Հենրիկ Յուհան Իբսեն (նորվ.՝ Henrik Johan Ibsen, մարտի 20, 1828(1828-03-20)[3][4][1][…], Շիեն, Նորվեգիա[3][1][5][…] - մայիսի 23, 1906(1906-05-23)[3][4][1][…], Քրիստիանիա, Նորվեգիա[3][1][5][…]), 19-րդ դարի նորվեգացի խոշոր դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր, բանաստեղծ և հրապարակագիր։ Նրան նաև անվանում են «ռեալիզմի հայրը»։ Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ» (1865, նորվ.՝ Brand), «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» (1879, (նորվ.՝ Et dukkehjem, բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին» (1882, նորվ.՝ En folkefiende), «Վայրի Բադը» (1884, նորվ.՝ Vildanden), «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր» (1890, նորվ.՝ Hedda Gabler), «Սոլնես Շինարարը» (1892, Bygmester Solness) և այլն։ Նա համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը աշխարհում Ուիլյամ Շեքսպիրից հետո[20][21], իսկ «Տիկնիկների Տուն» դրաման դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը արդեն 20-րդ դարի դարասկզբին[22]։

Հենրիկ Իբսեն
նորվ.՝ Henrik Johan Ibsen[1][2]
Ծննդյան անունանգլ.՝ Henrik Johan Ibsen[1][2]
Ծնվել էմարտի 20, 1828(1828-03-20)[3][4][1][…]
ԾննդավայրՇիեն, Նորվեգիա[3][1][5][…]
Վախճանվել էմայիսի 23, 1906(1906-05-23)[3][4][1][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՔրիստիանիա, Նորվեգիա[3][1][5][…]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[6]
Գրական անունBrynjolf Bjarme[1][2]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, լիբրետիստ, ռեժիսոր և գրող
Լեզուդանիերեն[7] և նորվեգերեն[7]
Քաղաքացիություն Նորվեգիա[8][1][5]
ԺանրերՆատուրալիզմ, ռեալիզմ
Գրական ուղղություններռեալիզմ[9]
Ուշագրավ աշխատանքներՊեր Գյունտ[10][11], Տիկնիկների տուն[12][11], Ուրվականներ[11][13], Ժողովրդի թշնամին[11][14], Վայրի բադը[11][15], Հեդդա Հաբլեր[11][16] և Rosmersholm?[11][17]
Պարգևներ
ԱմուսինՍուզաննա Իմսեն[19][1][5]
ԶավակներՍիգուրդ Իբսեն[1][5] և Հանս Յակոբ Հենրիկսեն[1][5]
Изображение автографа
Կայքnb.no/forskning/ibsen/
Հենրիկ Իբսեն Վիքիքաղվածքում
 Henrik Ibsen Վիքիպահեստում

Իր դրամաներից որոշները համարվում էին սկանդալային շատերի համար Իբսենի ժամանակներում, որովհետև Եվրոպական թատրոնը պետք է խիստ կերպով հետևեր ընտանիքի բարոյական նկարագրին և պատշաճությանը։ Իբսենի մնացյալ գործերը արտահայտում և բացահայտում էին թաքնված շատ ճշմարտություններ, որոնք էլ անհանգստացնում էին նրա ժամանակակիցներին։ Դրանք ցույց էին տալիս քննադատական հայացք ուղղված դեպի կյանքի պայմաններն ու բարոյականության խնդիրները։ Չնայած սրան, չափածո դրամա «Պեր Գյունտ»ը իր մեջ պարունակում է որոշ սյուրռեալիստական էլեմենտներ[23]։

Իբսենը հաճախ է համարվում Եվրոպական դրամատուրգիայի մեծագույն դեմքերից մեկը[24]։ Ռիչարդ Հորնբին անվանում է նրան որպես. «խորատես չափածո մի դրամատուրգ, լավագույնը Շեքսպիրից հետո»[25]։ Իբսենը լայնորեն ճանաչված է որպես ամենակարևոր դրամատուրգը Շեքսպիրից հետո[24][26]։ Նա ազդեցություն է թողել բազմաթիվ դրամատուրգների և գրողների վրա որոնցից են՝ Ջորջ Բեռնարդ Շոուն, Օսկար Ուայլդը, Արթուր Միլլերը, Ջեյմս Ջոյսը, Յուջին Օնիլը, և Միրոսլավ Կրլեժան։ Իբսենը նոմինացվել է Գրականության Նոբելյան մրցանակի համար երեք անգամ՝ 1902, 1903, և 1904 թվականներին[27]։

Իր պիեսները Իբսենը գրում էր դանիերեն և դրանք հրատարակում էր դանիական Գիլդենդալ հրատարակչությունը։ Չնայած նրան, որ նրա պիեսների մեծ մասի գործողությունները տեղի են ունենում Նորվեգիայում. երբեմն այդ վայրերը հիշեցնում են իր ծննդավայր ծովափնյա քաղաք Սկյենը։ Իբսենն իր կյանքի ամենաբեղմնավոր տարիներից 27-ն անց է կացրել Իտալիայում և Գերմանիայում և շատ քիչ էր այցելում հայրենիք։ Ծնված լինելով հարուստ առևտրականի ընտանիքում, որը կապ ուներ Սկյեն քաղաքի ազնվականների հետ՝ Իբսենի դրամաները իրենց վրա կրում էին իր ընտանիքի ազդեցությունը։ Հենրիկ Իբսենը եղել է վարչապետ Սիգուրդ Իբսենի հայրը։ Իբսենի դրամաները շարունակում են ազդեցություն ունենալ ժամանակակից մշակույթի և ֆիլմարտադրության վրա, դրա վառ օրինակներն են նրա «Տիկնիկների Տուն» և «Սոլնես Շինարարը» դրամաների էկրանավորումները։

Կենսագրություն խմբագրել

 
Հենրիկ Իբսենի ծաղրանկարը, 1901 թվական

Հենրիկ Իբսենը ծնվել է 1828 թվականի մարտի 20-ին նորվեգական Սկյեն ծովափնյա փոքրիկ քաղաքում, նախանձելի կարողության տեր մի ընտանիքում[28][29]։ Սակայն, շուտով, ապագա գրողի հայրը՝ համարձակ ձեռնարկումների սիրահար նավատեր-առևտրական Կնուտ Իբսենը, սնանկացավ, և ընտանիքի նյութական վիճակը վատացավ։ Դեռևս 15 տարին չբոլորած Հենրիկն ստիպված էր աշխատանք որոնել. դրա համար նա տեղափոխվեց Գրիմստադ կոչվող բնակավայրը, ուր նրան հաջողվեց ծառայության մտնել իբրև դեղատան աշակերտ։ Հենց այս տարիներին էլ (1844-1850) սկսվեց և բուռն թափով ծավալվեց նրա գրական գործունեությունը։

Իբսենի առաջին շրջանի գրվածքները, և հատկապես վաղ տարիների բանաստեղծությունները, արտահայտում են հասարակական վերելքի այն տրամադրությունները, որոնք համակել էին ազգային զարթոնքի պրոցես ապրող հայրենի Նորվեգիան, հատկապես այդ երկրի երիտասարդությանը։ Քառասնական թվականներին Եվրոպայում ծայր առած քաղաքական հուզումները և, մասնավորապես, 1848 թվականի հեղափոխական իրադարձություններն ինչ-որ չափով եկան-հասան հեռավոր, Նորվեգիա, իրենց արձագանքը գտնելով նույնիսկ նրա խուլ անկյուններում։ Իբսենի հայրենիքը, որ դարեր շարունակ կորցրել էր ինքնուրույնությունը, շնչում էր ազատագրական հովերով։ Ազգային ինքնագիտակցության վերելքը, միախառնվելով սոցիալական տեղաշարժերի հետ, անսովոր չափերով աշխուժացրեց երկրի քաղաքական կյանքը։ Իբսենի պատանեկության տարիներին Նորվեգիան արդեն դառնում էր կապիտալիստական զարգացած երկիր, որտեղ բուրժուական հարաբերությունները հաճախ սուր ընդհարումների մեջ էին «ամենահյուսիսային» այդ ժողովրդի դարավոր բարքերի ու սովորույթների հետ։

Այս ամենն իր արտացոլումը գտավ նաև նորվեգական գրականության մեջ, որի ներկայացուցիչները, համաեվրոպական իմաստով, նշանակալից դեր խաղացին 19-րդ դարի երկրորդ կեսի գրական զարգացման պրոցեսում։ «Վերջին քսան տարում, - նշում էր Էնգելսը գերմանացի գրող ու քննադատ Պաուլ Էռնստին ուղղված իր նամակում (1890 թվական), - Նորվեգիան գրականության ասպարեզում ապրեց այնպիսի մի վերելք, որով, -այդ նույն ժամանակաշրջանի առումով, - չի կարող պարծենալ ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից»[30]։ Գրականության բարգավաճման այդ երևույթն Էնգելսը սերտորեն կապում է Նորվեգիայի տնտեսական և հասարակական-քաղաքական զարգացման առանձնահատությունների հետ։ Այսպես, կանք առնելով այդ երկրի պատմական առաջընթացի պայմանների վրա և անդրադառնալով նրա ժողովրդի հոգևոր կառուցվածքին, Էնգելսն այնուհետև նշում է, որ իբսենյան դրամաներում բացահայտվում է «մի այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ դեռևս պահպանում են իրենց բանավորությունը, հանդես են բերում նախաձեռնություն, գործում են, թեպետև այլազգիների տեսակետից հաճախ տարոօրինակ թվացող, սակայն միանգամայն ինքնուրույն ձևով»[31]։

Արդեն իր ստեղծագործության առաջին շրջանի (1849-1863) պիեսներում Իբսենը հանդես եկավ իբրև ջերմ հայրենասեր, որին հավասարապես հուզում էր ինչպես հարազատ Նորվեգիայի բախտը, նույնպես և նրա ժողովրդի անմխիթար վիճակը։ Բացառությամբ Հռոմի պատմությանը վերաբերող «Կատլինիա» ողբերգության, որի հիմքում ընկաշ բարոյա-քաղաքական պրոբլեմներին հեղինակը նոր թափ ու զարգացում է տալիս իր հետագա գործերում, -այս շրջանի պիեսները գրված են սկանդինավյան ժողովուրդների պատմական անցյալի և մասամբ էլ ֆոլկլորային ու հերոսապատումների (հյուսիսային սագաների) մոտիվներով։ «Հովհաննու գիշերը», «Սոլհաուգի խրախճանքը», «Օլաֆ Լիլենկրանս» և մի քանի այլ պիեսներում երիտասարդ Իբսենը ռոմանտիկական վառ գույներով ուզում էր վերակենդանացնել Հյուսիսի ժողովուրդների, մասնավորապես հարազատ Նորվեգիայի անցած-գնացած ժամանակները, նրա քաջարի զավակներին, ժողովրդական երգերում պոետականացված միֆոլոգիական հերոսներին։

Հայտնի պիեսներ խմբագրել

  • «Բրանդ» (1865, նորվ.՝ Brand),
  • «Պեր Գյունտ»,
  • «Կեսարը և Գալիլեացին»,
  • «Տիկնիկային տուն» (1879, (նորվ.՝ Et dukkehjem, բեմադրվել է նաև «Նորա» անունով),
  • «Ժողովրդի թշնամին» (1882, նորվ.՝ En folkefiende),
  • «Վայրի բադը» (1884, նորվ.՝ Vildanden),
  • «Կինը ծովից»,
  • «Հեդդա Գաբլեր» (1890, նորվ.՝ Hedda Gabler),
  • «Սոլնես շինարարը» (1892, Bygmester Solness)։

Հենրիկ Իբսենը հայերեն խմբագրել

  • Պիեսներ, Ե., «Հայաստան», 1968, 355 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Սերգո Պայազատ։ Բովանդակությունը Տիկնիկների տունը (Նորա); Ուրվականներ; Ժողովրդի թշնամին։
  • Պեր Գյունտ (դրամատիկական պոեմ 5 գործողությամբ), Ե., «Հայաստան», 1969, 409 էջ։ Առաջաբանը՝ Գ. Մարգարյանի։ Ռուս. թարգմ.՝ Գևորգ Վիրապյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Henrik Ibsens skrifter
  2. 2,0 2,1 2,2 IbsenStage
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Haave J. Familien IbsenTelemark Museum, 2017. — ISBN 978-82-8305-045-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Henrik Ibsens skrifter
  6. http://www.begravdeioslo.no/maler/grav/grave_id/12289
  7. 7,0 7,1 Henrik Ibsens skrifter
  8. Internet Movie Database — 1990.
  9. The Virtual Ibsen Centre
  10. Henrik Ibsens skrifter
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 The Virtual Ibsen Centre
  12. Henrik Ibsens skrifter
  13. Henrik Ibsens skrifter
  14. Henrik Ibsens skrifter
  15. Henrik Ibsens skrifter
  16. Henrik Ibsens skrifter
  17. Henrik Ibsens skrifter
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Nasjonalbiblioteket
  19. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  20. http://www.shakespearetheatre.org/_pdf/first_folio/folio_enemy_about.pdf
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  22. Bonnie G. Smith, "A Doll's House", in The Oxford Encyclopedia of Women in World History, Vol. 2, p. 81, Oxford University Press
  23. Klaus Van Den Berg, "Peer Gynt" (review), Theatre Journal 58.4 (2006) 684-687
  24. 24,0 24,1 Valency, Maurice. The Flower and the Castle. Schocken, 1963.
  25. Richard Hornby, Ibsen Triumphant, The Hudson Review, Vol. 56, No. 4 (Winter, 2004), pp. 685-691
  26. Byatt, AS (2006 թ․ դեկտեմբերի 15). «The age of becoming». The Guardian. London.
  27. http://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=4435
  28. http://www.ibsen.uio.no/BREV_1880-1889ht%7CB18820921GB.xhtml
  29. Haugen (1979: 23)
  30. Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը արվեստր մասին։ Հատ. 1, էջ 147. Հայպետհրատ, Երևան, 1963
  31. Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը արվեստր մասին։ Հատ. 1, էջ 149. Հայպետհրատ, Երևան, 1963
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հենրիկ Իբսեն հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 308