Իերապետրա[1] (հուն․՝ Ιεράπετρα[2]), Հունաստանի ամենահարավային քաղաքը և Լեսիթիոն նոմոսի ամենամեծ առևտրային, ֆինանսական և արդյունաբերական կենտրոնը Կրետեում։ Կրետե պերիֆերիայում գտնվող Լեսիթիոն պերիֆերիկ միավորի Իերապետրա համայնքի (դիմոս) ամենամեծ քաղաքը և վարչական կենտրոնն է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 12 355[2]։ Տարածքը կազմում է 69,903 քառակուսի կիլոմետր[3]։ Գտնվում է Կրետեի հարավային ափին, Լիբիական ծովի ափին։ Քաղաքի պատմությունը հասնում է մի քանի դարերի։ Այսօր Իերապետրան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կենտրոն է դեպի Եվրոպայի երկրներ։

Քաղաք
Իերապետրա
հուն․՝ Ιεράπετρα
ԵրկիրՀունաստան Հունաստան
Բնակչություն13 609 մարդ (2021)
Հեռախոսային կոդ28420-28430
Փոստային դասիչ72x xx
Պաշտոնական կայքierapetra.gr
Իերապետրա (Հունաստան)##
Իերապետրա (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Իերապետրան (կրետական բարբառով՝ Յիրապետրո) ձգվում է Իերապետրա Բեի լողափի երկայնքով։ Այն Կրետեի չորրորդ մեծ քաղաքն է։ Ամենահարավային քաղաքը Հունաստանում։ Հայտնի է «Լիբիական ծովի հարս» մականվամբ՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով։

Վաղ շրջան խմբագրել

Քաղաքի պատմությունը սկսվում է մինոական շրջանից։ Արդեն մինոական ժամանակաշրջանում, իսկ ավելի ուշ՝ հռոմեական ժամանակաշրջանում, այս վայրում գտնվում էր Իերապիտնա (Ιεράπυτνα) քաղաքը։ Հռոմեացիները գրավել են Իերապետրան Կնոսոսի և Կրետեի այլ խոշոր քաղաքների հետ մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Այսօր մի փոքր խորության վրա ափին կարելի է գտնել հռոմեական նավահանգստի մնացորդներ։ 824 թվականին քաղաքը ավերվել է արաբների կողմից, և այն վերակառուցվել է միայն որպես ծովահենների բազա։

Վենետիկյան ժամանակաշրջան խմբագրել

Վենետիկյան տիրապետության ժամանակաշրջանում քաղաքը ձեռք է բերել իր իրական անվանումը և դարձել բարեկեցիկ բնակավայր։ 1626 թվականին վենետիկցիները ծովահեններից պաշտպանվելու համար կառուցել են Կուլես (Kastell Koúles) փոքրիկ ամրոցը։ Վարկածներից մեկի համաձայն՝ 1798 թվականի հուլիսին Նապոլեոնը Եգիպտոս գնալու ճանապարհին մնացել է Իերապետրայի ընտանիքներից մեկում։ Տունը, որտեղ մնացել է, պահպանվել է։ Մուսուլմանական լծի ժամանակ քաղաքում կառուցվել է մզկիթ։ Իերապետրայի շրջակայքում գտածոները կարելի է տեսնել տեղի հնագիտական թանգարանում, որը գտնվում է նախկին թուրքական դպրոցում։ Ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշը Պերսեփոնեի լավ պահպանված արձանն է։

Ժամանակակից դարաշրջան խմբագրել

Ժամանակակից Իերապետրան բաղկացած է երկու մասից՝ Պանո Մերա և Կատո Մերա։

  • Կատո Մերան հին քաղաք է, որը գտնվում է քաղաքի հարավում։ Այն բնութագրվում է նեղ փողոցներով և փոքր տներով՝ անցյալ դարաշրջանների ոճով։ Այստեղ են գտնվում հին մզկիթը և «Նապոլեոնի տունը», ինչպես նաև Այոս Գեորգիոս եկեղեցին, որը կառուցվել է 1856 թվականին։ Այն համարվում է Կրետեի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը, քանի որ եկեղեցու բոլոր գմբեթները պատրաստված են փայտից (հիմնականում մայրու
  • Պանո Մերա, քաղաքի համեմատաբար նոր տարածք, երեք կամ չորս հարկանի տներով։ Այն շարունակում է ընդլայնվել բոլոր ուղղություններով։

Երկրաբանություն խմբագրել

Ծովափ խմբագրել

Իերապետրայում է գտնվում Կրետեի ամենամաքուր և ամենագեղեցիկ ծովափերը։ Այսպիսով, Իերապետրա շրջանը «Հարավային Եվրոպայի 50 ամենագեղեցիկ վայրերը» միջազգային կատալոգում է[4][5]։

  • Խրիսի
  • Արևելյան ծովափ
  • Հարավային ծովափ
  • Այոս Անդրեաս
  • Մեծ ափ
  • Լիվադի
  • Կուցուրաս
  • Այիա Ֆոտիա
  • Կակոս
  • Ղալինի, Ախլիա
  • Մավրոս Կոլիմբոս
  • Մակրի Յալոս
  • Կալամակի
  • Տոլոս (Կավկուսի)
  • Պախի Ամոս
  • Միրտոս
  • Ամուդարես

Կիրճ խմբագրել

Իերապետրայի տարածքում, ինչպես նաև նրա շրջակայքում կան գեղատեսիլ կիրճեր։ Դրանցից շատերը հեշտությամբ հասանելի են, բացառությամբ Խա կիրճի, որտեղ այցելելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Այլ խմբագրել

Իերապետրա դիմոսի ամենամեծ աշխարհագրական առանձնահատկություններն են.

  • Բրամիանա, ամբարտակ և արհեստական լիճ, որը ստեղծվել է չոր սեզոնին ջերմոցներին ջուր մատակարարելու համար։ Սա Կրետեի ամենամեծ լիճն է, որտեղ կան բազմաթիվ կենդանիներ։
  • Դիկտի լեռ
  • Ֆրիպտիս լեռ
  • Սելականո անտառ

Տնտեսություն խմբագրել

Իերապետրա մունիցիպալիտետի տնտեսության հիմնական ոլորտները ձմռանը գյուղատնտեսությունն է, իսկ ամռանը՝ զբոսաշրջությունը։ Գյուղատնտեսական արտադրությունը ներառում է հիմնական ոլորտները.

Վերջիններս հիմնականում աճեցվում են ջերմոցներում, որոնք գտնվում են Իերապետրայի և Նեա Միրտոսի միջև՝ մոտ 13 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Ջերմոցային արտադրության շնորհիվ Իերապետրա համայնքը Կրետեի ամենահարուստ համայնքներից է։

Բնակչության զբաղվածությունն ըստ տնտեսության ոլորտների.

  • գյուղատնտեսություն՝ 49 %
  • արդյունաբերություն՝ 14 %
  • ծառայությունների ոլորտ՝ 37 %

Ճարտարապետություն խմբագրել

Իերապետրայի գլխավոր առևտրային փողոցը Կունդուրիոտուն է։ Կենտրոնում գտնվում է քաղաքապետարանը, թանգարան և երկու կինոթատրոն։ Այստեղ գործում է նաև քաղաքային հիվանդանոց։ Արևմուտքում գտնվում է նավահանգիստ՝ ձկնորսական նավակների համար։ Դեպի արևելք կան լողափեր՝ բարերով, ինչպես նաև լաստանավերի համար նախատեսված նավամատույց, որոնք մեկնում են Խրիսի կղզի։ Այնուհետև գլխավոր բուլվարն է՝ հյուրանոցներով, սրճարաններով, հուշանվերների խանութներով և բուտիկներով։

Տեղական կառավարությունը նոր միջազգային նավահանգիստ կառուցելու ծրագիր է մշակում, սակայն որոշ քաղաքացիներ դեմ են դրան, քանի որ կարծում են, որ դա կվնասի շրջակա միջավայրին։ Այս ծրագրին դեմ է նաև Կրետե կղզու բնապահպանական կազմակերպությունը՝ Ecocrete.gr[6]:

Իերապետրա համայնք խմբագրել

Իերապետրա համայնքը ներառում է 10 բնակավայր, Ֆաներոմենի վանքը և Խրիսի կղզին։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 16 139[2]։ Տարածքը կազմում է 69,903 քառակուսի կիլոմետր[3]։

Բնակավայր Բնակչություն (2011)[2], մարդ
Աիզմենոս 20
Այոս Էորիոս 24
Վաինիա 609
Ղրա Լիյա 1528
Ֆաներոմենի վանք 2
Իերապետրա 12 355
Կամբոս 81
Կենդրիոն 1021
Կեֆալա 21
Պոտամի 405
Ստավրոս 71
Խրիսի (կղզի) 2

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 9884[7]
2001 11 877[7]
2011 12 355[2]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 425. — ISSN 1106-5761.
  4. «Титулирование Иерапетры, Kritonperiferia.gr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Νέα βράβευση για την Ιεράπετρα» (հունարեն). www.newsbomb.gr — Новая оценка знака качества. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Ναι σε ένα νέο λιμάνι στην Ιεράπετρα που θα ΣΕΒΕΤΑΙ το περιβάλλον» (հունարեն). Ecocrete.gr — О строительстве нового порта. 2004 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • ierapetra.gr Իերապետրա Թվային թանգարանի պաշտոնական կայք