Իդուն Ռեյթեն

նորվեգացի մաթեմատիկոս

Իդուն Ռեյթեն (հունվարի 1, 1942(1942-01-01)[1], Քլեբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգացի մաթեմատիկոս, պրոֆեսոր։ Համարվում է նորվեգացի ժամանակակից մեծագույն մաթեմատիկոսներից մեկը[5]։

Իդուն Ռեյթեն
Idun Reiten.jpg
Ծնվել էհունվարի 1, 1942(1942-01-01)[1] (79 տարեկան)
Քլեբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Գործունեության ոլորտհանրահաշիվ
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Եվրոպական ակադեմիա[2]
Ալմա մատերՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Գիտական ղեկավարRobert Merle Fossum?[3]
Եղել է գիտական ղեկավարØyvind Solberg?[3], Brit Rohnes?[3], Ingvill Holden?[3], Inger Heidi Slungård?[3], Dag Madsen?[3], Joachim Ulrich Simon?[3], Carl Fredrik Berg?[3], Soud Khalifa Mohammed?[3], Marco Angel Bertani-Økland?[3] և Magdalini Lada?[3]
Պարգևներthe Norwegian Research Council Award for Outstanding Research? Ֆրիտյոֆ Նանսենի ակնառու վարպետության պարգև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ honorary doctor of the Univerity of Bielefeld? և Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ[4]

ԿարիերաԽմբագրել

Իդուն Ռեյթենը փիլիսոփայության դոկտորի կոչում ստացել է 1971 թվականին Իլինոյսի համալսարանում։ 1982 թվականին որպես պրոֆեսոր աշխատել է Թրոնհեյմի համալսարանում[6], որը ներկայումս կոչվում է Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան։

Նրա հետազոտությունների ոլորտն ընդգրկում է ներկայացուցչական տեսությունը Արթինյան հանրահաշվի, տեղափոխական հանրահաշվի և հոմոլոգիական հանրահաշվի համար։ Մորիս Աուսլանդերի հետ նրա աշխատանքը այժմ կազմում է Արթինյան հանրահաշվի ուսումնասիրության մի մասը՝ հայտնի իբրև Աուսլանդեր-Ռեյթենի տեսություն։

ՄրցանակներԽմբագրել

2007 թվականին Ռեյթենը պարգևատրվել է Մոբիուսի մրցանակով, իսկ 2009 թվականին՝ «Հաջողված հետազոտողների համար Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակով» (մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտում) և «Մեծ արժեք ունեցող հետազոտությունների համար Նանսենի մեդալով»[7]։

2007 թվականին ընտրվել է որպես Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ Նա նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի և Գիտությունների նորվեգական թագավորական հանրության և Եվրոպական ակադեմիայի անդամ է[8]։

2010 թվականին մաթեմատիկոսների միջազգային համագումարում մասնակցել է Էմմի Նեթթերի դասախոսությանը[9]։

2012 թվականին դարձել է Ամերիկյան մաթեմատիկական հանրության անդամ[10]։

2014 թվականին Նորվեգիայի թագավորը Ռեյթենին շնորհել է Սուրբ Օլավի մեդալ «որպես մաթեմատիկոս իր կատարած աշխատանքի համար»[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #108418413 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.ae-info.org/ae/User/Reiten_Idun
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://www.kongehuset.no/nyhet.html?tid=119996&sek=26939
  5. Idun Reiten ble Årets Møbius Archived 2005-09-06 at the Wayback Machine., Universitetsavisa (26.9.07)
  6. Henriksen, Petter, ed. (2007)։ «Idun Reiten»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է հոկտեմբերի 26, 2009 
  7. Fridtjof Nansens belønning til fremragende forskere, Norwegian Academy of Science and Letters, 28 April 2009
  8. Academia Europaea member profile, http://www.ae-info.org/ae/User/Reiten_Idun, վերցված է 2015-09-22 
  9. «ICM Plenary and Invited Speakers since 1897»։ International Congress of Mathematicians 
  10. List of Fellows of the American Mathematical Society, retrieved 2013-06-09
  11. «Utnevnelse til St. Olavs Orden», kongehuset.no, 4. mars 2013

Արտաքին հղումներԽմբագրել