Իգոր Բոգդանովիչ Սեմենինա
Իգոր Բոգդանովիչ Սեմենինա (ուկրաիներեն՝ Ігор Богданович Семенина, հունվարի 1, 1989[2][3], Տերնոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Իգոր Բոգդանովիչ Սեմենինա | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Սեմ[1] | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1989[2][3] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տերնոպոլ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 66 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2017 թվականի ապրիլի 1-ի: |
2007 թվականին Իգորը սկսում է հանդես գալ տերնոպոլյան «Նիվա» ակումբի կազմում։ Այստեղ նա անցկացնում է երեք տարի և ակումբի հետ միասին ստանում է առաջին լիգայում հանդես գալու համար տրվող ուղեգիր։ Հաջորդիվ հանդես է եկել առաջին դիվիզիոնում՝ «Ֆենիքս-Իլիչյովեցի», «Նեֆտնյակ-Ուկրնեֆտի», «Լվովի», բուրշտինյան «Էներգետիկի» և «Նիկոլաևի» կազմերում։ 2013 թվականին դարձել է «Դոնեցկի Օլիմպիկի» ֆուտբոլիստը, որի հետ ստանում է դիվիզիոնային մակարդակի բարձրացում և նշում է իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում։
Խաղային կարիերա
խմբագրելԻգորը տերնոպոլյան ֆուտբոլի սաներից է[4]։ Նրա առաջին մարզիչներն են եղել Բոգդան Բուչինսկին և Անդրել Յաբլոնսկին։ Տերնոպոլյան «Նիվայում» նա նշել է իր նորամուտը 2007 թվականին՝ Ուկրաինայի ֆուտբոլի երկրորդ լիգայում։ Այս Իգորը ակումբի հետ միասին 2008-09 թվականների մրցաշրջանում հաղթանակ է տանում երկրորդ լիգայում[5][6]։
2010 թվականի մարտին Իգորը պայմանագիր է կնքում «Ֆենիքս-Իլիչյովեց» հետ[7]։ 2010 թվականի հուլիսին նա համալրում է արդեն «Նեֆտնյակ-Ուկրնեֆտի» կազմը[8], որտեղ իր սեփական խոսքերով՝ աճում է որպես ֆուտբոլիստ[1]։ Այս ակումբի կազմում նա խաղում է փորձառու ֆուտբոլիստների հետ, որոնցից շատերը անցել էին Ուկրաինայի Պրեմիեր-լիգայի դպրոցը[1]։ Հանդես գալով Ախտիրկում, Իգորը ստանում է ծնկի վնասվածք և որոշ ժամանակ բուժվում է։ Ապաքինվելով սկսում է նոր ակումբի որոնման աշխատանքները[1]։ Այդպես նրա կարիերայում են հայտնվում «Լվովը» և «Էներգետիկը»[1]։ Բուրշտինի «Էներգետիկի» մարզիչները գոհ չէին ֆուտբոլիստի ցուցարդած խաղից, այդ իսկ պատճառով 2012 թվականի ձմռանը նա սկսում է որոնել նոր ակումբ[9]։ Իգոր փորձաշրջան է անցնում բելոցերկովյան «Արսենալում», որի կազմում երկու խաղ է անցկացնում Մակարովի հիշատակի համար անցկացվող մրացաշարում[9]։ Այդ խաղերից մեկի ժամանակ նա աչքի է ընկնում Կիևի «Դինամոյի» դեմ խաղում հեղինակած գոլով[9]։ Հետո նա փորձաշրջան է անցնում «Նիկոլաևի» կազմում։ Երբ ակումբի մարզիչ Ռուսլան Զաբրանսկին հարցնում է Իգորին, թե ինչքան աշխատավարձ է ինքն ուզում՝ Իգորը պատասխանում է. «Ինձ համար մեկ է։ Ես ուզում եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում»[1]։
«Նիկոլաև»
խմբագրել«Նիկոլաևին» Սեմենինան միանում է խորը ձմռանը և խաղընկերների հետ լիակատար ձմեռային հավաքների չի մասնակցում[10]։ Ֆիզիկական մարզավիճակ էր ձեռք բերում ի հաշիվ անցկացրած խաղերի[1], շատ էր աշխատում և ժամանակի ընթացքում դառնում է ակումբի առաջատարներից մեկը[10], նիկոլաևյան հասարակության սիրելիներից և ակումբի լավագույն ռմբարկուներից մեկը[1][10]։ Ֆուտբոլիստի մասին դրական են արտահայտվում ուկրաինական[11] և տեղի որոշ ամսագրեր[12], ինչպես նաև մրցակից թիմերի մարզիչներ[13]։
Մեկ տարի անց «Նիկոլաևի» հետ ունեցած Սեմենինայի պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ ֆուտբոլիստը չէր շտապում նորը կնքելու հարցում[14]։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Պրեմիեր Լիգայի աութսայդեր «Մետալուրգը»[15]։ Անատոլի Զայաևի հրավերքով նա մարզական հավաք է անցկացնում այդ ակումբի հետ միասին[14]։ Մարզչի ողբերգական մահից հետո, ակումբի նոր մարզչական կազմը հրաժարվում է նրա ծառայություններից[14]։
«Օլիմպիկ»
խմբագրելԻգորը լքում է «Նիկոլաևը» և համալրում է Դոնեցկի «Օլիմպիկի» կազմը[16]։ Նոր ակումբի կազմում Իգորը իր առաջին խաղում հադես է գալիս, որպես թմավագ[17][18]։ Այդ ակումբի հետ միասին Սեմենինան չեմպիոն է դառնում 2013-14 թվականների Առաջին լիգայի մրցաշրջանում և 2014 թվականի հուլիսի 26-ին օդեսսական «Չերնոմորեցի» դեմ խաղում նշում է իր նորամուտը Պրեմիեր Լիգայում[19]։ Պրեմիեր Լիգայում կայանալիք հաջորդ խաղին մասնակցելու համար, նա ստիպված է լինում սպասել ավելի քան մեկ ամիս։ Միայն 6-րդ տուրում է Սեմենինան վերադառնում ակումբի մեկնարկային կազմ։ Վլադիսլավ Գելզինան վնասվածք է ստանում և նրա փոխարեն «Մետալուրգի» դեմ դերբի խաղին մասնակցելու համար թիմի մեկնարկային կազմում է հայտավորվում Իգորը[20]։ Այդ խաղի երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Իգորը դառնում է հաղթական գոլի հեղինակ[21]։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին հայտնի է դառնում, որ Սեմենինան «Օլիմպիկի» հետ երկկողմանի համաձայնության է եկել՝ այլևս պայմանագրի ժամկետը չերկարաձգելու հարցում[22]։
«Չերկասսկի Դնեպր»
խմբագրել2015 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարվում է, որ Իգորը շարունակելու է իր կարիերան «Չերկասսկի Դնեպրում»[23]։
Խաղաոճ
խմբագրելԱրտուր Վալերկոն, Football.ua կայքի խմբագիրը այսպես է բնութագրել ֆուտբոլիստին. «Պայծար գլուխ, լավ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ, որի ոչ սովորական հարվածների արդյունքում գրանցվում են գոլեր հեռու տարածություններց և այդ հարվածների հետագծերը ոչ միշտ են լինում խելքին մոտ»[11]։
Ֆուտբոլից դուրս
խմբագրելԸնտանիք
խմբագրելԻգոր Բոգդանովիչ Սեմենինան ամուսնացած է, իսկ կնոջ անունը՝ Անաստասիա է[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Ігор Семенина: «Зроблю все можливе, щоб у літнє міжсезоння закріпитись у команді Прем'єр-ліги»» (ուկրաիներեն). Віталій Попович, Тижневик «Номер один». 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ Первая лига. "Николаев" - "Динамо-2" 1:2. Украшением матча в Николаеве стали голы Семенины и Гемеги - UA-Футбол
- ↑ Первая лига. "Олимпик" - "Крымтеплица" 0:3. Когда до валидола рукой подать - UA-Футбол
- ↑ Офіційно. Ігор Семенина став гравцем "Черкаського Дніпра" - UA-Футбол
- ↑ «Семенина та Малий — у Калініно...» (ուկրաիներեն). Неофіційний сайт ФК «Нива» Тернопіль. 2010 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Дебютанти «Нафтовика-Укрнафта»» (ուկրաիներեն). Офіційний сайт ФК «Нафтовик-Укрнафта». 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Тернопільський футболіст — на перегляді у білоцерківському «Арсеналі»» (ուկրաիներեն). sports.te.ua. 2012 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Ігор Семенина: «Я готовий спробувати свої сили і в еліті українського футболу»» (ուկրաիներեն). sports.te.ua. 2012 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 «Первая лига: сборная первого полугодия» (ռուսերեն). Артур Валерко, Football.ua. 2012 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Чуваев — лучший футболист Николаевщины» (ռուսերեն). Football.ua. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «МФК «Николаев» - «Сталь» 1:2 (1:1)» (ռուսերեն). Официальный сайт ФК «Сталь» Алчевск. 2012 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Де продовжить кар'єру тернополянин Ігор Семенина?» (ուկրաիներեն). sports.te.ua. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Запорожскому «Металлургу» нужен полузащитник МФК «Николаев»» (ռուսերեն). Sport.ua. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «МФК «Николаев» просматривает гвинейца Сангаре, теряет Семенину и собирается на сбор в Закарпатье» (ռուսերեն). Вадим Серый, «Николаевские новости». 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Игорь Семенина ушёл из МФК «Николаев» в донецкий «Олимпик»» (ռուսերեն). Новости Николаева. 2013 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Игорь Семенина: «В «Олимпике» есть всё для прогресса игроков»» (ռուսերեն). Официальный сайт «Олимпик» Донецк. 2013 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ ««Олимпик» дебютировал в Премьер-лиге!» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2014 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Владислав Гельзин: «Хоть я и президент, но я могу играть в футбол»» (ռուսերեն). Спорт XL. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Игорь Семенина: «В нас мало кто верил, ведь мы новички в элите украинского футбола»» (ռուսերեն). Андрей Бабенчук, UA-Футбол. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «ФК «Олимпик» благодарит за сотрудничество» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Максим Гаптар (2015 թ․ դեկտեմբերի 27). ««Черкаський Дніпро» підсилить екс-гравець «Олімпіка»» (ուկրաիներեն). «Черкасский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Игорь Семенина перестал быть холостяком» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Статистика на сайте Украинской Премьер-лиги Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ուկր.) (ռուս.) (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Հոդվածներ
խմբագրել- Առաջին լիգա. առաջին կիսամյակի հավաքականը։ Իգոր Սեմենինա (ռուս.) // Արտուր Վալերկո, Football.ua
- Де продовжить кар'єру тернополянин Ігор Семенина? (ուկր.) // Галичина спортивна
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Բոգդանովիչ Սեմենինա» հոդվածին։ |