Իբուկուն Օդուսոտ (անգլ.՝ Ibukun Odusote), կառավարման և ՏՏ ոլորտում նիգերիացի պետական ծառայող։ Նիգերիայի վերին մակարդակի ազգային դոմենի (.ng) առաջին ադմինիստրատիվ կապեր հաստատողն էր։ Նա եղել է Նիգերիայի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության մշտական քարտուղարը և Դաշնային կառավարության քաղաքական հարցերի բաժնի գրասենյակի քարտուղարը[1]։

Իբուկուն Օդուսոտ
Դիմանկար
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունՕբաֆեմի Ավոլովո համալսարան և Լագոսի համալսարան
Մասնագիտությունպետական ծառայող

Կենսագրություն խմբագրել

Օդուսոտը ծնվել է Իկեննե-Ռեմո քաղաքում, Օգուն նահանգ (Նիգերիա)։ Սովորել է Օյո նահանգի Օկե-Ադո Իբադան քաղաքի Սուրբ Թերեզայի քոլեջում։ Դպրոցական վկայագիրը ստանալուց հետո ընդունվել է Օբաֆեմի Ավոլովո համալսարան։ Այստեղ ուսումնասիրել է համակարգչային գիտություններ և տնտեսագիտություն[2]։

Ավելի ուշ Լագոսի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան[2]։ 1995-1998 թվականներին տեխնոլոգիաների գծով Յաբա քոլեջի տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման կենտրոնի տնօրենն էր[3]։

Օդուսոտը հայտնի դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես ավագ քաղծառայող։ Նիգերիայի վերին մակարդակի ազգային դոմենի (.ng) առաջին ադմինիստրատիվ կապեր հաստատողն էր[4]։ Նա մինչև Նիգերիայի նախարարությունում կստանձներ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրենի պաշտոնը, եղել է Յաբա տեսխնոլոգիական քոլեջի նախկին ՏՀՏ տնօրեն։ Նա որպես մշտական քարտուղար աշխատել է տարբեր նախարարություններում, այդ թվում՝ Բնապահպանական հիմնադրամի գրասենյակում, Դաշնային նախարարության, Շրջակա միջավայրի դաշնային նախարարության և Մշակույթի, Զբոսաշրջության և ազգային կողմնորոշման (National Orientation) դաշնային նախարարություններում։

Օդուսոտը նշանակվել է Գուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության նախարար Աքինուումի Ադեսինայի մշտական քարտուղարի պաշտոնում[5]։ Այստեղ գտնվելու ժամանակ նա Նիգերիայի գյուղատնտեսությունում «հեղափոխություն» անելու համար պարգևատրվել է մրցանակներով[6]։

2000 թվականին Օդուսոտը դարձել է Digitest-ի ազգային համակարգողը։ Digitest-ը ամենամյա ճամբար և մրցույթ է, որը խրախուսում է ուսանողներին զարգացնել ինտերնետում լուծումները, որոնք ազգային հետաքրքրություններ են հետապնդում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսանցել է Ռևերենդ Ադեոլու Օդուսոթի հետ, նրանք ունեն մի դուստր։ Զույգը Աբուջայում գտնվող Ֆոուրսքուեր եկեղեցու ավագ դեմքեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Perm. Sec. Urges Nigerians In Diaspora To Be Change Agents Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, Nigerian Info, Retrieved 5 March 2016
  2. 2,0 2,1 Ibukun Odusote Արխիվացված 2016-02-11 Wayback Machine, Nigerian Agriculture News, Retrieved 23 January 2016
  3. [1] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine, Centre for Information Technology and Management Retrieved 29 February 2016
  4. "NIRA Gets 3 Life Patrons", IT Realms, Retrieved 23 January 2016
  5. 5,0 5,1 Ibukun Odusote Արխիվացված 2016-02-02 Wayback Machine, Federal Ministry of Agriculture and Rural Development, Retrieved 15 February 2016
  6. «Nigeria's Akinwumi Adesina named Forbes African of the Year». BBC. 2013 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.