Աբու Ալի Մուհամմադ իբն Ալի իբն Մուկլա (արաբ․՝ أبو علي محمد بن علي بن الحسين بن مقلة‎‎[2]; ոչ վաղ քան 885 և ոչ ուշ քան 886, Բաղդադ, Աբբասյան խալիֆայություն[1] - հուլիսի 20, 940, Բաղդադ, Աբբասյան խալիֆայություն[1]), հիմնականում հայտնի է որպես Իբն Մուկլա, Աբբասյան խալիֆայության պաշտոնյա, որը բարձր պետական ​​պաշտոններ է ստացել 10-րդ դարի սկզբին։ Իր կարիերայի գագաթնակետին է հասել երեք անգամ՝ Բաղդադի վեզիրի պաշտոնը ստանձնելով՝ 928–930, 932–933 և 934–936 թվականներին։ Չկարողանալով հաջողությամբ դիմակայել տարածաշրջանային էմիրների աճող հզորությանը՝ նա իր պաշտոնը զիջել է առաջին ամիրայից ամիրային՝ Իբն Ռաիքին, և մահացել է բանտում: Նա նաև հայտնի է դարձել որպես գեղագիր՝ հեղինակելով ալ-խաթթ ալ-մանսուբը (الخط المنسوب) և խաթթ աթ-թուլութը (خط الثلث)[3]։

Իբն Մուկլա
Ծնվել էոչ վաղ քան 885 և ոչ ուշ քան 886
ԾննդավայրԲաղդադ, Աբբասյան խալիֆայություն[1]
Մահացել էհուլիսի 20, 940
Մահվան վայրԲաղդադ, Աբբասյան խալիֆայություն[1]
Քաղաքացիություն Աբբասյան խալիֆայություն
Մասնագիտությունգեղագիր և նախարար
Զբաղեցրած պաշտոններVizier?, Vizier?, Vizier? և katib?

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք և կարիերա

խմբագրել

Իբն Մուկլան ծնվել է Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում, 272 թվականին (մ.թ. 885/6)[4]։ Հանրային ծառայությունում նա կարիերան սկսվել է որպես հարկահավաք։ Կենտրոնական կառավարությունում նա բարձր պաշտոն է զբաղեցրել 908 թվականին՝ հզոր վեզիր Աբու-լ-Հասան Ալի իբն ալ-Ֆուրատի հովանու ներքո, ով էլ նրան նշանակել է պաշտոնական նամակների փոխադրման պատասխանատու[4]։ Հենց այս ժամանակ, խալիֆ Ալ-Մուքթադիրի (թագավորել է 908–932) անարդյունավետ կառավարման պայմաններում, քաղաքացիական բյուրոկրատիան հասել է իր հզորության գագաթնակետին Աբբասյան արքունիքում։ Այնուամենայնիվ, խալիֆայության հարստությունը վերականգնելու նախորդ թագավորությունների ձեռքբերումները փլուզվել են մշտական ​​ֆինանսական դժվարությունների պատճառով: Այս ընթացքում Բաղդադի քաղաքական ասպարեզը վերահսկվում էր Իբն ալ-Ֆուրատի և նրա խառնախմբի (Բանուլ-Ֆուրատի), նրա մրցակից Ալի իբն Իսա ալ-Ջարահի և նրա խառնախմբի (Բանուլ-Ջարահի) և ազդեցիկ ռազմական առաջնորդ Մունիս ալ-Խադիմի կողմից[5]։ Չնայած Իբն Մուկլան ամուր կապեր է ունեցել Իբն ալ-Ֆուրատի հետ, որոնք վերահաստատվել էին Իբն ալ-Ֆուրատի երկրորդ պաշտոնավարման ժամանակ՝ 917–918 թվականներին, նա ի վերջո դուրս է եկել Իբն ալ-Ֆուրատի դեմ։ Իբն Մուկլայի հաջորդ առաջխաղացումը տեղի է ունեցել Ալի իբն Իսայի փաստացի վեզիրության ժամանակ 918-928 թվականներին, երբ նա ստանձնել է հանրային կալվածքների նշանակալի բաժինը (դիվանը)[4]։

Առաջին վեզիրություն

խմբագրել

Սերտ հարաբերություններ հաստատելով ազդեցիկ սենեկապետ (հեջուբ) Նասրի հետ՝ Իբն Մուկլան կարողացել է պահել իր վեզիրի պաշտոնը Ալիի անկումից հետո 928 թվականին[4]։ Այնուամենայնիվ, նրա պաշտոնավարումը բնութագրվում էր զգալի ներքին անկայունությամբ, ներառյալ 929 թվականին տեղի ունեցած կարճատև հեղաշրջումը Մունիսի գլխավորությամբ, ով գահընկեց է արել Ալ-Մուքթադիրին՝ հօգուտ իր եղբոր՝ Ալ-Քահիրի[4][6]։ Չնայած հեղաշրջումը ի վերջո ձախողվել է, Մունիսը և նրա դաշնակից Ալի իբն Իսան վերահսկողություն են ձեռք բերել կառավարության վրա, որի արդյունքում էլ 930 թվականին Իբն Մուկլան պաշտոնանկ է արվել[4]։

Երկրորդ վեզիրությունը և Ալ-Քահիրի տապալումը

խմբագրել
 
Իրաքի քարտեզ, 9-10-րդ դարեր

Իբն Մուկլան վերանշանակվել է որպես վեզիր Ալ-Քահիրի կողմից այն բանից հետո, երբ նա հաջորդել է Ալ-Մուքթադիրին՝ վերջինիս մահից հետո 932 թվականին: Իր իշխանությունը հաստատելու նոր խալիֆի ջանքերը հանդիպել են ինչպես Իբն Մուկլայի, այնպես էլ Մունիսի դիմադրությանը: Մունիսը սկսել է դավադրություն կազմակերպել Ալ-Քահիրի դեմ, սակայն ձերբակալվել և սպանվել է նախքան գործողությունների անցնելը, ինչի արդյունքում Իբն Մուկլան հեռացվել է պաշտոնից ընդամենը վեց ամիս պաշտոնավարելուց հետո[4][7]։ Այնուհետև Իբն Մուկլան գլխավորել է մեկ այլ դավադրություն, և 934 թվականին Ալ-Քահիրը գերվել, կուրացել և գահընկեց է արվել Բաղդադի զորքերի կողմից, իսկ նրա եղբորորդին՝ Ալ-Ռադին ստանձնել է նրա պաշտոնը[8]։

Երրորդ վեզիրություն և անկում

խմբագրել

Սկզբում ալ-Ռադին ուղարկել է Ալի իբն Իսային ևս մեկ անգամ ստանձնելու վեզիրությունը, սակայն վերջինս հրաժարվել է մեծ տարիքի պատճառով[9]։ Իբն Մուկլան այնուհետև նշանակվել է իր պաշտոնավարման երրորդ ժամկետի համար[4]։ Այնուամենայնիվ, գահակալության սկզբնական ամիսներին Մուհամմեդ իբն Յակուտը մնացել է արքունիքի ամենաազդեցիկ դեմքը մինչև իր պաշտոնավարման անկումը 935 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Իբն Մուկլան ամբողջությամբ ստանձնել է վարչակազմի վերահսկողությունը[9]։

Այդ ժամանակ Խալիֆայության ամենամեծ վտանգը շրջանային կառավարիչների աճող ինքնավարությունն է եղել, որոնք օգուտ են քաղել Աբբասյան արքունիքի ներքին հակամարտություններից՝ ամրապնդելով իրենց վերահսկողությունը իրենց իսկ գավառների վրա, պահելով Բաղդադին հասանելիք հարկերը և ներսից հաշմանդամ դարձնելով կենտրոնական իշխանությանը[8]։ Իբն Մուկլան փորձել է ռազմական ուժ կիրառելով վերահաստատել վերահսկողությունը հարևան գավառների վրա՝ առաջին հերթին թիրախավորելով Համդանիների կողմից վերահսկվող Ջազիրան: 935 թվականին նա սկսել է արշավանք և գրավել Համդանիների մայրաքաղաք Մոսուլը, բայց ստիպված է եղել վերադառնալ Բաղդադ։ 936-ին նա Վասիթի ապստամբ կառավարիչ Մուհամմեդ իբն Ռաիքի դեմ արշավելու ևս մեկ փորձ է ձեռնարկել, սակայն չի հաջողել նույնիսկ սկսել: Սաստկացող ֆինանսական ճգնաժամը լուծելու անկարողության հետ մեկտեղ, այս վերջնական աղետը հանգեցրել է Իբն Մուկլայի պաշտոնանկությանը և հետագա ձերբակալությանը[4][10]։

Իբն Մուկլայի պաշտոնանկությունը նաև նշանակում է, որ Աբբասյան խալիֆաները վերջնական կորցրել են իրենց անկախությունը: Կարճ ժամանակ անց Իբն Ռաիկը նշանակվել է ամիրայից ամիրա («հրամանատարների հրամանատար») նորաստեղծ պաշտոնում, և այսպիսով, ձեռք բերելով ռազմական հիմք, դարձել է մնացած խալիֆայության փաստացի տիրակալը՝ խալիֆին զրկելով իրական իշխանությունից[4][11]։ Իբն Ռաիկը բռնագրավել է Իբն Մուկլայի և նրա որդու ունեցվածքը: Ի պատասխան՝ Իբն Մուկլան սկսել է դավադրություն կազմակերպել ամիրայից ամիրայի դեմ: Այնուամենայնիվ, Իբն Ռաիկը բացահայտել է դավադրությունը, Իբն Մուկլային բանտարկել տվել և հրամայել նրա աջ ձեռքը կտրել։ Քիչ ժամանակ անց, երբ թուրք գեներալ Բաջկամի բանակը սկսել է շարժվել դեպի Բաղդադ՝ տապալելու Իբն Ռաիկին, Իբն Մուկլայի լեզուն կտրել են տվել։ Չնայած Բաջկամի հաղթանակին, Իբն Մուկլան մնացել է բանտում և մահացել 940 թվականի հուլիսի 20-ին[4]։

Գեղագրություն

խմբագրել

Իբն Մուկլան հայտնի է եղել որպես գեղագիր և թուլութ ոճի հեղինակ[3]։ Բացի թուլութից, նա մշակել է հինգ այլ գեղագրության ոճեր, այդ թվում նասխը՝ կոկիկ ձեռագիր, որն ի վերջո փոխարինել է քուֆիին որպես սուրբ Ղուրանի արտագրման հիմնական գիր։ Նասխը հեշտ ընթեռնելի տառատեսակ է, որն օգտագործվում է մինչ օրս տպագրության մեջ[12]։ Իբն Մուկլան մեծ հարգանք է վայելել ձեռագրերի ոլորտում, քանի որ նրա հմտությունը նույնքան բնական է եղել, որքան մեղուների՝ մեղրամոմի բջիջները վեցանկյուն ստեղծելու բնազդը[13]։ Նա կամ նրա եղբայրները համարվել են ալ-խաթթ ալ-մանսուբ («համաչափ գիր») ոճի ստեղծողներ։ Այս ոճն էլ հետագայում կատարելագործել է 11-րդ դարի գեղագիր Իբն ալ-Բավուաբը[4]։ «Խաթթ» տերմինը նշանակում է «գծանշում»՝ ցույց տալով, որ գեղագրությունը վերաբերում է տարածության ուրվագծմանը։ Ալ-խաթթ ալ-մանսուբ համակարգում տառերի ձևը հիմնված է երեք չափումների վրա՝ նուքթայի չափի, ալեֆի բարձրության և ալեֆի բարձրությանը հավասար տրամագծով շրջանի[14][15]։

Իբն Մուկլայի բնօրինակ գործերից ոչ մեկը չի պահպանվել. նրա աշխատանքները հայտնի են միայն Իբն ալ-Նադիմի նման աղբյուրներով[16]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. ابن البواب- موقع يوسف زيدان للمخطوطات (չաշխատող հղում) Արխիվացված 2016-09-01 Wayback Machine
  3. 3,0 3,1 «Ibn Muqlah | Islamic calligrapher». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020-12-06-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Sourdel 1971, էջեր. 886–887.
  5. Kennedy, 2004, էջեր 185–188
  6. Kennedy, 2004, էջ 191
  7. Kennedy, 2004, էջեր 193–194
  8. 8,0 8,1 Kennedy, 2004, էջ 194
  9. 9,0 9,1 Zetterstéen, 1995, էջ 368
  10. Kennedy, 2004, էջեր 194–195
  11. Kennedy, 2004, էջեր 195ff.
  12. Selim, George Dimitri (1979). «Arabic Calligraphy in the Library of Congress». The Quarterly Journal of the Library of Congress. 36 (2): 140–177. ISSN 0041-7939. JSTOR 29781806.
  13. Tabbaa, 1991, էջեր 119–148
  14. Grabar, 1992, էջ 38
  15. Osborn, 2009, էջեր 289–306
  16. Ali, 1999, էջ 81

Աղբյուրներ

խմբագրել
  • [[[:Կաղապար:Google Books]] The Arab Contribution to Islamic Art: From the Seventh to the Fifteenth Centuries]. Cairo: American University in Cairo Press. 1999. ISBN 978-9774244766. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  • Grabar, Oleg (1992). The Mediation of Ornament. The A.W. Mellon Lectures in the Fine Arts. Vol. XXXV. Princeton, NJ: Princeton University Press.
  • Osborn, J.R. (2009). «Narratives of Arabic Script: Calligraphic Design and Modern Spaces». Design and Culture. 1 (3): 289–306. doi:10.1080/17547075.2009.11643292. {{cite journal}}: Unknown parameter |= ignored (օգնություն)
  • Tabbaa, Yasser (1991). «The Transformation of Arabic Writing: Part I, Qur'ānic Calligraphy». Ars Orientalis. 21: 119–148. ISSN 0571-1371. JSTOR 4629416.