Իգոր Շյոգոլև
Իգոր Շյոգոլև (ռուս.՝ Игорь Олегович Щёголев, նոյեմբերի 10, 1965, Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական դաշնային օկրուգում 2018 թվականի հունիսի 26-ից, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամ 2018 թվականի հուլիսի 3-ից։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդական։
Իգոր Շյոգոլև | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան և Լայպցիգի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրել- Ավարտել է Լայպցիգի համալսարանի գերմանագիտության ֆակուլտետը (այն ժամանակ՝ գերմանագիտության բաժինը) և Մորիս Թորեզի անվան Մոսկվայի օտար լեզուների պետական ինստիտուտի թարգմանչական ֆակուլտետը։ Եվրոպայի երկրների մասնագետ, տիրապետում է ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներին։
- 1988 թվականին աշխատել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում, եղել է գործակալության սեփական թղթակիցը՝ Փարիզում։
- 1997 թվականից ի վեր՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական ծառայության ղեկավարի տեղակալ, եղել է այսպես կոչված «Կրեմլի լողավազան» լրագրողների խմբի անդամ և լուսաբանել է Նախագահ Բորիս Ելցինի գործունեությունը[1]։
- 1998 թվականին աշխատանքի է անցել կառավարական տեղեկատվության վարչությունում՝ վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնում։
- 1998 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակվել է ՌԴ վարչապետ Եվգենի Պրիմակովի մամուլի քարտուղար։ 1998 թվականի հոկտեմբերին կառավարության նախագահ Եվգենի Պրիմակովի կարգադրությամբ նշանակվել է ՌԴ կառավարության աշխատակազմի կառավարական տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնում։ Այդ պաշտոնում փոխարինել է Անդրեյ Կորոտկովին, ով զբաղեցրել է վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքից ազատվել է 1999 թվականի հունիսին։ Նշանակվել է ՌԴ կառավարության նախագահ Սերգեյ Ստեպաշինի խորհրդական։
- 2000 թվականի հունվարից մինչև 2001 թվականի դեկտեմբերը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության վարչության պետ։
- 2001 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության ղեկավար։ ՌԴ նախագահի աշխատակազմի վերակազմավորման ընթացքում՝ 2004 թվականի մարտին պահպանել է ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավարի պաշտոնը։
- 2008 թվականի մայիսի 12-ից կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության ղեկավարն պաշտոնում փոխարինել է Լեոնիդ Ռեյմանին, որը նախարարությունը գլխավորել է 1999 թվականից մինչև 2008 թվականը։
- 2010 թվականի օգոստոսին ընտրվել է «Սվյազինվեստ» հեռահաղորդակցական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ[2]։
- 2012 թվականի մայիսի 22-ին նշանակվել է ՌԴ նախագահի օգնական[3]։ 2014 թվականի հուլիսին ներառվել Է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում[4]։
- 2018 թվականի հունիսի 26-ին Կենտրոնական դաշնային օկրուգում նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ[5]։ 2018 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում։
Մրցանակններ
խմբագրելԸնտանիք
խմբագրելԿինը, Ռիմա Շյոգոլևան արտաքին առևտրի ակադեմիայի գերմանական լեզվի ամբիոնի դոցենտ է։ Որդին՝ Սվյատոսլավ Շյոգոլևը, աշխատել է որպես Ռուսաստանի Բարձրագույն Արբիտրաժ դատարանի խորհրդատու, այժմ՝ RT հեռուստաալիքի թղթակից[8]։
Եկամուտ և գույք
խմբագրելՌուսաստանի Դաշնության Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտների, ծախսերի, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տեղեկություններ պարունակող հայտարարագրում զետեղված տվյալների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Իգոր Շյոգոլևը վաստակել է 7 345 194 ռուբլի։ Նրա կնոջ եկամուտը նույն ժամանակահատվածում կազմել է 188 868 ռուբլի։ Իգոր Շյոգոլևի սեփականության ներքո գտնվում է 73,4 մ² մակերեսով բնակարան։ Նրա կինն ունի հողատարածք՝ 1350 մ², ամառանոցների մակերեսը կազմում է 185 մ², երկու բնակարանները մակերեսը կազմում է 139 և 66 մ² և ավտոտնակի մակերեսը կազմում է 17 մ²։ Իգոր Շյոգոլևի սեփականության ներքո է նաև Audi Q7 մեքենան[9]:.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Отставки и назначения Արխիվացված 2010-11-13 Wayback Machine» // Ведомости, 13.05.2008, № 85 (2107)
- ↑ «Биография на сайте Лента.ru»
- ↑ «Игорь Щеголев стал помощником президента России» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Ukraine-related Sanctions; Publication of Executive Order 13662 Sectoral Sanctions Identifications List, U.S. Department of the Treasury (16 июля 2014)
- ↑ Игорь Щёголев назначен полпредом Президента в Центральном федеральном округе
- ↑ Пресс-служба Амана Тулеева сообщила, что Владимир Путин наградил Алексея Кудрина орденом Дружбы (фото)(չաշխատող հղում)
- ↑ Святейший Патриарх Кирилл совершил утреню Великого четверга в московском Заиконоспасском монастыре
- ↑ «Как устроились дети чиновников. И что в этом неправильного». Meduza. 30.5.2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Сведения о доходах основных должностных лиц Администрации Президента» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը ԱիՖ կայքում
- Ժ. Հ. Շյոգոլևի դասախոսությունը ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում 2008 թվականի սեպտեմբերի 1-ին (աուդիո)
- Իգոր Շյոգոլևի կենսագրությունը Ռուսաստանի նախագահի կայքում
- Իգոր Շյոգոլևի կենսագրությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Շյոգոլև» հոդվածին։ |