Իգոր Ալեքսանդրովիչ Վոյտենկո (ուկր․՝ Ігор Олександрович Войтенко, փետրվարի 26, 1993(1993-02-26), Շախտյորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա), ուկրաինական Շախտյորսկ քաղաքում Յութուբյան հայտնի և սիրված բլոգեր (մինչև 3մլն բաժանորդ), ֆիտնես-մարզիչ և ձեռնարկատեր։ Վոյտենկոն բազմաթիվ ֆիտնես ծրագրերի հեղինակ է(Next, Road to The Dream):

Իգոր Վոյտենկո
Ծնվել էփետրվարի 26, 1993(1993-02-26) (31 տարեկան)
ԾննդավայրՇախտյորսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել ու մեծացել է Շախտյորսկ քաղաքում ՝ ուսուցիչների ընտանիքում։ Ծնողների խորհրդով 9-րդ դասարանից հետո ընդունվել է «էլեկտրական և գազի եռակցող» մասնագիտության տեխնիկական դպրոց։

2014- ին թողել է դպրոցը ՝ հայրենի քաղաքից մեկնելով Կիև, որտեղ ապրել է վեց ամիս։ Այնտեղ նա աշխատում էր և մարզվում էր մարզասրահում։

Ավելի ուշ, Իգորը մեկնում է Լեհաստան իր ընկերուհու մոտ, որտեղ նա մեկ տարի աշխատում է որպես գանձապահ ՄաքԴոնալդսի ռեստորաններից մեկում։ Ընկերուհուց բաժանվելուց հետո նա ապրում էր ուկրաինացի էմիգրանտների հետ, ովքեր համակարգչային խաղեր էին ստեղծում։ Հենց այդ ժամանակ նա բացում է իր առաջին յութուբյան ալիքը, որտեղ նա տեղադրում էր տեսանյութեր՝ տարբեր ֆիտնես-թեմաներով։

30 000 բաժանորդ ձեռք բերելով, Իգորը սկսում է վաստակել իր առաջին մեծ գումարները YouTube- ից և թողնում է աշխատանքը ՄաքԴոնալդսում, ինչից հետո էլ վերադառնում է Կիև։ Կիեւում նա բացեց իր առաջին ֆիտնես-մարզադահլիճը։ Հաջորդ քայլը Մոսկվա տեղափոխվելն էր, որտեղ նա նույնպես ֆիտնես-մարզադահլիճ բացեց։

Հիմա Վոյտենկոն բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՝ Լոս Անջելեսում։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականից նա ամուսնացած է Քսենիա Վոյտենկոյի հետ[1]։

2020 թվականին Իգորն ու Քսենիան դուստր են ունեցել, որին անվանել են Ինգրիդ։

Գործունեություն խմբագրել

2015 թվականի մայիսի 1-ին Իգորը թողարկել է իր առաջին յութուբյան ալիքը։ Բացի ֆիտնես-թեմաներով տեսանյութերից, Իգորը համարյա ամեն օր տեղադրում է տեսանյութեր իր կյանքի մասին, որտեղ նա պատմում է իր կյանքից և իր հաջողության մասին։ Մոտիվացնելով բազմաթիվ դիտողների՝ նա հավաքեց հետևորդների ահռելի բանակ, ովքեր նրան սիրում են։

Նրա ալիքն ունի ավելի քան 2,7 միլլիոն հետևորդ և 300մլն դիտում։

NEXT հավելվածը խմբագրել

2020 թվականին Իգորը ստեղծեց Next workout ծրագիրը, որն արդեն ներբեռնվել է ավելի քան 1.000.000 անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Игорь Войтенко - биография, тренировки, мотивация, рост, вес, жена (девушка)». Форсмен – твой личный тренер: программы тренировок, питание, диеты (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.