Իգոր Ապասյան

հայ կինոռեժիսոր
(Վերահղված է Իգոր Ապասյան (ռեժիսոր)ից)

Իգոր Կարպի Ապասյան (հոկտեմբերի 3, 1952, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ - օգոստոսի 9, 2008, Մոսկվա, ՌԴ), խորհրդային հայազգի կինոռեժիսոր-բեմադրիչ, սցենարիստ, Ջեկ Լոնդոնի, Ռեյ Բրեդբերիի, Օնորե դը Բալզակի ստեղծագործությունների էկրանավորող։ ՈՒԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1996)[2]։

Իգոր Ապասյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1952(1952-10-03)[1]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2008(2008-08-09) (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1983 - 2005
Մասնագիտացումկինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0031974

Կենսագրություն խմբագրել

1983 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարլեն Խուցիևի արվեստանոցը)։ 1983 թվականից եղել է Օդեսայի կինոստուդիայի ռեժիսոր։ 1997 թվականից եղել է Մոսկվայի «Գամայուն» կինոստուդիայի հիմնադիրը և ղեկավարը[3]։ 1997 թվականից՝ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ։

Մահացել է 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Թաղվել է օգոստոսի 12-ին Իվանտեևկա քաղաքի Նևզորովսկի գերեզմանոցում[4]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

1985 թվականին Կիևի հեռուստաֆիլմերի 11-րդ համամիութենական փառատոնում ստացել է մրցանակ «Քանի դեռ ձյուն չի եկել» ֆիլմի միջոցով (1984) «էկրանին դաստիարակման խնդիրների վեր հանման» համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2005 Գրաֆիտի
2003 Հրեշտակի օրերը
2003 Կոբրա։ Հակաահաբեկում
  • Խավարի իշխանը
  • Որս առաջինի վրա
  • Խորհուրդների պսակ
  • Զայրույթ
2001 Կոբրա
  • Բեռը
2000 Մարոսեյկա փ․, 12
  • Խաղադրույքներ այլևս չկան
  • Որդին
  • Մահվան գենը
  • Կանանց ամառ
1997 Խատուտիկի գինի
1991 Չթաղված դիակները կամ որս առնետների վրա
1990 Ծովագայլ
1987 Սեփական հողի վրա
1986 Միակ կյանքի ընթացքում
1984 Քանի դեռ ձյուն չի եկել
1983 Ապաստարան կամ տիո տիո տինքս
1983 Մեր բակի անգետիկը
1983 Շագրենի կաշին
1981 Առավոտյան գնացք
Սցենարիստ խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2005 Գրաֆիտի
2000 Մարոսեյկա փ․, 12
  • Խաղադրույքներ այլևս չկան
  • Որդին
  • Մահվան գենը
  • Կանանց ամառ
1989 Մի գիշեր
1997 Խատուտիկի գինի
1991 Չթաղված դիակները կամ որս առնետների վրա
1984 Քանի դեռ ձյուն չի եկել
1983 Ապաստարան կամ տիո տիո տինքս
Մասնակցություն ֆիլմերում խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2008
Ինոկենտի Սմոկտունովսկին ընդդեմ Միշկին իշխանի խմբագրել
Պրոդյուսեր խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1997 Խատուտիկի գինի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել