Իգոր Լևոնի Ներսեսով (հունվարի 24, 1920(1920-01-24)[1], Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1] - 1995), խորհրդային սեյսմոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ 1982։

Իգոր Ներսեսով
Ծնվել էհունվարի 24, 1920(1920-01-24)[1]
Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]
Մահացել է1995
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաշարժագետ
Հաստատություն(ներ)Երկրի ֆիզիկայի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1943)[1]
Կոչումթղթակից անդամ[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1953)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1949-1970 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտում, որպես ռեգիոնալ սեյսմիկության և երկրաշարժերի կանխատեսման լաբորատորիայի վարիչ, կոմպլեքսային սեյսմոլոգիական արշավախմբի պետ, 1955 թվականից՝ Տաջիկական սեյսմոլոգիական արշավախմբի պետ։ ԽՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչային խորհրդի նախագահի տեղակալ 1973 թվականից և ՀԽՍՀ ԳԱ վերգետնյա տիեզերական երկրաֆիզիկական սեյսմականխատեսումային համակարգի ստեղծման հատուկ կոնստրուկտորային բյուրոյի տնօրենի տեղակալ (1982 թվականից)։ Ներսեսովի գիտական աշխատանքները վերաբերում են Երկրի կեղևի և վերին թիկնոցի կառուցվածքի ուսումնասիրման և երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդների մշակմանն ու սեյսմաշրջանացման խնդիրների լուծմանը։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 257.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257