Իգնացիո Աֆանի
Իգնացիո Աֆանի (անգլ.՝ Ignazio Affani մարտի 22, 1828[1][2], Պարմա, Պարմայի դքսություն - հուլիսի 29, 1889, Ֆիդենցա, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ[3], որը հիմնականում նկարել է պատմական և աստվածաշնչյան թեմաներով։
Իգնացիո Աֆանի | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1828[1][2] |
Ծննդավայր | Պարմա, Պարմայի դքսություն |
Վախճանվել է | հուլիսի 29, 1889 (61 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիդենցա, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Պարմայի Բորգո Սան Դոնինոյում[4]։ Սովորել է Պարմայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, Ջիովանի Բատիստա Կալեգարիի, Ֆրանչեսկո Սկարամուզայի, Ջուզեպպե Գաիբացիի և Ֆրանչեսկո Պեսկատորիի մոտ։ 1848-1849 թվականներին մասնակցել է իտալա-ավստրիական պատերազմին։ 1859 թվականիին կրթաթոշակ է ստացել Ֆլորենցիայում սովորելու համար։ Վերադառնալով Պարմա՝ նա արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` դառնալով Նեապոլի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Նրա աշխատանքներից են` Ջիրոլամո Սավոնարոլան բանտում, որը ուղարկվել է 1869 թվականի Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսին, Դոնատո Բրամանտեի դուստրը ներկայացնում է Ռաֆայելին Հուլիուս Երկրորդ պապին, Գարիբալդինին հեռանում է իր ընտանիքից, Ռեբեկան հիանում է Իսահակի ուղարկած ապարանջաններով, Մեդիչիների աքսորումը Ֆլորենցիայից և 14-րդ դարի համերգ նկարները[5]։ Նա որմնանկարներ է նկարել Պարմայի տաճարի Սան Բերնարդոյի աղոթատեղիի համար։ Մահացել է աղքատության մեջ, Միլանում այն բանից հետո, երբ շատ դժբախտություններ են վրա հասել նրա ընտանիքին[6]։ Նրա թոռը քանդակագործ Գարիբալդո Աֆանանին է[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ignazio Affanni — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
- ↑ Garollo Gottardo (1907)։ Ulrico Hoepli, ed.։ Dizionario biografico universale։ Editore Libraio della Real Casa, Milan։ էջ 25
- ↑ Istituto Matteucci.
- ↑ Encyclopedia Treccani entry on Ignazio Affani.
- ↑ Plaque in his honor at Parma.
- ↑ City of Parma Archived 2012-01-17 at the Wayback Machine. biographies of famous Parmesans.