Բացել գլխավոր ցանկը

Իզաբելա Ռուբենի Յոլյան (մարտի 12, 1928, Գորիս - փետրվարի 13, 1996, Մոսկվա), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1954 թ.

Իզաբելա Ռուբենի Յոլյան
Ծնվել է1928 մարտի 12
ԾննդավայրԳորիս
Մահացել էփետրվարի 13, 1996(1996-02-13) (տարիքը 67)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ
ԾնողներՌուբեն Յոլյան

Վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Յոլյանի դուստրը։

ԿենսագրությունԽմբագրել

Իզաբելա Յոլյանը ծնվել է Գորիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1948-1949 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966 թվականից՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1956-1959 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1954 թվականից՝ արվեստաբանության թեկնածու։ 1970 թվականին դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում[1]:

ԵրկերԽմբագրել

  • «Ալեքսանդր Հարությունյան», 1962 թ., ռուսերեն
  • «Գրիգոր Եղիազարյան», 1968 թ.
  • «Կոմիտաս», 1969 թ., հայերեն[2]
  • «Արաբական աշխարհի ժողովրդական երաժշտություն», 1990 թ.

ԾանոթագրություններԽմբագրել