Իգոր Դյակոնով (դիվանագետ)

ռուս դիվանագետ

Իգոր Դյակոնով (ռուս.՝ И́горь Дми́триевич Дья́конов, նոյեմբերի 7, 1950(1950-11-07), Բուենոս Այրես, Արգենտինա - նոյեմբերի 11, 2005(2005-11-11), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։

Իգոր Դյակոնով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1950(1950-11-07)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Վախճանի օր նոյեմբերի 11, 2005(2005-11-11) (55 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Dmitry Dyakonov?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։

  • 1972-1974 թվականներ՝ Գվինեայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության վերահսկիչ ռեֆերենտ։
  • 1974-1976 թվականներին եղել է Գվինեայի Հանրապետության ԽՍՀՄ դեսպանության ատտաշե։
  • 1976 թվականից մինչև 1978 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկական երրրոդ բաժանմունքի ատտաշե։
  • 1978 թվականից մինչև 1981 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկական երրրոդ բաժանմունքի երրորդ քարտուղար։
  • 1981-1986 թվականներին Սան Տոմե և Պրինսիպիի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1986 թվականից մինչև 1987 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկական երրրոդ բաժանմունքի երկրորդ քարտուղար։
  • 1987 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկական երրրոդ բաժանմունքի առաջին քարտուղար։
  • 1988-1992 թվականներ՝ Պերուի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջին քարտուղար։
  • 1992 թվականից մինչև 1993 թվականը Պերուի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1993 թվականից մինչև 1994 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի խորհրդական։
  • 1994 թվականից մինչև 1995 թվականը եղել է այդ դեպարտամենտի ավագ խորհրդական։
  • 1995-1996 թվականներին եղել է այդ դեպարտամենտի բաժանմունքի վարիչ։
  • 1996 թվականից մինչև 1999 թվականը Նիկարագուայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1999 թվականին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 1999 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002 թվականից մինչև 2005-ը Նիկարագուայի Հանրապետությունում, ինչպես նաև Գոնդուրասի Հանրապետությունում և Սալվադորի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ

Արտաքին հղումներ խմբագրել