Իգոր Լաստոչկին
Իգոր Սերգեևիչ Լաստոչկին (ուկր.՝ Ласточкін Ігор Сергійович, նոյեմբերի 21, 1986, Շիմքենտ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայկական արմատներով ուկրաինացի դերասան, շոումեն, հեռուստահաղորդավար, հումորիստ, կատակերգու, երգիչ, ՈՒՀԱ-ի «Դնեպրոպետրովսկի հավաքականի» կապիտան: 2016 թվականից վարում է «Рассмеши комика» հաղորդումը՝ փոխարինելով Վիկտոր Վասելիևին: 2015 թվականից դարձել է «Лига Смеха» հումորային շոուի ժյուրիի անդամ[1]։
Իգոր Լաստոչկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1986 (34 տարեկան) |
Ծննդավայր | Շիմքենտ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Կրթություն | Ուկրաինայի ազգային մետաղագործական ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | performance artist, դերասան, հեռուստահաղորդավար, շոումեն, կատակերգու, երգիչ և ՈՒՀԱ-ի խաղացող |
ԿենսագրությունԽմբագրել
Իգոր Սերգեևիչ Լաստոչկինը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին Շիմկենտում։ Մինչև 7 տարեկանն ապրել է Շիմկենտ (Ղազախստան) քաղաքում, իսկ հետո տեղափոխվել է Տաշքենդ (Ուզբեկստան): 2004 թվականին ավարտել է Տաշքենդի № 110 միջնակարգ դպրոցը:
2009 թվականին ավարտել է Ուկրաինայի ազգային մետալուրգիական ակադեմիան՝ սովորելով Մետալուրգիական ֆակուլտետի Մետալուրգիական վառելիք և վերականգնիչներ մասնագիտությամբ:[2]
Խաղացել է Դնեպրոպետրովսկի «+5», «Պողպատյա ծրագիր» թիմերում: 2008 թվականին եկավ «Դնեպրոպետրովսկի հավաքական», որտեղ և դարձավ կապիտան:[2]
2014-ից 2018 թվականներին նկարահանվել է հանրահայտ ռուսական «Մի անգամ Ռուսաստանում» (Comedy Club Production-ի արտադրած) հումորային հեռուստաշոուում:
2015 թվականից դարձավ «Лига Смеха» հումորային շոուի մարզիչ: Լաստոչկինի գլխավորությամբ "Прозрачный гонщик" (Օդեսսա) և "Стояновка" (Մոլդովա) թիմերը 2016 և 2017 թվականներին դարձան չեմպիոններ:
Մասնակցել են "Краина У" շոում թիմակից Վլադիմիր Բորիսովի հետ միասին: Լաստոչկինը և Բորիսովը կրկնել են ՈՒՀԱ-ում հնարված Իգոր և Լենա կերպարները:
2018 թվականին մասնակցել է ուկրաինական <<Танцы со звездами>> նախագծին և դարձել է հաղթող:
2019 թվականին «Лига Смеха»-ի «Днепр» թիմի մասնակից:
2020 թվականին վերադառնում է <<Лига Смеха>>, դառնալով մարզիչ:
2019 թվականին Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնն ստանձնելու արդյունքում հեռացել է «Квартал 95»-ից․ նրան փոխարինել են Յուրի Տկաչը և Իգոր Լաստոչկինը:Վերջինս մի քանի շաբաթ այնտեղ խաղալուց հետո նա լքեց <<Квартал>>-ը:
2020 թվականի օգոստոսի 20-ին, Լիգա Սմեխայի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ խոստովանել է, որ ցանկանում է այցելել Հայաստան։ Իր ասելով, դա բացթողում է, քանի որ նա ունի հայկական արմատներ։
Անձնական կյանքԽմբագրել
ՀեռուստատեսությունԽմբագրել
- ՈՒՀԱ- ՈՒՀԱ-ի «Դնեպրոպետրովսկի հավաքական» թիմի կապիտան
- Comedy Club Dnepr style[2]
- 2013 թվականից - ներկա ժամանակ - «Краина У» - Իգոր (զույգ Իգոր և Լենա)
- 2014-2018 թվականներ - «Մի անգամ Ռուսաստանում»
- 2014 թվական- «Հումորի զգացում» (Առաջին ալիք)
- 2014 թվական- ներկա ժամանակ - «Сказки У» - Իլյա Մուրոմեց
- 2015 թվականից ներկա ժամանակ - «Лига Смеха»-ի մարզիչ
- 2016 թվականից ներկա ժամանակ - «Рассмеши комика» 1+1 հաղորդավար
- 2017 թվականից ներկա ժամանակ - «Հոթել Գալացիա» - Անդրեյ Ֆարկաշ (գլխավոր դեր)
- 2017 թվականից ներկա ժամանակ - «Игры приколов» - հաղորդավար և դերասան
- 2018 թվական - «Պարեր աստղերի հետ» 1+1 - հաղթող
- 2017 թվականից ներկա ժամանակ - «Квартал 95» 1+1 - դերասան
ՊարգևներԽմբագրել
- Երրորդ տեղ ՈՒՀԱ-ի Ուկրաինական բարձրագույն լիգայի եթերաշրջանում - 2009 թվական
- Փոքրերի ՈՒՀԱ - 2012 թվական
- ՈՒՀԱ-ի Ուկրայնական բարձրագույն լիգայի չեմպիոն - 2012 թվական
- Փոքրերի ՈՒՀԱ - 2013 թվական
- Փոխչեմպիոն՝ Բարձրագույն լիգայի - 2013[2] թվական
- Մարզիչ-չեմպիոն «Лига Смеха»-ի երկրորդ եթերաշրջանի - 2016 թվական
- Մարզիչ-չեմպիոն «Лига Смеха»-ի երրորդ եթերաշրջանի - 2017 թվական
- «Պարեր աստղերի հետ» հաղորդման հաղթող - 2018 թվական