Իբն Ռուստա
Իբն Ռուստա (պարսկ.` احمد ابن رسته اصفهانی, անհայտ, Սպահան, Իրան - 903), 9-րդ դարի երկրորդ կեսի և 10-րդ դարի սկզբի պարսիկ աշխարհագրագետ։ Ծագումով՝ պարսիկ։ Գրել է «Թանկարժեք մանյակների մատյան»-ը («Ալ Ալաք ալ-Նաֆիսա») աշխատությունը, որտեղ կարևոր տեղեկություններ կան Միջին և Մերձավոր Արևելքի երկրների վերաբերյալ։ Որոշ տեղեկություններ է հաղորդում նաև 9-րդ դարի Հայաստանի աշխարհագրության և տնտեսական կյանքի մասին։
Իբն Ռուստա | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացել է | 903 |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն[1] |
Երկեր | Kitab al-A'laq al-Nafisah? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ և գրող |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 308)։ |