Italian Studies 70.3 (2015): 298–310. Humanities International Complete. Web. 4 December 2016.