Իգոր Խոլին
Իգոր Խոլին (ռուս.՝ И́горь Серге́евич Хо́лин, հունվարի 11, 1920, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 15, 1999[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր:
Իգոր Խոլին ռուս.՝ Игорь Сергеевич Холин | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1920 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հունիսի 15, 1999[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Khimki Cemetery |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Պարգևներ | Կարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
Igor Kholin Վիքիպահեստում |
Իգոր Խոլինը հակվածություն ուներ միստիֆիկացնել սեփական կյանքը: Քննադատ Եվգենի Լոբկովը գրել է. «Իգոր Խոլինի կենսագրությունը միֆական է, որտեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը՝ անհայտ է»:
Խոլինի ստեղծագործական ուղին սկսվել է 1950-ականներին, Վ. Կրոպիվնիցկու ազդեցությամբ: Այդ տարիներին նա գրել է իր «բարաքային» բանաստեղծությունների առաջին շարքը, ներգործել Լիանոզովյան խմբի ստեղծագործության վրա, որի մասնակիցն էր նա: Խոլինը նախընտրում էր որպես բանաստեղծական միջոց օգտագործել կենցաղային խոսքը, քան քնարականությունն ու պատկերայնությունը: Շուտով նա դառնում է ռուսական ավանգարդի և ոչ պաշտոնական պոեզիայի առաջատարներից մեկը: Այդ տարիներին հրապարակվել է Արևմտյան հրատարակություններում: ԽՍՀՄ-ում լույս են տեսել միայն նրա մանկական ոտանավորները:
Խոլինը ներգարվված էր «Կոնկրետ» բանաստեղծական խմբում, որի անդամներն էին Հենրիխ Սապգիրը, Էդուարդ Լիմոնովը, Վահրիճ Բախչանյանը[2]:
Իգոր Խոլինը հայերենԽմբագրել
- «Տղան հյուր կանչեց աղջկան...»; «Կախվեց: Ամեն ինչ պարզունակ էր...»; «Գարեջրատանը՝ հանց հնավանդ կաբակ...»; «Խմեցին:Կերան: Ծխեցին...»; «Աֆրիկայով սուրում է...»; «Իվանով, ֆռռացրու...»; «Պարզ տեսարան...»; «Նա մի կնոջ անհամություններ էր դուրս գալիս...»; Ծանոթություն; «Տիեզարական» շարքից՝ «Օդաչուն...»; «Վեներայի ուսումնասիրության...»; «Մարսեցիները զարմանալի...»; Մեր պատմությունը; «Դուք չգիտեք Խոլինին...»; «Մի՞թե արեգակը...»; «Ես չեմ սիրում կեղծիքը...»; Հարավի արևը; Կովկասյան պանրի կտոր, Կապույտ բանաստեղծություններ: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 105-121: Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 104: