Իդա Հեգնաուեր
Իդա Հեգնաուեր (գերմ.՝ Ida Hegnauer, սեպտեմբերի 12, 1909, Օբֆելդեն - նոյեմբերի 19, 2006, Affoltern am Albis), շվեյցարացի բուժքույր և խաղաղության համար պայքարող ակտիվիստ, աշխատել է Միջազգային քաղաքացիական ծառայությունում (Service Civil International, SCI)։
Իդա Հեգնաուեր գերմ.՝ Ida Hegnauer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1909 |
Ծննդավայր | Օբֆելդեն |
Մահացել է | նոյեմբերի 19, 2006 (97 տարեկան) |
Մահվան վայր | Affoltern am Albis |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Քվակերներ |
Մասնագիտություն | բուժքույր և հակապատերազմային ակտիվիստ |
Անդամություն | Service Civil International |
![]() |
Անձնական կյանք
խմբագրելՀեգնաուերը ծնվել է Շվեյցարիայի Օբֆելդեն բնակավայրում[1]։ Նա եղել է ատաղձագործ Յակոբ Հեբերլինգի և Մարիի դուստրը[1]։ Հեգնաուերը եղել է քվակեր։ Մահացել է 2006 թվականին Աֆոլտերն-նա Ալբիսում, Շվեյցարիա[1]։
Գործունեություն
խմբագրելԻսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Հեգնաուերը գրանցվել է Միջազգային քաղաքացիական ծառայությունում (SCI) և աշխատել Վալենսիայում[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հեգնաուերն աշխատել է Հասարակության ընկերների ծառայության ամերիկյան կոմիտեում Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում։ Նա աջակցել է Թուրանի, Իսրայելի գյուղական բնակչությանը, նրանց բժշկական օգնություն ցուցաբերել[2][3]։
1960 թվականին նա զեկուցում է գրել Թունիսի ալժիրցի փախստականների մասին՝ աշխատելով երկրում Ալժիրի անկախության պատերազմի ընթացքում[4][5]։ Հեգնաուերը SCI-ի համար օգնել է հավաքել 900 000 շվեյցարական ֆրանկ[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հեգնաուերը աշխատել է նաև Հունաստանում, Հնդկաստանում, Ավստրիայում և Հարավսլավիայում[2]։ 1980-1984 թվականներին նա աշխատել է Շվեյցարիայի Աֆոլտերն-նա Ալբիսի մանկական հիվանդանոցում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Hegnauer, Ida». Historical Dictionary of Switzerland (գերմաներեն). 2007 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Idy Hegnauer» (գերմաներեն). Service Civil International. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Gallagher, Nancy (2007). Quakers in the Israeli-Palestinian Conflict: The Dilemmas of NGO Humanitarian Activism. The American University in Cairo Press. pp. 140–141. Дата обращения 28 декабря 2018.
- ↑ La guerre d'Algérie vue des Pays-Bas (1954-1962) (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Haarlem's Dagblad | 20 september 1960». Haarlems Dagblad (հոլանդերեն). 1960 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Հեգնաուեր» հոդվածին։ |